Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


«Տղե՛րք, ձեզ պինդ կպահեք». ֆուտբոլային թիմի ու հայրենիքի 19-ամյա պաշտպանը

Ուշադրության կենտրոնում

Անի Գասպարյանի

 

Մայիսի 1-ին Անդրանիկ Զոհրաբյանը կդառնար 20 տարեկան, եթե ապրիլյան քառօրյա պատերազմը չխլեր երիտասարդ զինվորի կյանքը: Նրան ընդամենը 3 ամսվա ծառայություն էր մնացել, բայց ընտանիքի մինուճար որդին այդպես էլ տուն չվերադարձավ, ընկավ հերոսի մահով: Անդրանիկը մեկն էր այն 4 տղաներից, որոնք ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մինչև վերջին վայրկյանը քաջաբար կռիվ էին տվել անհավասար մարտում, մի քանի հոգով ժամեր շարունակ պայքարել 2-3 հարյուրանոց ադրբեջանցի հրոսակախմբի դեմ, որպեսզի չզիջեն հայկական կողմի համար անչափ կարևոր նշանակություն ունեցող իրենց դիրքը: Անդրանիկ Զոհրաբյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և Քյարամ Սլոյանի հետ կյանքի գնով է պահել հայրենի հողը: Այս տղաների քաջարի պաշտպանության մասին պետք է գրքեր գրվեն, ֆիլմեր նկարահանվեն: Նրանցով պետք է կրթեն սերունդներին, որովհետև նրանց սխրանքն անգնահատելի է:

Անդրանիկի հայրն ամենայն մանրամասնությամբ է պատմում ողջ եղելությունը, որը լսել է որդու ընկերներից, Արցախի հրամանատարությունից, պաշտպանության նախարարությունից, մի խոսքով՝ հնարավոր բոլոր աղբյուրներից, և համադրելով հասկացել, որ բոլորի պատմածը նույնն է ու իրական: Մինչ այդ պատմությանն անցնելը՝ հետ գնանք դեպի 1996 թվական, երբ Վեդի քաղաքի մի երիտասարդ ընտանիքում լույս աշխարհ եկավ անդրանիկ զավակը, և նրան Անդրանիկ կոչեցին՝ արժանի իր հերոսական անվանը:

Անդրանիկը երազում էր ֆուտբոլիստ դառնալ: Դեռ մանկուց նրա մեջ այդ ջիղը կար: Երբ 6 տարեկան էր, տան բակում ֆուտբոլ խաղալիս ընկնում, թևը կոտրում է: Տանում են բժշկի, գիպս են դնում: «Փոխանակ մենք իրեն սփոփեինք, ինքն էր մեզ հույս տալիս, թե՝ հանկարծ լաց չլինեք, չի ցավում»,- ժպիտով հիշում է հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը:

8 տարեկանից Անդրանիկը Վեդիում ֆուտբոլի մարզադպրոց է հաճախում: Մի անգամ էլ Երևանում մրցումների ժամանակ նրա խաղը նկատում են ու հորն ասում, որ անպայման տեղափոխի Երևան, ավելի լուրջ մարզադպրոց, քանի որ տղան մեծ պոտենցիալ ունի: 13 տարեկանից նա միայնակ Վեդիից գալիս էր Երևան պարապմունքների ու վերադառնում: 2014 թվականին՝ բանակ գնալուց մի քանի ամիս առաջ, Անդրանիկին հրավիրում են «Արարատի» առաջին լիգա, որտեղ մեկուկես ամիս մարզվելուց հետո, երբ արդեն պայմանագիր կնքելու ժամանակն էր, զորակոչվում է: Մարզիչն ասում է՝ ծառայությունից կվերադառնաս, կգաս «Արարատ»:

«Թիմի պաշտպան էր, կենտրոնական պաշտպան,- ասում է հայրը ու մի պահ լռելուց հետո ավելացնում,- մինչև վերջ էլ մնաց պաշտպան, էս անգամ՝ արդեն հայրենիքի»:
2014 թվականի հուլիսին Անդրանիկն ընդունվում է ֆիզկուլտ ինստիտուտի մարզամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին և նույն ամսում զորակոչվում՝ ծառայության անցնելով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում: Անդրանիկը մանկուց նաև խոհարարության սեր ուներ. դա իր հոբբին էր, բայց հասցրել էր խոհարարի որակավորում ստանալ: Ու երբ դիրք էին բարձրանում, Անդրանիկն իր խոհարարական տաղանդն էր ցուցադրում, զինվորական ճաշատեսակներից հոգնած ընկերների համար համեղ ու յուրահատուկ ճաշեր պատրաստում:

 

Անդրանիկ Զոհրաբյան

Հայրն ասում է՝ որդին շատ էր սիրում դիրքերը: Այնտեղ իրեն մի տեսակ ավելի լավ էր զգում: Անգամ, երբ արձակուրդ էր գալիս, ասես կարոտով ուզում էր վերադառնալ ծառայության, քաղաքացիական կյանքում շատ բաներ արդեն իրեն դուր չէին գալիս: «Ասում էր՝ պապ, մեզ մոտ մարդկային հարաբերություններն ուրիշ են: Էստեղ մարդիկ կարող են իրար խաբել, բայց ծառայության մեջ նման բան չկա, նամանավանդ՝ դիրքերում: Ասում էր՝ դիրքերում մի այլ կարգի ախպերություն է: Մենք կողք- կողքի կանգնած ենք՝ իրար թևութիկունք: Մենք իրար մեջ հարցեր չունենք, մենք մի հարց ունենք՝ դա մեր դիմաց կանգնած թշնամու հետ է»:

Վերջին անգամ Անդրանիկը ծնողների հետ խոսել է մարտի 29-ին: Ավանդույթ էր, դիրքեր բարձրանալուց առաջ զանգում էր հորը, ասում, որ արդեն բարձրանում են, հետո ուշ երեկոյան, երբ արդեն դիրքերում էին, նորից զանգում էր: Ապրիլի 1-ին էլ հայրը սպասում էր, որ Անդրանիկն ուր որ է կզանգի, կասի, որ հասել են դիրքեր, ամեն ինչ կարգին է, բայց որդին այդպես էլ չզանգեց:

Ապրիլի 2-ի առավոտյան Անդրանիկի ծնողներն անհանգիստ գնում են աշխատանքի. հայրը՝ պոլիկլինիկա, մայրը՝ մանկապարտեզ: Զգում են, որ շուրջն ինչ-որ խոսակցություններ են պտտվում, անհանգիստ մթնոլորտ է: Շուտով իմանում են, որ Արցախում լայնամասշտաբ մարտական գործողություններ են, բայց այդ օրն էլ տղայից որևէ լուր չեն ունենում:

Անդրանիկի հայրը, որ ողջ գիշեր աչք չէր փակել, ապրիլի 3-ի լուսաբացին մի երազ է տեսնում. «Կանաչ դաշտ էր, բայց մութ,- հիշում է նա,- դաշտի մի կողմում բարձր պատ էր, ու ինչ-որ անծանոթ մարդիկ: Փորձում էինք անցնել էդ պատի վրայով, բայց շատ անտաշ քարերով էր կառուցված, դժվարանցանելի էր: Պատի աջ հատվածն ավելի ցածր էր: Մյուսները գնացին, էդ ցածր հատվածով անցան, ես գնացի ուղիղ, որտեղ իմ դիմաց բարձր պատն էր: Փորձում էի բարձրանալ, քարերը մի կերպ բռնելով անցնել, բայց չկարողացա, չանցա պատը»:

 

Անդրանիկ Զոհրաբյան

Այդ երազից ծանր մտքերով արթնանալով՝ նա կնոջն ու երկու դուստրերին ասում է, որ պատրաստվեն, գնան եկեղեցի՝ Անդրանիկի համար մոմ վառելու, իսկ երազի մասին ոչինչ չի պատմում: Երբ արդեն դուրս էին գալիս տնից, մի զանգ են ստանում: Արցախից էր: Հայրը հեռախոսը վերցնում է ու առանց զանգողի ձայնը լսելու ինքնամոռաց ձայն տալիս՝ Անդրանի՛կ: Բայց հեռախոսի մյուս կողմում ոչ թե Անդրանիկն էր, այլ նրա ընկերը. «Անդրանիկն էլ չկա»,- լսվում է ընկերոջ հուսահատ ձայնը:

Դիրքը, որի պաշտպանության համար ընկան 4 քաջարի հայորդիները, ռազմավարական առումով շատ կարևոր էր: Ասում են՝ պատերազմը սկսվել է եթե ոչ այդ դիրքից, ապա դա եղել է առաջին հարձակման թիրախ դարձած դիրքերից մեկը: Պատահական չէ նաև, որ լավագույն հրամանատարներից մեկը՝ Արմենակ Ուրֆանյանը, եղել է հենց այդ դիրքում: Երբ գիշերը հարձակումը սկսվել է, Ուրֆանյանը Սլոյանի հետ խրամատի ձախ թևն է պահել, ԱնդրանիկԶոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը՝ աջ թևը: Մյուս տղաները եղել են միջնամասում: Հակառակորդը նախ հրետանի է կիրառել, ապա ծանր տեխնիկա: Նախապես պլանավորված ծրագրով հրետակոծվել է նաև հետևի դիրքերի միջև ընկած ճանապարհահատվածը, որպեսզի չկարողանան օգնության հասնել: Տղաները 7 հոգով կարողացել են երկու անգամ հետ շպրտել ուժերի բացարձակ մեծամասնությամբ հակառակորդին: Երկրորդ գրոհի ժամանակ Արմենակ Ուրֆանյանն ու Քյարամ Սլոյանը զոհվել են, բայց մինչ այդ Ուրֆանյանը հասցրել է խոցել հակառակորդի տանկն ու ականազերծող զրահամեքենան, ոչնչացրել բազմաթիվ զինվորների: Երրորդ գրոհի ժամանակ, երբ արդեն խրամատում 5 հոգով էին մնացել, տղաներից երեքն իջել են բլինդաժ՝ փամփուշտներ բերելու: Վերևում Անդրանիկն ու Ռոբերտն էին՝ թշնամուն դեմ հանդիման: Փրկված տղաներից մեկը պատմել է, որ վերջում Անդրանիկի ձայնն էր լսում, թե փամփուշտ հասցրեք, բայց իրենք չէին կարողանում մոտենալ խրամատին: Այդ ժամանակ Անդրանիկը ծանր վիրավորվել է:

Ռոբերտ Աբաջյանի հեռախոսում, որով նա զանգել է հրամանատարությանը, ամրագրված են դիրքի պաշտպանության օրհասական րոպեները: «Ես ու Անդոն ենք մնացել, Անդոն էլ վիրավոր է»: Հետո նաև Ռոբերտն է վիրավորվել, բայց այդ վիճակում Անդրանիկին գրկել, իջեցրել է խրամախորշ: Ռոբերտ Աբաջյանի հեռախոսային վերջին խոսակցությունը եղել է այնտեղից առավոտյան ժամը 6:38-ին. «Մտնում են խրամատ, շատ են, ես մենակ եմ մնացել, Անդոն էլ գնաց… Մի նռնակ ունեմ, թող մոտենան, ես գիտեմ՝ ինչ կանեմ… Կամանդի՛ր, էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, էս դիրքը հանձնողի մերը…»:

Երբ հակառակորդն արդեն իր դիմաց էր, Ռոբերտը ձեռքերը վեր է պարզել, թե իբր հանձնվում է, ու երբ մոտեցել են, նռնակը պայթեցրել է: Անդրանիկ Զոհրաբյանի հայրն ասում է, որ իր որդու հետ հավասար սգում է նաև նրա ընկերների մահն ու իր երախտագիտության խոսքն է հայտնում հերոս Ռոբերտին, որ այդ վիճակում անգամ մենակ չի թողել ընկերոջը, փորձել է փրկել նրա կյանքը: Թշնամին ժամեր շարունակ տասնյակներով գրոհելով 7 հոգանոց հայկական դիրքի վրա՝ մեծաքանակ կորուստներ է կրել ու միայն լուսաբացին մի կերպ կարողացել է գրավել այն, սակայն կարճ ժամանակով: Մի քանի ժամ անց մերոնք դիրքը հետ են վերցրել:

Ի դեպ, ապրիլի 1-ին դիրքեր բարձրանալուց առաջ Անդրանիկը ընկերներին արտասովոր ձևով է հրաժեշտ տվել: Մոտեցել է, ամուր գրկել, համբուրել, ասել. «Տղերք, ձեզ պինդ կպահեք»: Մի տեսակ տխուր է եղել: Նախապես իմացե՞լ է, որ դժվար գիշեր է սպասվում, թե՞ պարզապես կանխազգացել է ինչ-որ բան, պարզ չէ, բայց մի բան հաստատ է՝ նա վերջին հրաժեշտն է տվել:



Անդրանիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Հերոսի հայրը դժվարանում է բացատրել՝ ինչ է զգում հիմա. «Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ է ստացվում, երբ միախառնվում են ցավն ու հպարտությունը»: Այո, ապրիլի 1-ից հետո Զոհրաբյանների կյանքը փոխվեց 180 աստիճանով: Հիմա նրանք այլ իրողության մեջ են ապրում, ապրում են հանուն Անդրանիկի, հանուն նրա չիրագործված երազանքների: Նրա հայրն ուզում է, որ ոչ միայն իրենք, այլև ողջ ազգը գիտակցի, որ ապրիլի 1-ից հետո սկսվում է նոր Հայաստան, և պետք է ապրել նորովի, նոր արժեքներով՝ գնահատելով զոհված հերոսների գործը. «Պիտի ճիշտ գնահատենք, որ կարողանանք ճիշտ ապրել: Էդ տղաներն ապացուցեցին, որ արժանի են էս հող ու ջրին, մնում է, որ ապրողներն արժանի լինեն էդ տղաներին,-ասում է հայրը,- իսկ մեր սահմանները պետք է սկսվեն այնտեղից, որտեղ թափվել է մեր որդիների արյունը»:

Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղեն
Ամենադիտված