Կրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում
Կրեմլը կարծում է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններում պետք է ներկայացնի «լեգիտիմ իշխանության ներկայացուցիչ»։ Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այն մարդը չէ, որը պետք է վարի ՌԴ հետ բանակցությունները։
Մեկնաբանելով այդ խոսքերը՝ Պեսկովն ասել է, որ Ռուսաստանին «անհրաժեշտ է ներկայացուցիչ, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել և որոշում ընդունել պատերազմը դադարեցնելու համար»։