Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Թրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Նոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել


Թրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն

Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում նրա փեսան և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն մուտք է ունեցել բանկային հաշվին, ուր փող էին փոխանցում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը և ԱՄԷ-ի ղեկավար Մուհամմադ իբն Զայիդը: Այս մասին Քուշներին նվիրված իր գրքում գրում է լրագրող Մեթյու Քոուլը: Ինքը՝ Քուշները, մեղադրանքներն անվանել է «խելահեղ»: 

 

Գաղտնի հիմնադրամի մասին պատմությունը, ուր նյութական միջոցներ էին փոխանցում ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները, և որին մուտք ուներ Քուշները, Մեթյու Քոուլը մանրամասն Նկարագրել է իր «Արքայազններն ու գողերը. Ջարեդ Քուշների և Մուհամմադ իբն Զայիդի գաղտնի դավադրությունը Մերձավոր Արևելքի վերակառուցման շուրջ» գրքում: Վանիթի Ֆեյր պարբերականում գլխի հրապարակումից հետո Ջարեդ Քուշները հետաքննությունն անվանել է «վրդովեցուցիչ հորինվածք», ինչպես նաև «երևակայությունների, գեղարվեստական հորինվածքի և կողմնակալ քարոզչության խառնուրդ»:

 

Հետաքննության համաձայն՝ 2017 թվականի վերջին Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայությունը (MIVD) հասանելիություն է ստացել Քուշների հեռախոսի տվյալներին՝ ռուսական ռազմական հետախուզության հետ կապ ունեցող հաքերի միջոցով։ 

 

Ըստ հրապարակման՝ այդ կերպ նրանք նկատել են, որ Քուշները, որն այդ ժամանակ նաև զբաղեցնում էր նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը, մուտք է գործել Արաբական Միացյալ Էմիրությունների բանկային հաշիվ, որտեղ պահվել են Ադրբեջանում գործող բանկից փոխանցված հարյուր միլիոնավոր դոլարներ։

Նաև պնդվում է, որ ԱՄԷ-ի ղեկավար Մոհամմեդ բին Զայեդը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը առնվազն 2 միլիարդ դոլար են մուտքագրել երկու բանկային հաշիվներ, որոնց հասանելիություն ուներ Քուշները։ Այդ հաշիվները գտնվել են ԱՄԷ-ում և Իսրայելում։ 

 

Ըստ հրապարակման՝ հաշիվներում եղած միջոցները նախատեսված էին Քուշների արտաքին քաղաքական նպատակներին աջակցելու և անձնական շահն ապահովելու համար։ Այս տեղեկությունները լուրջ հարցեր են առաջացնում նրա կողմից ֆինանսական միջոցների մասին տեղեկությունները չբացահայտելու ենթադրյալ փաստի և հնարավոր իրավախախտումների վերաբերյալ, եթե Քուշները միջոցների դիմաց խոստումներ է տվել օտարերկրյա կառավարություններին։ «Ջարեդը Մոհամմեդ բին Զայեդին խոստացել էր, որ եթե նա մասնակցություն ունենա հիմնադրամում, ապա Թրամփի հետ առաջ կտանի իրենց օրակարգը։ Նա ցանկանում էր հարաբերությունների կարգավորում Իսրայելի հետ, որպեսզի բիզնեսը կարողանար զարգանալ»,- Քոուլի հետ զրույցում պնդել է անանուն աղբյուրը, որը, ըստ տեղեկությունների, գաղտնի համաձայնությունների շուրջ բանակցություններ է վարել ԱՄԷ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ 

 

Ընդհանուր առմամբ՝ հետաքննության մեջ խոսքը շուրջ 750 միլիոն դոլար պարունակող բանկային հաշվի, ինչպես նաև ևս մեկ միլիարդ դոլարի մասին է, որը, ենթադրաբար, Ադրբեջանի միջոցով փոխանցվել է Իսրայելին։ Հեղինակը ֆինանսական այս գործարքները կապում է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Իսրայելի միջև ոչ պաշտոնական դիվանագիտական բանակցությունների հետ։ Հետախույզների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Քուշներն օգտվել է ԱՄԷ-ում գործող բանկային հաշվից։ 

 

Հետաքննության համաձայն՝ ավելի վաղ այդ հաշվին ադրբեջանական բանկից փոխանցվել էին հարյուր միլիոնավոր դոլարներ։ Սկզբում Նիդերլանդների հետախուզությունը ենթադրել է, որ այն բանկային հաշիվը, որից փոխանցվել են միջոցները, կարող էր կապված լինել Ադրբեջանի կառավարության հետ։ Սակայն հրապարակման մեջ չեն ներկայացվել այդ կապը հաստատող բանկային փաստաթղթեր։ Հետաքննության մեջ պայմանականորեն «Ալֆա» անվանված հաշիվը բացվել է ԱՄԷ-ի խոշորագույն բանկերից մեկում՝ First Abu Dhabi Bank-ում։ 

 

Հրապարկման հեղինակի տվյալներով՝ 2017 թվականից Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարությունները շուրջ 750 միլիոն դոլար են փոխանցել այդ հաշվին։ Իրավական տեսանկյունից հաշիվը Քուշներին չէր պատկանում։ Դրա սեփականատերն էր Watani Al Emarat բարեգործական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է ԱՄԷ-ի կառավարության կողմից։ Սակայն, ըստ հետաքննության, Քուշներն այդ հաշվի ստորագրության իրավունք ուներ, ինչը նրան թույլ էր տալիս իրականացնել որոշակի բանկային գործարքներ։ Հետաքննության՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրամական փոխանցումների մեխանիզմին։ Քոուլի տվյալներով՝ Նիդերլանդների հետախուզության կողմից վերահսկվող հաշվին բոլոր միջոցները փոխանցվել են ԱՄՆ դոլարով՝ ադրբեջանական բանկից։ 

 

Հեղինակը պնդում է, որ ադրբեջանական որոշ բանկեր միջնորդի դեր են կատարել արտասահման խոշոր գումարներ փոխանցելիս։ Դրանք միջոցներն ընդունել են սաուդյան ռիալով և ԱՄԷ-ի դիրհամով, ապա արտասահման փոխանցել դոլարային համարժեքը՝ գանձելով 6-7 տոկոս միջնորդավճար։ Նկարագրված սխեմայի համաձայն՝ հաճախորդը միջոցները փոխանցել է ադրբեջանական բանկին՝ տեղական արժույթով, որից հետո բանկը մեկ այլ ներքին հաշվից համարժեք գումարը դոլարով փոխանցել է արտասահմանյան ստացողին։ 

 

Հեղինակը նշում է, որ նման գործարքները կարող էին դժվարացնել միջոցների սկզբնական աղբյուրի բացահայտումը։ Հետաքննության մեջ խոսվում է նաև երկրորդ խոշոր ֆինանսական գործարքի մասին, որը, ըստ ենթադրությունների, իրականացվել է Ադրբեջանի միջոցով։ Հեղինակի աղբյուրների տվյալներով՝ մինչև 2018 թվականի գարուն ԱՄԷ-ի ղեկավար Մոհամմեդ բին Զայեդն Ադրբեջանի միջոցով շուրջ մեկ միլիարդ դոլար է փոխանցել Իսրայելին, ենթադրաբար՝ Քուշների համար։ Հաղորդվում է, որ երկրորդ հաշիվը, որը Քոուլը պայմանականորեն անվանել է «Բետա», բացվել էր Իսրայելի կենտրոնական բանկում։ Հոդվածում պնդվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է տեղեկություններ ստանար այդ հաշվից հնարավոր փոխանցումների մասին։ 

 

Հեղինակի տվյալներով՝ Քուշների և Նեթանյահուի միջև միջնորդի դեր է կատարել Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը։ Ֆրիդմանը կտրականապես հերքել է այդ պնդումները։ Քուշների փաստաբանը նույնպես հայտարարել է, որ իր պաշտպանյալը տեղյակ չի եղել հիշատակված հաշիվների գոյության մասին, որևէ առնչություն չի ունեցել դրանց հետ և չի խախտել օրենքը։ Իր հերթին, Քուշները կտրականապես հերքել է գրքի հրապարակված հատվածում ներկայացված մեղադրանքները։ «Vanity Fair-ը հրապարակել է մի գրքից հատված, որը պարունակում է աղաղակող և կատեգորիկ կեղծ մեղադրանքներ։ Այս հեղինակի ներկայացրած մեղադրանքները բացարձակապես անհեթեթ են և երբեք տեղի չեն ունեցել։ Մենք պաշտոնապես հերքել ենք այդ պնդումներից յուրաքանչյուրը, սակայն հեղինակը չի ներկայացրել որևէ ապացույց՝ դրանցից գոնե մեկը հիմնավորելու համար»,- սոցիալական ցանցերում գրել է Քուշները։

Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Ամենադիտված