Իրավիճակը Թուրքիայում
BlogԿարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Անթալիայում իր տանը ձերբակալվել է քուրդ անվանի նկարիչ Սեյդա Փերինչեքը:
Շըրնաքում քուրդ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 77-ի:
Վանի Հաջիբեքիր թաղամսում կրկին պայթեցվել է զրահապատ մեքենա, որի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել է երեք թուրք զինվոր:
Անկարայում Թուզլուչայիր թաղամասում տեղակայված Սոցիալիստական Դեմոկրատիա կուսակցության (SDP) գրասենյակի վրա հարձակվել են թուրք ազգայնամոլները և հրկիզել գրասենյակը:
Վանի ճանապարհին թուրքական բանակի կրակահերթի տակ է ընկել ԺԴԿ համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, ում շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Ժողովուրդների միացյալ հեղափոխական շարժումը (HBDH) կոչ է արել բոլորին միանալ շարժմանը և պայքարել ֆաշիստական Թուրքիայի դեմ: