Փաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կան ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել


Երևանում հանդիսավոր արարողությամբ են նշել Ջահանգիր աղայի փողոցի անվանակոչումը

Հասարակություն

 Մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանում եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով փողոց անվանակոչելու առիթով այսօր հանդիսավոր արաողություն էր կազմակերպվել: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Ջահանգիր աղայի որդի Սուրեն աղան, եզդիական համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ ավանցիներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և շնորհավորելով ներկաներին փողոցի անվանակոչման առթիվ՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ փաստն ինքնին նշանակալի իրադարձություն է, քանի որ հայերի ու եզդիների բարեկամությունը, որն անցել է ժամանակի փորձությունը, քանիցս ապացուցել է, որ երկու ժողովուրդները միասին ոչ միայն ուրախանում են, այլ նաև, անհրաժեշտության դեպքում, ուս ուսի տված պայքարում են հանուն Հայրենիքի:

«Պատմությունից մեզ քաջ հայտնի է, թե, մասնավորապես, Ջահանգիր աղան ինչ դեր է ունեցել ինչպես դեռ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ինքնապաշտպանական մարտերում, այնպես էլ իր զինվորների հետ միասին Հայոց ցեղասպանության տարիներին հայ և եզդի բազմաթիվ գաղթականների Արևելյան Հայաստան անվտանգ տեղափոխվելու հարցում: Իսկ 1918 թվականին իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին: Այնուհետ Ջահանգիր աղան, Դրաստամատ Կանայանի հրամանատարության ներքո, իր ջոկատով պայքարը շարունակել է նաև Հայկական բանակի կազմում և ցուցաբերած քաջության ու խիզախության համար պարգևատրվել «Գևորգյան» խաչով: Եվ այս օրինակն ունենալով՝ այլևս օրինաչափ ու բնական էր, որ արցախյան գոյամարտում եզդիները ևս իրենց մասնակցությունն ունեցան ու հայ եղբայրների հետ միասին կռեցին հաղթանակը: Եզդի ժողովրդի զավակներն այսօր էլ են հայերիս հետ միասին պաշտպանում մեր երկրի սահմանները, երբեմն նաև կյանքի գնով: Հավերժ փառք մեր բոլոր հերոսների հիշատակին», - նշել է Արայիկ Քոթանջյանը:

Եզդիական համայնքի ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին խոսելով հայերի և եզդիների բարեկամության մասին, հատկանշել են, որ այն իսկապես ամուր է և որ իրենց կողմից բարձրացվող հարցերի հանդեպ կա մշտական ուշադրություն և հոգածություն: Ի մասնավորի, նշվել է հատկապես վերջին տարիների օրինակը. չի եղել մի դեպք, երբ որևէ խնդրով դիմեն Երևանի քաղաքապետին ու այս կամ այն կերպ այն չլուծվի: Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը վստահեցրել, որ ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև ամենամեծը համարվող եզդիական համայնքի խնդիրները մշտապես եղել ու մնալու են քաղաքային իշխանությունների և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում:

Եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով փողոց անվանակոչելու որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մայիսի 25-ի հերթական նիստում: Անվանակոչության   վերաբերյալ միջնորդություններ  էին  ներկայացրել  «Եզդի  և  հայ  ժողովուրդների  բարեկամություն» ՀԿ նախագահ  Սիաբանդ  Բաքոյանը,  «Սինջար»  եզդիների  ազգային միավորում  ՀԿ  նախագահ  Բորիս Թամոյանը,  «Հայասա» երիտասարդական  հասարակական  կազմակերպության  նախագահ  Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներ Սուրեն ԽատÕ �յանն ու Վազիր Խատոևը:

Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատԹշնամին Ռուսաստանի դեմ պայքարում ոչ մի միջոցից չի խորշում. ՊուտինՈւ՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՓաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումԱրթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղումՄանկապարտեզի տնօրենին ձերբակալել ենԻսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կանԲեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել
Ամենադիտված