Գերմանաբնակ հայերը Բունդեսթագի առջև տոնել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման որոշումը (Տեսանյութ, լուսանկարներ)
ՀասարակությունԲունդեսթագի առջև հավաքված Գերմանիայում բնակվող հայերը մեծ խանդավառությամբ են ընդունել գերմանացի խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը:
Բանաձևի քննարկման ողջ ընթացքում հայկական դրոշները ձեռքերին հայերը անհամբերությամբ են սպասել արդյունքներին: Երբ հայտարարվել է, որ ձայների մեծամասնությամբ բանաձևը ընդունվել է, գերմանաբնակ հայերը շուրջպար են բռնել:
Բացի Գերմանիայի տարբեր քաղաքներից ժամանած հայերի, այստեղ են նաև Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ պոնտացի հույները, ում ցեղասպանությունը ևս Գերմանիան ճանաչել է:.jpg)
Բունդեսթագի առջև տեղի ունեցող իրադարձություններին հետևել է Aysor.am–ի թղթակից Յանա Շախրամանյանը: