Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնում է Ռոսավիացիան։
Ավելի վաղ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ Մոսկվայի մատույցներում խոցված անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է ութի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել 2026 թվականի սկզբից ի վեր Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի խոշորագույն հարձակումներից մեկը: Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հոկտեմբերի 21-ի ժամը 20։30-ից մինչև հոկտեմբերի 22-ի ժամը 04։00-ն մայրաքաղաքի ուղղությամբ թռչել է 630 անօդաչու թռչող սարք։