Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով
Ռուսաստանը հայտարարել է ռազմագերիների նոր փոխանակման մասին, որի շրջանակներում ուկրաինական գերությունից ազատ է արձակվել 270 զինծառայող: Դրա դիմաց Կիևին հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 270 անդամ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Վերադարձված ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի Հանրապետությունում, որտեղ նրանց աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Յանա Լանտրատովան», – հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը հայտնել է, որ տեղի է ունեցել քաղաքացիական անձանց փոխանակում, որի արդյունքում յուրաքանչյուր կողմից վերադարձվել է յոթ մարդ։
Հոկտեմբերի 22-ին կողմերը փոխանակել են նաև զոհվածների աճյուններ. Ռուսաստանը հանձնել է 252 մարմին, իսկ Ուկրաինան վերադարձրել է 25-ը։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ 2026 թ. սկզբից ի վեր Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների 18 փոխանակում. նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին, որի շրջանակում յուրաքանչյուր կողմից վերադարձվել էր 103 մարդ։