Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Եթե Թոքմաջյանի մոտ ռեկտոր դառնալը չի ստացվի, ապա ինչու՞ չփորձել պոլիտեխնիկում <<Սրբանալ>>

Աշոտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ուղիղ եթերում՝ Ագաթա Քրիստիի ոճը հիշեցնող, իր անձի հետ կապված սեքս սկանդալի մեղադրյալներին «բացահայտելուց» հետո, հուսամ, որ պարոն Թոքմաջյանին հաջողվեց գոնե իր մերձավորներին «համոզել» իր ասածում: Անխոս, լավ է, որ մարդ մաքուր է իր նեղ շրջապատի աչքերում, բայց ոչ իհարկե ուրիշներին սևացնելու հաշվին: Թոքմաջյանի դետեկտիվը աստիճանաբար վեր է ածվում դրամայի: Ներկայանալով իբրև Պոլիտեխնիկի համար անձնազոհ աշխատող ղեկավար, Թոքմաջյանը ամեն գնով փորձում է ընդունել անհիմն մեղադրյալի կեցվածք, ում հետ հունիսի 20-ին՝ ռեկտորի ընտրությունների ժամանակ որոշ ուժեր հաշվեհարդար պետք է տեսնեն: 

Անհասկանալիորեն իր հետ բոլոր կատարվածն ու չկատարվածը ռեկտորի ժ/պ-ն կապում է սեքս սկանդալի հետ. կարծես դա իր համար կատարյալ վահան է, որով ինքը ծածկում ու կոծկում է իր ակնհայտ սխալները և բացթողումները: Ակնհայտ է մի բան, որ Թոքմաջյանին վարկաբեկեց ոչ այնքան բուն սեքս նամակագրությունը, որքան դրան նախորդած ու հաջորդած գործողությունները: 

Անվիճարկելի է, որ Հ. Թոքմաջյանը ձախողեց միասնական Պոլիտեխնիկի ձևավորման գործընթացը, որի համար ինքը նշանակվել էր Պոլիտեխնիկի ռեկտորի ժ/պ: Պոլիտեխնիկում Թոքմաջյանի առաջին գործերից մեկն այն է եղել, որ ինքը 1/5 մասով կրճատեց ուսումնական պրոցեսը. եթե նախկինում ուսանողների հետ աշխատում էին շաբաթական 30 ժամ, ապա դա Թոքմաջյանը դարձրեց 24: Այլ կերպ ասած, հիմա ուսանողների հետ դասախոսները ավելի քիչ են աշխատում, քան նախկինում: Ժամերի կրճատման հետևանքով ազատված գումարները, ռեկտորի ժ/պ առանց մտածելու ուղղեց դեպի շինարարություն: 

Պոլիտեխնիկ գալուց ի վեր, Թոքմաջյանը ամեն գնով՝ հուրով ու թրով փորձում է հաստատել իր ղեկավարությունը: Մասնավորապես ծնելով մի շարք սկանդալներ, քրեական և դատավարական պրոցեսներ, Հ. Թոքմաջյանը փորձեց ձևավորել մի իրավիճակ, որում ռեկտորության հարցում իր թեկնածությանը այլընտրանք չլիներ: Քանի որ կառավարման խորհրդի կեսը կազմում են Պոլիտեխնիկի 8 դասախոսներ և 8 ուսանողներ, ապա Թոքմաջյանը փորձեց անել այնպես, որ ռեկտորի ընտրության ժամանակ Պոլիտեխնիկի 16 ձայները բոլոր պարագաներում լինեն իրենը: Առանց խղճի խայթի և ամաչելու, իրեն տրամադրված ողջ վարչական ուժի կիրառմամբ Թոքմաջյանը կարողացավ դա անել դասախոսների կտրվածքով:

Գիտության վաստակավոր գործիչների, ակադեմիկոսների, ամբիոնի վարիչների փոխարեն կառավարման խորհուրդ «ընտրվեցին» Պոլիտեխնիկի հետ գրեթե կապ չունեցող, բայց Թոքմաջյանին հաստատ ձայն տվող անձինք: Թոքմաջյանին այդ խայտառակության իրականացման հարցում օժանդակեցին նաև գերմաշ հեղինակությամբ «ինքը ռեկտոր ա, ինչ ուզի պիտի անի» գաղափարախոսություն դավանող Պոլիտեխնիկի որոշ կառույցների ղեկավարներ: Ի տարբերություն դրա, Պոլիտեխնիկի ուսանողությունը չենթարկվեց Թոքմաջյանի հալածանքներին և պահպանեց իր անկախ լինելու օրինական իրավունքը:
Այսպիսով՝ Թոքմաջյանը կառավարման խորհրդում փորձում էր ձևավորել մի իրավիճակ, երբ ինքը ունենալով ձայների կեսը, անկախ որևէ մեկի կամքից՝ կառավարության, նախարարի, և այլն, կարողանում է դառնալ ռեկտոր: Կարճ ասած, իր ռեկտոր ընտրվելու հարցում նա ցինիկ ձևով իշխանություններին հատկացնում էր դիտորդի դերը: 

Հիմա դժվար չէ հասկանալ Արմեն Աշոտյանի վերաբերմունքը Թոքմաջյանի հանդեպ, այն անձնավորության, ով անթաքույց կերպով փորձում էր զրկել երկրի և ոլորտի ղեկավարությանը Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրությունների վրա ազդելու հնարավորությունից: Թոքմաջյանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել, թե իբր ֆեյսբուքյան նամակագրության հետ կապված նախարարը վրեժխնդիր է լինում, ինչը, իհարկե, անլուրջ է, քանի որ հետաքննությունը ավարտված չէ: Այդուհանդերձ ես իմ դժգոհությունն եմ հայտնում ԿԳ նախարարին, որ ինքը ունենալով բազմաթիվ առիթներ չհեռացրեց Թոքմաջյանին Պոլիտեխնիկից ու եղավ անընկալելի հանդուրժող:

Տարիներ առաջ Պոլիտեխնիկը ղեկավարող՝ շատ հեռատես անձինք տեսնելով և գնահատելով Հովհաննես Թոքմաջյանի մանկավարժական, մասնագիտական և մարդկային որակները նրան ազատեցին այն ժամ իր զբաղեցրած ասիստենտի պաշտոնից: Թոքմաջյանին, ոչ իր դիմումի համաձայն, համալսարանից դուրս «վռնդող» մարդիկ մի գրամ անգամ կասկած չունեին, որ նման քայլով իրենք բացառում են որևէ կարգավիճակով Թոքմաջյանի հետնամուտքը Պոլիտեխնիկ: Բայց արի ու տես՝ մարդը ենթադրում է, իսկ Աստված տնօրինում: Այս պատմությունը գիտական խորհրդի իր ղեկավարած առաջին նիստում, իհարկե փոքր-ինչ այլ ձևակերպումներով, պատմել է հենց ինքը՝ Պոլիտեխնիկի ռեկտորի ժ/պ-ի կարգավիճակում վերադարձած Հ. Թոքմաջյանը:

Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ա. Խաչատրյան:

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված