Կյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին
74 տարեկան հասակում կյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու (Ռյունոսուկե) Մուրակամին։ Մուրակամի մահվան մասին հայտնել է «Գենտոշա» (Gentosha) հրատարակչությունը։
Ըստ հրատարակչության՝ Մուրակամին մահացել է հոկտեմբերի 17-ին իր տանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Իր կյանքի ընթացքում Ռյու Մուրակամին գրել է ավելի քան 40 վեպ։ Նրա ամենահայտնի գործերից են «Կապույտի բոլոր երանգները», «Պահախցիկի երեխաները» և «Միսո-ապուրը»։