Փաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կան ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել


7 խորհուրդ՝ ինչպես կազմակերպել երեխայի տարեդարձը տնային պայմաններում

Հասարակություն

Համաձայնեք ՝ չկա մի ծնող, որը չցանկանա  իր երեխայի ծննդյան տարեդարձն իսկական տոնի վերածել: Ներկա պայմաններում, հատկապես մայրաքաղաքի բնակիչների համար այս հարցը, թվում է, ոչ մի խնդիր պիտի չստեղծի ՝ սրճարանների բազմազանություն, ծառայությունների շռայլ ընտրացանկ, շոու-ծրագրի անսահմանափակ տարբերակներ: Բայց եկեք չմոռանանք ամենակարևորի մասին ՝ գումարը, որը մի քանի անգամ ավելին կկազմի, քան եթե միջոցառումը տանը կազմակերպեք: BlogNews-ն այսօր ձեր ուշադրությանը կներկայացնի մի հրաշալի պլան-ծրագիր, որով առաջնորդվելով դուք կկարողանաք փոքր գումարներով իսկական մեծ տոն ստեղծել ձեր փոքրիկի համար հենց ձեր իսկ տանը: Եվ այսպես, տոնական օրվան պատրաստվելու համար մեզ անհրաժեշտ է կոորդինացնել օրվա պլանը.

 

Ամենակարևոր կետը ՝ միջոցառման մեկնարկի հստակ ժամը: Միջոցառումը տանն է լինելու, իսկ նշանակված ժամից շուտ եկած հյուրերը կշեղեն ձեր ուշադրությունն ու դրանով իսկ կխանգարեն : Կոնկրետ նշված ժամը կօգնի ձեզ խուսափել կողմնակի հոգսերից ու կենտրոնանալ հյուասիրության պատրաստության վրա:

Տոնական տորթը ՝ օրվա գլխավոր բաղադրիչը: Այն կարող եք պատվիրել և այդպիսով կազատվեք գլխացավանքից, իսկ եթե այնուամենայնիվ  որոշել եք տանը պատրաստել, ուրեմն արեք դա միջոցառմանը նախորդող օրը: Երբեք, ոչ մի պարագայում հանկարծ չնախաձեռնեք այդ գործը հենց հանդիսության օրը: Նախ ՝ ստիպված եք լինելու երկար ժամանակ ծախսել ու չեք հասցնի մնացած գործերը, և երկրորդ ՝ կհոգնեք:

Մենյուն : Այն նախապես կարող եք համաձայնեցնել երեխայի հետ: Սովորաբար նման առիթների ժամանակ երեխաները սիրում են պիցցա, կորտոֆիլ- ֆրի և փայտիկների վրա արված  խորոված /կրակի վրա կամ  ջեռոցում տապակած, բայց հիշեք, խորովածը տապակելուց հետո ենք միայն տեղավորում փայտիկների վրա, այլապես բարակ փայտիկները կրակի վրա արագ կվառվեն/: Այս ամենի համար անհրաժեշտ սննդամթերքը գնեք մեկ օր առաջ, իսկ հանդիսության օրը միջոցառումի մեկնարկից 1 ժամ առաջ սկսեք պատրաստությունը: Հստակ որոշեք ՝ որն է լինելու առաջին ուտեստը և միայն դա պատրաստեք նախապես ՝ մինչև հյուրերի գալը: Մնացածն արդեն ընթացքում: Երեխաները սիրում են դադարներով սնվել ՝ ընդմիջելով ուտելու պրոցեսը խաղերով, երգ ու պարով: Ընթացքում պատրաստված պիցցան ու ֆրին, կամ ֆրին ու խորովածը նախ տաք ու թարմ կլինեն մատուցելու համար, և հետո այդպես դուք հանգիստ  կհասցնեք  բոլոր գործերը: Բազմազանության համար պատրաստեք մի քանի տեսակի աղցաններ: Հիշեք ՝ երեխաների համար կարևոր է ոչ թե աղցանի բաղադրությունը, այլ մատուցման տեսքը: Մրգեղենի մատուցման հարցում ևս գործում է  այս օրենքը:

Ըմպելիքներ: Գազավորված ըմպելիքների փոխարեն նախընտրեք կոմպոտներ: Նախ ՝ այդպես դուք շատ ավելի կտնտեսեք գումարի մեջ, և երկրորդ ՝ տնային պայմաններում թարմ ու համեղ մրգերից պատրաստված կոմպոտը միանշանակ առողջարար է:

Տան զարդարում, տոնական սպասք: միջոցառման գեղարվեստական մասը՝ տան զարդարումը անում ենք նախաօրյակին: Ցանկալի է դա անել այն ժամանակ, երբ երեխան քնած է: Նախ ՝ չի խանգարի, և երկրորդ՝ իր ծննդյան օրվա առավոտը կդիմավորի շատ ուրախ ու երջանիկ ՝ չէ՞ որ տոնական ձևավորված տան տեսքը նրա համար անակնկալ կլինի: Առաստաղը ձևավորելու համար ամենևին էլ պարտադիր չէ հատը 500-700 դրամով գնել հելիումի գազով լիցքավորված փուչիկներ: Գնեք  սովորական փուչիկ /50-70 դրամ/,  երկու կողմից կպչուն ժաապավեն /двухсторонний скоч/, և մի քանի մետր գունավոր ժապավեն: Փչեք փուչիկները, վերջնամասում կապեք գունավոր տոնական ժապավենը, իսկ գագաթնային մասում կպցեք երկկողմ կպչուն ժապավենը և կպցրեք առաստաղին: Պատերի ձևավորման համար կարող եք կպցնել երեխայի անունով տառեր,  «Ծնունդդ շնորհավոր» գրություն, և նույնիսկ երեխայի ապլիկացիայի աշխատանքները և նկարած նկարները: Մի անկյունում կարելի է երեխայի լուսանկարներով պաստառ հավաքել, որտեղ հյուրերը կտեսնեն նրա վաղ մանկության նկարները: Պաստառը պատրաստելու դեպքում ձեր հյուրերի ուրախ տրամադրությունը առաջին րոպեից կարող եք ապահովված համարել: Սակայն մի նկատառում ՝ պաստառը ևս պետք է պատրաստել նախապես, անգամ մեկ շաբաթ առաջ, որպեսզի հետո նրա վրա ժամանակ չծախսեք:

Երեխաները սիրում են, երբ իրենց զբաղեցնում են: Իսկ քանի որ միջոցառումը տանն է, ձեր զբաղվածությունը թույլ չի տա անընդհատ երեխաների կողքին լինել: Այս հանգամանքը հաշվի առնելով ՝ առաջարկում ենք հրավիրել ծաղրածու կամ մուլտհերոս: Երևանում նման ծառայությունների գները տատանվում են 5000-7000 դրամի սահմաններում: Հրավիրված հերոսի հետ երեխաները իսկապես անմոռանալի ժամանց կունենան: Երգ, պար, մրցույթներ, տորթի հանդիսավոր պահը ՝ այս ամենի մասին  կհոգա հրավիրված հերոսը, իսկ նրա հեռանալուց հետո նախապես ընտրված երգացանկը կօգնի ինքնուրույն կազմակերպել երեխաների ուրախ ժամանցը: Մրցույթները ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք նախապես փոքրիկ հուշանվերներ պատրաստել կամ գնել և նվիրել հաղթողներին:

Տոնական օրվա ավարտին երբեք մի նախաձեռնեք նվերները բացելու գործը: Երեխաները շատ անմիջական, պարզ ու միամիտ են, և եթե ձեր փոքրիկը հանկարծ նվերների մեջ մի բան չհավանի, վստահ եղեք, որ նա այդ մասին անպայման  բարձրաձայնի: Այդ իսկ պատճառով, եթե չեք ուզում, որ ձեր հյուրերը ձեր տնից նեղսրտած հեռանան ՝ նվերները բացեք հանդիսությունից հետո, ուշ երեկոյան:

 Ահա այսպես ՝ շատ քիչ գումարով  և հեշտ, կազմակերպված ու անկեղծ սրտով կարելի է տնային պայմաններում իսկական տոն կազմակերպել երեխայի համար: Եվ միշտ հիշեք ամենակարևորը ՝ երեխաները շատ զգայուն են և  չեն կարող չգնահատել այն, ինչը արվում է  նվիրումով ու անսահման հոգատարությամբ:

 

 պատրաստեց Արմինե Հայրապետյանը

Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատԹշնամին Ռուսաստանի դեմ պայքարում ոչ մի միջոցից չի խորշում. ՊուտինՈւ՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՓաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումԱրթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղումՄանկապարտեզի տնօրենին ձերբակալել ենԻսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կանԲեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել
Ամենադիտված