«Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով
«Գուստավ» ռեստորանի մենեջերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կանանց սանհանգույցում գաղտնի տեսախցիկ դնելու և նկարահանելու համար: Այս մասին Auroranews-ին հայտնեցին է քննչական կոմիտեից։
«Քրեական հետապնդումը հարուցվել է անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- նշեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք` ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գրել էր.
«ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացնելու դեպքով»: