ՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է


Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել են, որպես պատճառ նշվել է դատարանի ծանրաբեռնվածությունը: Սրան դեռ առանձին կանդրադառնանք:

Ինչ վերաբերում է բուն իրողությանը, ապա հազիվ թե կա որևէ մեկը, ով կասկած ունի, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է (վերջին 8 տարվա մեջ՝ 4-րդ անգամ) բացառապես իր քաղաքական հայացքների և գործունեության, նաև՝ աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով: Իսկ նրա ավագ որդին, որ ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում, փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից պատանդառվել է միայն նրա համար, որ Քոչարյանի որդին է:

Ամեն պարագայում, ի՞նչ են ասում փաշինյանական իշխանության Հակակոռուպցիոն կոմիտեն ու դատախազությունը նախագահ Քոչարյանի նկատմամբ անպայման կալանք կիրառելու իրենց կամայական մոտեցումը հիմնավորելու համար: Նրանք ասում են, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից, ուստի անհրաժեշտ է նրան պահել կալանքի տակ: Կամ թե՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը: Դե, հազիվ թե իրենք էլ իրենց ասածին հավատան, բայց, ինչպես ասում են, այդպես է պետք: Լավ, հավատալ-չհավատալը՝ մի կողմ, բայց չոր փաստերը այսպիսինն են. արդեն նշեցինք, որ սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է, և նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը մշտապես դրսևորել է պատշաճ դատավարական վարքագիծ, ներկայացել է դատական նիստերին, որևէ կերպ որևէ բանից չի խուսափել, չի թաքնվել: Ավելին, երկրորդ նախագահը դեռ 2018-ին Հայաստան վերադարձավ, չնայած հստակ զգուշացված էր, որ փաշինյանական ռեժիմն ուզում է իրեն կալանավորել: Հաջորդը՝ երկրորդ նախագահը, որպես պետական պահպանության ենթակա անձ, շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գտնվում է ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո: Չնայած, այսպես թե այնպես, գործնականում առանց այդ էլ հսկողության տակ է: Մի խոսքով, հակակոռուպցիոնի ու դատախազության «փաստարկները» ոչ մի քննադատության չեն դիմանում:

Եվ հետո, ինչի՞ն խոչընդոտի Քոչարյանը, եթե նրան ներկայացված ամբողջ մեղադրանքն այն է, որ նա... կատարել է նախագահի՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունները, կոնկրետ՝ ստորագրել է կառավարության որոշումները: Ինչպե՞ս է խոչընդոտելու, էլի: 20 կամ 25 տարի առաջ ստորագրված որոշումները չեղարկելո՞ւ է:

Պաշտպանական կողմն էլ նշում է, որ կիրառված կալանքը զուրկ է քրեադատավարական հիմքերից և անհամաչափ է, քանի որ իսպառ բացակայում են փախուստի դիմելու կամ քննությանը խոչընդոտելու ռիսկերը: Պաշտպանական կողմը պնդում է, որ գործով անցնող հիմնական մեղադրանքների մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն արդեն լրացել են։

Բացի այդ, մեղսագրվող արարքները ոչ թե քրեորեն պատժելի հանցագործություններ են, այլ եղել են Քոչարյանի՝ որպես պետության ղեկավարի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնական լիազորությունների և գործառույթների իրականացումը:

Մի խոսքով, այս բոլոր իրավական, իրավաբանական դիտարկումներն ու դիտողությունները լրացուցիչ անգամ հաստատում են. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է բացառապես ու միմիայն քաղաքական պատճառներով, նրա դեմ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, իսկ նրա որդին էլ ուղղակիորեն քաղաքական պատանդ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանԱշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԵրեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք Չալաբյան Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ստեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Թրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներ
Ամենադիտված