Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել
Իրանը Մերձավոր Արևելքի երկրներին նախազգուշացում է փոխանցել՝ պահանջելով հրաժարվել ԱՄՆ-ին աջակցելուց ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքիին։
«Տարածաշրջանային երկրներին նախազգուշացում է փոխանցվել՝ հրաժարվել ԱՄՆ-ի ցանկացած աջակցությունից։ 40-օրյա պատերազմի ընթացքում (ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունը, որն սկսվել էր փետրվարի 28-ին) մենք հարվածներ ենք հասցրել ցանկացած երկրի տարածքում գտնվող բազաներին, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր Իրանի վրա հարձակվելու համար»,— ասել է Մալեքին։
Խորհրդարանականն ընդգծել է, որ էսկալացիայի դեպքում Թեհրանի գործողությունները կարող են դուրս գալ կոնկրետ ռազմական օբյեկտներին հարվածելու շրջանակներից։ Իրանը Վաշինգտոնին աջակցություն ցուցաբերող երկրները կհամարի թշնամական, հավելել է նա։