Սերժ Սարգսյանը Պաշտպանության փոխնախարար է նշանակել
ՔաղաքականությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել։ Դրանցից մեկի համաձայն՝ Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ- պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը՝ որոշում եմ
Դավիթ ՓԱԽՉԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ- պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ»։