Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը
Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը երկիր, այդ թվում՝ «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը։
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամը հասել է այնպիսի մակարդակի, որը չի եղել նույնիսկ 1995 թվականին Բաքվում պետական հեղաշրջման փորձի ժամանակ։
Ըստ որոշ վերլուծաբանների, սա փաստում է այն մասին, թե ինչու է սխալ Թուրքիային դիտարկել որպես թյուրքական և մահմեդական երկրների «ավագ եղբայր»։