Միտս է գալիս «Բաքվի վարչակարգի հետ լեզու գտնել» արտահայտությունը, և մարդ ուզում է ասել՝ «դե, տղա եք, գտե՛ք այդ լեզուն, տեսնենք»
BlogՎարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ադրբեջանաբնակ թալիշ երիտասարդներից մեկը, ծանրաբեռնված Բաքվի քարոզչամեքենայի կաղապարներով, ժամանակին ինձ փորձում էր համոզել, որ Արցախի հայությունն իբր կարող է «լեզու գտնել» Բաքվի վարչակարգի հետ, եթե Հայաստանից, ինչպես ընդունված է ասել խոսակցական լեզվում, «չբզբզեն»:
Հիմա այդ երիտասարդին Բաքվում կալանավորել են շինծու մեղադրանքով: Ակամայից միտս է գալիս «Բաքվի վարչակարգի հետ լեզու գտնել» արտահայտությունը, և առանց չարախնդալու մարդ ուզում է ասել՝ «դե, տղա եք, գտե՛ք այդ լեզուն, տեսնենք»: