Պուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է, որ Ռուսաստանը սկզբունքորեն պատրաստ է նոյեմբերին վերսկսել եռակողմ բանակցությունները գլխավոր թեմայով: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր նախագահը Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է, որ մենք սկզբունքորեն պատրաստ ենք նոյեմբերին վերսկսել հիշատակված եռակողմ բանակցությունները գլխավոր թեմայով։ Այդ թեման վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի կառուցմանը»,- ասել է Ուշակովը։