Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով


18 ամենահետաքրքիր փաստերը սերմնանյութի մասին

Ուզո՞ւմ եք ճանաչել տղամարդկանց: Առաջարկում եմ ճանաչողությունը սկսել նրանց ամենակարեւոր, բացառիկ պատկանելիության արտադրանքից՝ սերմնանյութից: Պատկերացրեք՝ սեքսից հետո կիսամերկ պառկած եք անկողնում՝ գինու գավաթները ձեռքներիդ կամ գլանակը մատների արանքում մխալով, եւ հանկարծ սկսում եք շոյել տղամարդու էգոն՝ նրա անփոխարինելի, թանկագին, կյանքին սկիզբ տվող սպիտակ նյութի մասին փաստեր թվելով: Ինչպիսի հաճելի ինտելեկտուալ փոշի` նրա ականջներին: 


Լուսի Քոչարյանը

1.Սկսենք սկզբից: Հոլանդացի գիտնական Անտոնի վան Լեւենհուքն առաջինն է, ով գիտական նպատակով օգտագործեց մանրադիտակը (1667թ.): Առաջին բանը, որ նա ուսումնասիրեց այդ սարքով, սերմնանյութն էր: 

2.Քիմիա: 
1 լ սերմնանյութը պարունակում է  249 մգ կալցիում, 291 մգ մագնեզիում, 35 մգ վիտամին C: 2 լ սերմնանյութը պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը: Տղամարդն օրգազմի ժամանակ արտազատում է միջինում 3,5 մգ սերմնանյութ, որը պարունակում է կալիումի օրական նորմի 7%-ն ու ցինկի 3%-ը: Մի ամբողջ քիմիական աղյուսակ:

3.Գունազարդում: Հաճախ հնչող հարց՝ ի՞նչ գույնի պետք է լինի սերմնանյութը: Պատասխան՝ ճերմակ կամ սպիտակավուն-թափանցիկ: Շատ քիչ քանակի դեպքում այն կարող է բաց երկնագույն էլ թվալ: Մնացած բոլոր երանգները՝ նուրբ վարդագույնից մինչեւ դեղնավուն, վկայում են տղամարդու օրգանիզմում որեւէ խնդրի մասին: Այնպես որ, եթե 3-րդ սեքսի ընթացքում դուք արդեն ձեր երեխաների անուններն եք որոշում, հնարավորության դեպքում զննեք նաեւ սերմնանյութի գույնը. սերունդն առողջ լինի: 

4.Որակ:
 Սերմնահեղուկի որակը կարելի է զգալիորեն բարձրացնել: Պետք է օգտագործումից հանել ցավազրկող, քնաբեր, հանգստացնող դեղամիջոցները, հակաբիոտիկները, հորմոնալ ու հակախոցային դեղորայքը, ինչպես նաեւ դադարեցնել շոգեբաղնիքներն ու տաք ջրով լոգանքները, նիհարել ու դեն նետել սինթետիկ կիսավարտիքները:

5.Քանակ: Մեկ սերմնաժայթքման դեպքում արտազատվում է միջինում 1 ճաշի գդալ սերմնանյութ: Մնացյալ ծավալը գոյանում է սերմնահեղուկի միջոցով: Այս դեպքում  «կարեւորը ոչ թե քանակն է, այլ որակը» բանաձեւն աշխատում է: Ի դեպ, 1 մլ սերմնանյութը պարունակում է 60-120 մլն սպերմատոզոիդ: Ահռելի մեծ թվեր են, մինչդեռ հղիանալու համար մեկ հատիկ ամենաժրաջանն էլ բավարար է:

6.Շտապ մաքրել սերմնանյութը: Մաքրել հնարավոր է առատ հոսող սառը ջրի տակ:

7.Ո՞ւմն է լավագույնը: Բազմաթիվ «սերմնային» հետազոտությունները ցույց են տվել, որ շոտլանդացիների սերմնանյութը 15%-ով ավելի ակտիվ սպերմատոզոիդներ է պարունակում: Երկրորդ տեղում են թուրքերն ու ֆինլանդացիները, երրորդում՝ դանիացիները: Չորրորդ տեղում ֆրանսիացիներն են: 

8.Հակադեպրեսանտ: Ըստ կենսաբանների՝ տղամարդու սերմնանյութը տրամադրություն բարձրացնող հորմոններ է պարունակում, որոնք հայտնվում են կնոջ արյան մեջ, այնուհետեւ հասնում ուղեղին: Այդ պատճառով այն կանայք, որոնց զուգընկերները մշտապես պահպանակ են օգտագործում, ավելի հակված են դեպրեսիայի: 

9.Ալերգիկ ռեակցիա: Կան մարդիկ, ովքեր ալերգիա ունեն սերմնանյութի նկատմամբ: Դա կարող է արտահայտվել տարբեր ձեւերով ու տարբեր ինտենսիվությամբ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 12%-ն ալերգիա ունի սերմնանյութից: Ալերգիկ նշանները կարող են տատանվել թեթեւ գլխացավից մինչեւ ընդարձակ ցան եւ անաֆիլակտիկ շոկ:

10.Գլուխ գլխի:
 Սպերմատոզոիդը տղամարդու սեռական բջիջն է՝ բաղկացած գլխից, վզից ու պոչից, որն օգնում է շարժվել րոպեում 3-44 մմ արագությամբ: Ամենակարեւոր հատվածը գլուխն է. դրա մեջ են 23 քրոմոսոմները՝ գեներով հանդերձ:

11.Սպերմատոզոիդների վերջը: Սպերմատոզոիդներն արտադրվում են ողջ կյանքի ընթացքում: 70 տարեկանից սկսած՝ նվազում է դրանց ակտիվությունն ու շարժունակությունը, բայց միեւնույն է` դրանք պահպանում են իրենց առաքելությունը:

12.Սերմնանյութի լավագույն բաժինը:
 Սերմնաժայթքումից առաջ առնանդամի գլխիկի ծայրը թրջվում է ոչ մեծ կաթիլ հեղուկով, որը չեզոքացնում է այն ամենն, ինչ կարող է վնասել սպերմատոզոիդները: Այդ կաթիլի մեջ արդեն իսկ մի քանի տասնյակ հազար սպերմատոզոիդ է պարունակվում: Կա կարծիք, որ հենց այդ կաթիլի միջիններն են ամենակենսունակ ու «ազնվազարմ» սպերմատոզոիդները:

13.Հայրության ճանաչում: Բուռն քննարկումներ է առաջացրել բրիտանացի մասնագետների առաջարկը սերմնանյութի դոնորության անանունությունը վերացնելու վերաբերյալ: Փաստարկն այն է, որ երեխան իրավունք ունի  իմանալ՝ ով է իր կենսաբանական հայրը: Որպես փաստարկ նշվում են նաեւ գենետիկ հիվանդությունները: Մյուս կողմից, լայնածավալ հարցումները Բրիտանիայում ցույց են տվել, որ դոնորների մեծ մասը կհրաժարվի սերմնանյութ հանձնելուց, եթե վերանա անանունությունը:

14.Համը հանել է պետք: Սերմնանյութի համը կարելի է փոխել ըստ ճաշակի: Սթրեսը, ալկոհոլը, նիկոտինն ու թմրանյութերը կտրուկ վատացնում են դրա համը: Սուրճն ու թունդ ալկոհոլային խմիչքները դառնացնում են, օրակարգում մեծ քանակի միսը` թթվահամ, իսկ, օրինակ, սխտորը՝ նեխահամ են դարձնում սերմնանյութը: Եթե տղամարդն օրական 5-ից ավելի դեղահաբ է ընդունում, այն դեղորայքի համ է ստանում: Օրական 2 լիտրից ավելի գարեջուրը սերմնանյութի բաղադրությունը նոսրացնում է: Եվ միայն հավասարակշռված սննդակարգը, բանջարեղենը, հյութերն ու հատկապես արքայախնձորն են քաղցրացնում սերմնանյութը:

15.Ժայթքե՞լ, թե՞ չժայթքել: Ցիգունի մասնագետներն ավելի քան 3 հազար տարի առաջ հայտնաբերեցին, որ տղամարդու օրգազմն ու սերմնաժայթքումը տարբեր գործընթացներ են. տղամարդը կարող է օրգազմ ապրել առանց սերմնաժայթքման: Օրգազմը տեղի է ունենում ժայթքումից անմիջապես առաջ, բազմակի օրգազմի հասնելու համար տղամարդը պետք է սովորի սերմնաժայթքումը կանգնեցնելու տեխնիկան՝ կառավարելով սեփական էներգիան ու հատուկ կետեր սեղմելով առնանդամի վրա եւ անուսի շուրջ: Այս ամենը դասավանդվում է տանտրա-յոգայի եւ դոասյան փորձառության սեմինարներին:

16.Աղջի՞կ, թե՞ տղա: 
ԱՄՆ-ում արդեն բազմաթիվ կլինիկաներ կան, որոնք կոնկրետ սեռի երեխա են երաշխավորում ապագա ծնողներին: Լազերային տեխնոլոգիայի միջոցով սպերմատոզոիդները բաժանվում են երկու խմբի՝ X եւ Y քրոմոսոմ կրողների: Ըստ ցանկալի սեռի` ընտրվում է սպերմատոզոիդն այս խմբերից մեկից ու բեղմնավորում ձվաբջիջը: Ստացված սաղմը տեղադրվում է մոր արգանդում: Այս տեխնոլոգիան 91%-ոց հաջողություն է խոստանում աղջիկների եւ 75%՝ տղա երեխաների համար: Ի դեպ, սեռով պայմանավորված աբորտների թիվն ինձ հուշում է, որ նման տեխնոլոգիան մեծագույն հաջողություն կունենա Հայաստանում:

17.Սերմնակոսմետիկա: Սերմնանյութը սպերմին անունով բաղադրիչ է պարունակում, որն օժտված է հզոր հակաօքսիդանտային հատկություններով ու կարող է դանդաղեցնել ծերացումը, հարթեցնել կնճիռները 20%-ով: Որոշ ապրանքանիշեր արտադրել են դեմքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ, որոնք պարունակում են այդ նյութը: Մեկ տարա քսուքն արժե մոտ 250 դոլար ու վաճառվում է աշխարհի ամենաթանկարժեք սպա-կենտրոններում: Ընդ որում, սերմնանյութը մշակվում է քիմիական այնպիսի նյութերով, որոնք քսուքն ավելի հաճելի բույրով են դարձնում ու վերացնում բոլոր տեսակի վարակները: 

18.Ամենավերջին նորություններից: Տարիներ շարունակ գիտնականները փորձում են այնպիսի դեղորայք ստանալ, որը կառավարելի հրթիռի պես, առավելագույն ճշգրտությամբ թիրախին կհասնի օրգանիզմում՝ լավագույն արդյունքներ ապահովելով: Կարող են միկրոսկոպիկ նանոռոբոտներ օգտագործվել, որոնք կներմուծվեն օրգանիզմ ու կկառավարվեն վահանակներով: Բայց գիտնականները խնդրի առաջ են կանգնում, քանի որ ռոբոտներին վառելանյութ է պետք, որի օգտագործումը կարող է շատ վտանգավոր լինել մարդու համար: Ներառական նանոգիտությունների դրեզդենյան ինստիտուտի գիտնականներն առաջարկել են  սպերմատոզոիդներից կիբորգ ստանալ: Նրանք տիտանի ու երկաթի թիթեղներից միկրոձողեր են ստեղծել սպերմատոզոիդները որսալու ու նրանց մագնիսների միջոցով կառավարելի դարձնելու նպատակով: Սա շատ արդյունավետ տարբերակ է, քանզի սպերմատոզոիդներն անվնաս են մարդու օրգանիզմի համար, ինքնուրույն կարողանում են լողալ: Իսկ այս կիբորգներն ի վիճակի են տեղաշարժվել վայրկյանում մինչեւ 100 միկրոմետր արագությամբ եւ բավականաչափ փոքր են մարմնի ցանկացած մասի հասնելու համար: Սա կարող է կիրառվել քաղցկեղի բուժումից մինչեւ անպտղության էլ ավելի արդյունավետ բուժման շրջանակներում: 

Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
BRAVO.am

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
Ամենադիտված