Կասեցվել է «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները Ուկրաինան hարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel», 2 հոգի տեղափոխվել Է հիվանդանոցներ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Վրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է Վենսն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է պայքարի ամենաարդյունավետ միջոցը Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Բելառուսը փակում է Ֆինլանդիայում իր դեսպանատունը Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան


Մոնթեի մահը

Ուշադրության կենտրոնում

Հունիսի 12-ին Մոնթեն ու իր մարտիկներն արթնացան լուսաբացից շատ առաջ, որպեսզի ռազմական գործողություններ իրականացնեն Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական հրետանու դեմ: Կեսօրին մոտ նրանք այդ գործողությունը հաջողությամբ ավարտեցին: Ճակատամարտից հետո Մոնթեն ռադիոյով տեղեկացվեց, թե իր զինվորները Մարզիլիում գրավել են մի Т-72 տանկ. ճիշտ այն բարձունքի տակ գտնվող դաշտում, որտեղից նրանք առավոտյան սկսել էին իրենց հարձակումը:

Քանի որ Մոնթեի սովորությունն էր միշտ անձամբ ստուգել գրավված զրահատեխնիկան, ուստի նա իր հավատարիմ վարորդ Կոմիտասի և չորս ուրիշ մարտիկների հետ լեռներից Jeep-ով շարժվեց դեպի Մարզիլի, որը, ինչպես կարծում էին, թշնամու զինյալները լքել էին այդ օրը, ավելի վաղ: Կեսօրից հետո՝ մոտավորապես ժամը 13.20, նրանք հասան երկու ճանապարհների հատման մի կետի գյուղի ծայրամասում: Այնտեղ նրանք տեսան մի զրահամեքենա, որ կանգնած էր մոտ 30մ հեռավորության վրա՝ իրենց գնացած ճանապարհին ուղղահայաց: Կարծելով, թե զրահամեքենայում իրենց զինվորներն են, Մոնթեի վարորդը կանգ առավ ճանապարհների հատման տեղում և ոտքով մոտեցավ:

Կոմիտասը, որ կրում էր ադրբեջանական համազգեստ, զրահամեքենայի ներսում գտնվողներին հարցրեց, թե հայե՞ր են արդյոք: Թեպետ Կոմիտասն ազատ խոսում էր ադրբեջանական թուրքերեն, նա հարցը հայերեն տվեց: Երբ հետևեց բացասական պատասխան, հայերն իրենց մեքենայից դուրս ցատկեցին ու վազեցին՝ զրահամեքենայից արձակված ավտոմատ կրակոցների տարափից խուսափելու համար:

Նրանք իրենց թեթև զենքերով պատասխան կրակ բացեցին: Կոմիտասը, Հովիկն ու Սարոն վիրավորվեցին ոտքերից, իսկ Սարիբեկը մահացու վերք ստացավ: Զրահամեքենան արձակեց առաջին արկը, բայց վրիպեց: Մոնթեն, որ վազում էր ճանապարհի երկայնքով, մի պահ կանգ առավ ու նետվեց դեպի ճամփեզրին գտնվող քարե պատը՝ նրա ետևում պատսպարվելու համար: Երբ նա մոտենում էր պատին, զրահամեքենան արձակեց երկրորդ արկը, որը դիպավ պատին ու պայթեց՝ դարձյալ վիրավորելով Սարոյին: Իսկ պարկուճի մի մեծ կտոր խրվեց Մոնթեի ճակատը՝ ճիշտ աջ աչքի վերևում: Նա ընկավ իր կողքին գտնվող ճանապարհին ու մահացավ՝ կամ անմիջապես, կամ մի քանի վայրկյանների ընթացքում՝ աչքերը կիսափակ և դեմքին խաղաղ արտահայտություն: Զրահամեքենան անհապաղ շարժվեց հատող ճանապարհով՝ փախչելու նպատակով: Հովիկը Մոնթեին առավ իր թևերի մեջ ու ռադիոյով օգնություն կանչեց: Համաձայն մեկից ավելի մարդկանց պատմածի՝ օգնական ուժերը հանդիպեցին ադրբեջանցիների զինյալ խմբին, սպանեցին թշնամու մի քանի զինվորի և գերի վերցրին առնվազն մեկին: Սակայն զրահամեքենան իր զինվորներով խույս տվեց: Այդ ընթացքում Մոնթեի մարմինն ու նրա վիրավոր ընկերները տեղափոխվեցին Մարտունի գյուղ: Այնտեղ Սարիբեկը մահացավ, նրա 5 երեխաները զրկվեցին հորից, իսկ աղքատացած ընտանիքը՝ կերակրողից:

Մոնթեի ու Սարիբեկի մահվանից մոտ մեկ ամիս անց Մարտունի քաղաքն ու շրջանը պաշտոնապես վերանվանվեցին Մոնթեաբերդ, և նրանց հուղարկավորությունից քիչ ժամանակ հետո հայկական ուժերը զգալիորեն առաջացան Աղդամի շրջանում:

Երբ Մոնթեի մահվան լուրը տարածվեց, Մոնթեաբերդի հասուն բնակչության մեծ մասը հավաքվեց՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց սիրելի Ավոյին՝ այն անձնավորությանը, ով ադրբեջանցիներին հետ է շպրտել իրենց գյուղը մինչ այդ ռմբակոծող «գրադի» հասանելիությունից այն կողմ: Շատ մոնթեաբերդցիներ պահանջում էին, որ նա թաղվի Ղարաբաղում, ոմանք նույնիսկ ուժի դիմելով, փորձեցին թույլ չտալ, որ նրա դագաղը դրվի Երևան թռչող ուղղաթիռի մեջ: Ի վերջո, սակայն, նրանք տեղի տվեցին Սեդայի ցանկությանը՝ Մոնթեին հուղարկավորելու Հայաստանի մայրաքաղաքում: Մոնթեն հուղարկավորվեց ռազմական մեծ պատիվներով՝ 1993թ. հունիսի 19-ին: Համաձայն մի հաշվարկի՝ մոտ 15.000 մարդ անցավ Սպայի տան դահլիճում դրված նրա դագաղի առջևով: Պաշտոնյաներից ներկա էին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի և ԱՊՀ-ի բարձրաստիճան զինվորականներ, երկրի բոլոր նշանակալից քաղաքական կուսակցությունների առաջնորդները: Ըստ հրապարակված տվյալների՝ 150-250.000 մարդ էր մասնակցում հուղարկավորությանը:
Մոնթեն թաղվեց Եռաբլուրում, որ նայում է Արարատյան դաշտին: Հեռվում՝ հորիզոնի վրա, հառնում է Արարատը, թուրքական սահմանից քիչ այն կողմ:

Մոնթեի գործը թերի մնաց, որովհետեւ այն սերնդին չներկայացվեց: «Ազգային հերոսները մետաղները չեն: Կան մարդիկ, որոնք հերոս կոչվելու իրավունք չունեն: Մոնթեն այն մեծ հերոսներից էր, որի առաջ հայ ժողովուրդը մեծ անելիք ունի»:

Աղբյուրը՝ BlogNews.am 

Կասեցվել է «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները Ուկրաինան hարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel», 2 հոգի տեղափոխվել Է հիվանդանոցներՀայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Պետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանՎրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է Վենսն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է պայքարի ամենաարդյունավետ միջոցը Ավետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Բելառուսը փակում է Ֆինլանդիայում իր դեսպանատունը Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել
Ամենադիտված