Պուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը


Սերժ Սարգսյանը վստահ է` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը ժամանակի հարց է

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ մայիսի 7-ին երեկոյան Վաշինգտոնի ազգային մայր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Միջկրոնական աղոթքի արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, նախագահող եպիսկոպոս և Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ Քեթրին Սքորին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը, բազմաթիվ հոգևորականներ, ԱՄՆ հայ համայնքի հազարավոր անդամներ, ամերիկացի դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վաշինգտոնի մայր տաճարում

«Հարգելի՛ փոխնախագահ Բայդեն,

Վերապատվելի՛ դոկտոր Քեթրին Սքորի,

Պատվելի՛ դոկտոր Օլավ Ֆիքսե Թվեյթ,

Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,

Գերաշնո՛րհ սրբազան հայրեր,

Հարգելի՛ ներկաներ,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Վաշինգտոնի մայր տաճարում. տաճար, որի հիմքում Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմից բերված քարն է՝ «Խոսքը մարմին էր և բնակվեց մեր մեջ» փորագրությամբ:
Այս տաճարում իր վերջին քարոզը հնչեցրեց իրավահավասարության ականավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգը, ով կյանքում մի երազանք ուներ միայն՝ «արդարության և խաղաղության հաստատումը»:

Այս տաճարում իր վերջին հանգրվանն է գտել Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը, ով բացառիկ դերակատարում է ունեցել միջազգային հարաբերություններում ազատական, ավելին' իդեալիստական գաղափարախոսության ամրագրման գործում: Եվ որքան էլ նրան համարեն իդեալիստ հենց այդ գաղափարախոսության ծնունդ էր միջազգային կազմակերպությունների համակարգի հիմնադրումը, մարդու և քաղաքացու իրավունքների միջազգային պաշտպանության առաջին դրսևորումները, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների ամրագրումը: Հայ ժողովրդի հիշողության մեջ նա ընդմիշտ կմնա որպես մեզ ձեռք մեկնած միջազգային առաջնորդ, ով ուներ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման արդար տեսլական:

Հետևաբար խորհրանշական է, որ այսօր այս տաճարում տեղի է ունենում միջկրոնական աղոթք՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, և կհնչեն Սաղմոսի խոսքերը առ այն, որ «բարությունն ու ճշմարտությունը հանդիպեն միմյանց, և արդարությունն ու խաղաղությունը տարածվեն»:

Մի՞թե բարության ու մարդասիրության պակասի պատճառով չէր, որ հարյուր տարի առաջ մեկուկես միլիոն հայ զոհ գնաց «սպանել, քանի որ տարբեր է» կարգախոսին: Միթե՞ արդարության և խաղաղության բացակայությունը չդարձավ 6 միլիոն հրեաների սպանության պատճառ, միթե՞ անհամերաշխության հետևանք չեն մարդկության պատմության մատյանում այսօր գրված Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների էջերը: Արդյո՞ք համախմբվածության պակասի և ժամանակին համապատասխան քայլեր չձեռնարկելու պատճառով չէ, որ այսօր էլ Մերձավոր Արևելքում փոքրամասնություններն անցնում են նույն դժոխային ուղին, ինչ հայերն ու հրեաները, թութսիներն ու սուդանցիները:

Ցավալիորեն՝ այո՛: Եվ, ցավոք, բոլորս ստիպված ենք խոստովանել, որ որպես միջազգային հանրություն՝ չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի մեջ և ցինիզմ՝ մեկնաբանություններում:

Հարգելի՛ ներկաներ,

Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ բազմազանության և բազմակարծության, ժողովրդավարության և ազատության բնօրրանում, գոհունակության խոսք եմ հղում ձեզ առ այն, որ այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշխարհի տարբեր երկրներն ու ժողովուրդները նորովի համախմբվեցին ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարի շուրջ՝ հայտարարելով, որ միասնական են արդարության վերականգնման և ճշմարտության հաղթանակի հարցերում: Նման համախմբման վառ օրինակ է նաև այս պահը՝ համերաշխությանն ուղղված միջկրոնական աղոթքով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Արդարության և ճշմարտության համար մղվող մեր հարյուրամյա պայքարի ընթացքում մենք մշտապես զգացել ենք նաև ԱՄՆ-ի աջակցությունը: Ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը' շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ինչպես բնորոշել է մեծ ամերիկահայ Վիլյամ Սարոյանը՝ «այստեղ հանդիպեցին ցեղասպանությունից մազապուրծ հայերը, ծիծաղեցին ու աղոթեցին իրենց մայրենի լեզվով՝ ստեղծելով մի նոր Հայաստան»:

Ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դեռևս 19-րդ դարի վերջին խստորեն դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը և օգնության ձեռք մեկնել տարագիր հայերին։ Հիշենք Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հերոսական ու բացառիկ առաքելությունը՝ օվկիանոսից այն կողմ տառապյալ հայերին օգնություն ցուցաբերելու համար: Ամերիկյան հասարակությունը բողոքի ձայն բարձրացրեց նաև 1915-1923 թվականներին՝ հայերի զանգվածային կոտորածների և տեղահանության դեմ, որը հետագայում պետք է որակվեր որպես ցեղասպանություն։ Ամերիկյան մամուլն ամեն օր տպագրել է այս ողբերգական իրադարձությունների ականատես դիվանագետների, միսիոներների, հրաշքով փրկված հայերի պատմածները, իսկ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է հավերժացվել հայերի բարեկամների շարքում: Ժամանակին նա դարձավ առաջին ամերիկացին, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ որպես «ազգի ոչնչացման արշավ» որակելով Հայոց ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը հավերժ կհիշի նաև հարյուրավոր այն ամերիկացիներին, ովքեր Հայաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի տարածքում որբանոցներ հիմնեցին՝ մահից փրկելով և խնամելով ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայ որբերի:

Մեր օրերում էլ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը հստակ գնահատականներ տալու փորձեր են կատարվում: Միայն այն փաստը, որ արդեն 44 նահանգ ճանաչել և դատապարտել է մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը, արդեն իսկ ասածիս վառ ապացույցն է: Հուսով եմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է:

Հարգելի՛ ներկաներ,

Ինչպես իր հուշերում գրում է Հենրի Մորգենթաուն, թուրքական յաթաղանի վտանգի ներքո հեռանալով օջախներից, որոնցում նրանց նախնիներն ապրել էին դեռևս 2500 տարի առաջ, հայերն ասում էին. «Աղոթե՛ք մեզ համար»: Օրերս Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ մեկուկես միլիոն նահատակներն արդեն սրբեր են: Ուստի նրանց համար աղոթելու հետ մեկտեղ, եկեք աղոթենք, որ ճշմարտության և արդարության պահանջը լինի մշտարթուն ու ղողանջի հավերժ, ինչպես 100-րդ տարելիցի նախօրեին ամբողջ աշխարհով հնչող եկեղեցիների հարյուր զանգերը: Եկե՛ք համատեղ ուժերով վիրակապենք մարդկության վերքերը՝ հասնելու համար արդարության և խաղաղության մեզանում և ամբողջ աշխարհում:

Շնորհակալություն»:

Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված