Իսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում Ֆրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Լավ նորություն թոշակառուների համար Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի


Լավ նորություն թոշակառուների համար

2027 թ.-ի հունվարի 1-ից հետադարձ հիփոթեքի պայմանագրով ստացվող ամենամսյա վճարումները եկամտային հարկով չեն հարկվի։ Այդ օրվանից սկսում է գործել նաև հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որով կենսաթոշակային տարիքի հասած սեփականատերը կարող է գրավ դնել իր բնակարանը կամ տունը և բանկից ամսական գումար ստանալ՝ շարունակելով ապրել այնտեղ։

 

Ինչպես տեղեկացնում է  Iravaban.net-ը, հարկային կանոնը սահմանված է 2026 թ.-ի հուլիսի 3-ի ՀՕ-323-Ն օրենքով, որը Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտների ցանկը, լրացնում է 19.1-ին կետով՝ «հետադարձ հիպոտեկի պայմանագրի շրջանակներում ստացվող պարբերական ամենամսյա վճարումները»։

 

Ո՞վ կարող է կնքել պայմանագիրը

 

Քաղաքացիական օրենսգրքի 272.2-րդ և 272.3-րդ հոդվածների համաձայն՝ գրավատուն պետք է հասած լինի տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքին և լինի բնակարանի, բնակելի տան, այգետնակի կամ ամառանոցի սեփականատերը։ Գույքը պայմանագիր կնքելու պահին չպետք է ծանրաբեռնված լինի երրորդ անձանց իրավունքներով։ Ամուսինների ընդհանուր գույքի դեպքում երկու ամուսինն էլ պետք է հասած լինեն կենսաթոշակային տարիքին, և գույքը պետք է գրանցված լինի ամուսնու բացառիկ սեփականության իրավունքով։

 

Պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ բանկը պարտավոր է այն կնքելուց առնվազն 10 օր առաջ անցկացնել պարտադիր խորհրդատվություն։

 

Ինչպե՞ս պետք է ծախսել ստացված գումարը

 

Գումարը տրամադրվում է հատուկ բանկային հաշվի միջոցով։ Ստացված վճարների 80 տոկոսը պետք է օգտագործվի բացառապես անկանխիկ եղանակով՝ պայմանագրով նշված հաշվից։ Այդ վճարների հաշվին պետք է ժամանակին վճարվեն նաև բնակարանի հարկերն ու պարտադիր վճարումները (272.7-րդ հոդված)։

 

Իսկ եթե բնակարանն անցնի բանկին

 

Նույն ՀՕ-323-Ն օրենքով 2027 թ.-ի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատվում է նաև հետադարձ հիփոթեքի պայմանագրով բանկի սեփականությունը դարձած բնակարանի օտարումը (Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «ժբ» ենթակետ)։

 

Ամփոփելով՝ 2027 թ.-ի հունվարի 1-ից կենսաթոշակային տարիքի հասած սեփականատերը կկարողանա բնակարանը հետադարձ հիփոթեքով գրավ դնել, իսկ դրա դիմաց ստացվող ամենամսյա վճարումները եկամտային հարկով չեն հարկվի», – տեղեկացնում է կայքը։

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Ամենադիտված