ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Մասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Ստեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Կյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում


«Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Երրորդ փորձի» առասպելը

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հրապարակած զեկույցը ներկայացնում է որպես Հայաստանի անկախության դեմ ուղղված հերթական դավադրության դրսևորում։

Ըստ նրա՝ սա Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրորդ փորձն է, որի վերջնական նպատակը Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելն ու մեր պետությանը նախ դե ֆակտո, ապա նաև դե յուրե անկախությունից զրկելն է։

Փաշինյանի մեկնաբանությամբ՝ առաջին փորձը տեղի է ունեցել 2023 թվականին՝ Արցախի հայաթափման ժամանակ, երկրորդը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, իսկ երրորդը նախապատրաստվում է հիմա։

Գործ ունենք սեփական արտաքին քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից խուսափելու հերթական ամոթալի փորձի հետ։

ԵԱՏՄ զեկույցում ներկայացված տնտեսական գնահատականների արժանահավատությունը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ հնարավոր սահմանափակումների իրավաչափությունը կարող են և պետք է դառնան առարկայական քննարկման թեմա։ Հեռու եմ այն մտքից, որ որևէ զռկույց պետք է ընդունել որպես «հալած յուղ»:

Սակայն այս ամենը չի կարող ստվերել այն իրողությունը, որ տարիներ շարունակ Փաշինյանի իշխանությունը վարել է արտաքին քաղաքականություն, որի հռչակված նպատակները հաճախ հակասել են Հայաստանի տնտեսական կախվածություններին և անվտանգության համակարգի իրական կառուցվածքին։

Հայաստանը շարունակում է օգտվել ԵԱՏՄ տնտեսական հնարավորություններից, մինչդեռ իշխանությունը հայտարարում է եվրոպական ինտեգրման հեռանկարի մասին՝ հանրությանը չներկայացնելով վերակողմնորոշման իրատեսական ճանապարհային քարտեզ, հնարավոր տնտեսական կորուստները փոխհատուցելու և դրանց հետևանքները մեղմելու հստակ մեխանիզմներ։

Երբ այդ ամենը հարուցել է համապարփակ քաղաքական ճգնաժամ, Փաշինյանը փորձում է դրա ողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ընդ որում, վարչապետի այն պնդումը, թե ԵԱՏՄ զեկույցում տնտեսական բաղադրիչ ընդհանրապես գոյություն չունի, պրիմիտիվ ու մանիպուլյացիոն պնդում է, որի միակ նպատակը հասարակությանը մոլորեցնելն է:

Առանձնապես ուշագրավ է 2023 թվականի արցախյան ողբերգության վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունը։
Անդրադառնալով Արցախի հայաթափմանը՝ նա իր քաղաքական մեղադրանքների հիմնական հասցեատեր է դարձնում ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ փաստացի երկրորդ պլան մղելով Ադրբեջանի անմիջական պատասխանատվությունը։

Որևէ ողջամիտ մարդ արցախյան ողբերգության հարցում չի անտեսում Ռուսաստանի պատասխանատվությունը. այս և այլ զգայուն հարցերն անպայման ու անպատճառ պետք է դառնան հայ-ռուսական քննարկումների մաս:
Սակայն անառարկելի է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական գործողություններ իրականացնողն Ադրբեջանն էր, որն էլ կրում է արցախահայության բռնի տեղահանման հիմնական պատասխանատվությունը։

Մինչդեռ Փաշինյանի մեկնաբանության առանցքում ոչ թե Ադրբեջանի գործողություններն են, այլ Ռուսաստանի ենթադրյալ մտադրությունը՝ արցախահայության տեղահանությունն օգտագործելու Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։

Այսպիսով, ազգային ողբերգությունը տեղավորվում է Փաշինյանի իշխանության պահպանման շուրջ կառուցված քաղաքական պատումի մեջ։ Արցախի կորուստը ներկայացվում է ոչ թե Հայաստանի պետական քաղաքականության և անվտանգության համակարգի աղետալի ձախողման համատեքստում, այլ որպես Փաշինյանի իշխանության դեմ կազմակերպված դավադրության դրվագ։ Սա սեփական պատասխանատվությունը երկրորդ պլան մղելու փորձ է(ընդ որում, Փաշինյանը «մոռացել» է իր բազմաթիվ հայտարարությունների մասին, որոնց իմաստն այն է, որ Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին՝ կաշկանդելու համար մեր անկախությունը):

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Փաշինյանն, ըստ էության, վերարտադրում է Ռուսաստանից եկող «հիբրիդային պատերազմի» մասին նախկինում շրջանառված թեզը։
Դարձյալ քարոզչական «փրփուր»՝ զրո փաստական հենքով:

Փաստորեն, իշխանությունն իրեն է վերապահում իրավունք՝ որոշելու, թե ով է պաշտպանում Հայաստանի անկախությունը, և ով է գիտակցաբար կամ անգիտակցաբար սպասարկում արտաքին ուժերի շահերը։

Սա վտանգավոր քաղաքական տրամաբանություն է, որի հետևանքով անկախության պաշտպանության գաղափարը կարող է վերածվել ներքաղաքական մրցակիցներին վարկաբեկելու, քաղաքական բազմակարծությունը սահմանափակելու և հասարակության ներսում նոր բաժանարար գծեր ձևավորելու գործիքի։
Փաշինյանի հայտարարությունները պետք է դիտարկել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին նրա երեկվա ակնարկի համատեքստում։

Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն արդեն սկսել է նոր ընտրական կամպանիայի քաղաքական նախապատրաստությունը։ Մեծ է հավանականությունը, որ դրա «գաղափարական» առանցքը կրկին դառնալու է հակառուսականությունը։

Եթե նախորդ ընտրություններում Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ Ռուսաստանի վերահսկողություն» դարձյալ կեղծ երկընտրանքը։ Երկու դեպքում էլ քաղաքական տեխնոլոգիան նույնն է՝ բովանդակային, ծրագրային մրցակցությունը փոխարինել հասարակության վախերի ընտրական շահագործմամբ։
Փաշինյանի քաղաքականության մեջ խաղաղությունը ոչ թե ինքնուրույն ռազմավարական նպատակ է, այլ միջոց՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշումն առաջ տանելու և դրա շուրջ հասարակական աջակցություն ապահովելու համար։

Փաշինյանի քաղաքականության առանցքային հակասությունն այն է, որ արտաքին քաղաքական յուրաքանչյուր նոր ճգնաժամ ներկայացվում է որպես իր իշխանության դեմ ուղղված դավադրություն, իսկ այդ ճգնաժամի առաջացման հարցում սեփական քաղաքականության պատասխանատվության քննարկումը դուրս է մղվում հանրային օրակարգից։
Հայաստանի անկախությունն ու գործող իշխանության քաղաքական վերարտադրությունը նույնական հասկացություններ չեն։ Հայաստանի անկախության պաշտպանությունը չի կարող նույնացվել Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հետ: Ճիշտ հակառակը՝ ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից»։

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
Ամենադիտված