Վթարային ջրանջատումներ 12 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքին Այս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան


Սիրո փուլերը, կամ որ հորմոններն են ամուսնանալու ցանկություն առաջացնում

Life

Յուրաքանչյուր սիրային հարաբերության ընթացքում բոլորիս մտքով, կարծում եմ, անցնում են հետեւյալ մտքերը՝ «ինչո՞ւ են թիթեռնիկներ թեւածում որովայնի հատվածում», «ինչո՞ւ է կարոտի զգացումը կանգնում կոկորդին», «ինչո՞ւ 3 ամիս առաջ սիրուց խելագարվում էի, այսօր արդեն սեղանի շուրջ ուտելիս նրա ճպճպոցն եմ նկատում», «իսկ ինչո՞ւ եմ ձանձրանում նրա հետ հիմա, եթե կարող էի երդվել, որ սիրում եմ մեկ տարի առաջ»: Այս ամենը վայրիվերո առեղծված չէ: Ըստ կենսաքիմիկոս Ա. Պեսկովայի հետազոտությունների՝ կարելի է դուրս բերել սիրային ամեն մի փուլի հորմոնալ բանաձեւն ու վերահսկողության տակ վերցնել այն: Բայց նախ ծանոթանանք կարեւոր մի շարք հորմոնների հետ: Ընդունենք, որ դրանցից յուրաքանչյուրն առավելագույնը կարող է 6 բալ գնահատվել:



Լուսի Քոչարյանը

Ֆենիլէթիլամին՝ 
սիրահարվածության հորմոն, որից թրթռում են թիթեռները, ոչ թե քայլում, այլ սավառնում ենք փողոցում եւ կորցնում հավասարակշռված մտածելու ունակությունը:

Դոպամին՝ նպատակասլացության հորմոն, որը մոտիվացնում է մեզ:

Ադրենալին՝ տալիս է հզոր ուժեր ցանկալիին հասնելու համար, «զրկում» է դատողականությունից, շնչակտուր է անում:

Սերոտոնին՝ ուրախության հորմոն. եթե այս հորմոնի մակարդակն իջնում է, մարմինը ցավի նկատմամբ առավել զգայուն է դառնում:

Օքսիտոցին՝  կապվածության հորմոն, որն արտադրվում է օրգազմի ժամանակ, անսահման երջանկության ու սիրելիի նկատմամբ վստահության զգացում է առաջացնում:

Վազոպրեսին՝ արտադրվում է սեքսի ընթացքում, պատասխանատու է էրեկցիայի ու զուգընկերների հավատարմության զգացումի համար:

Էնդորֆին՝
 երջանկության հորմոն, որը թուլացնում, հանգստացնում է նյարդերը՝ մորֆինի էֆեկտ ստեղծելով:

Մելատոնին՝ պատասխանատու է քնի ու արթուն փուլերի կարգավորման համար,  չափավորության զգացում է ստեղծում:

1-ին փուլ. Խելակորույս վիճակ: Դու սիրահարված ես, բայց դեռ չես խոստովանում ինքդ քեզ: Մինչդեռ օրգանիզմդ արդեն ցուցադրում է իր ողջ տաղանդը: Տեսնելով գայթակղության օբյեկտին՝ ծնկներդ ցնցվում են, մեկ դողում ես, մեկ քրտնում, մեկ թուլանում: Ախորժակդ իսպառ կորել է գրողի ծոցը՝ հալեցնելով կիլոգրամներդ: Ի՞նչ է կատարվում. սիրահարվածության հորմոնն ամենաբարձրն է՝ իր հետ որոշակիորեն բարձրացնելով նպատակասլացության հորմոնը՝ ուզածին հասնելու, եւ ադրենալինը՝ ուժ տալու համար: Ուրախության հորմոնն այս փուլում ավելի ցածր է, որովհետեւ որոշ պահերի դու քեզ դժբախտ ես  զգում: Եվ այսպես, բանաձեւենք առաջին փուլը. ֆենիլէթիլամին` 6 բալ, դոպամին՝ 4 բալ, ադրենալին՝ 4 բալ, սերոտոնին՝ 3 բալ:

Ի՞նչը կօգնի. սեւ շոկոլադը, որը կխրախուսի ֆենիլէթիլամինի ու օքսիտոցինի արտադրությունը: Շատ չնեղվելու համար կարելի է  դիմել բանանին, թզին ու փափուկ պանրեղենին: Դրանք ամինաթթու տրիպտոֆան են պարունակում, որոնք սերոտոնին են ստեղծում օրգանիզմում: 

2-րդ փուլ. Թռչել երկինք: 
Այս փուլում ամեն ինչ պարզ է. դու սիրահարված ես անբեկանելիորեն: Հիվանդագին ձգտում ես դեպի գայթակղության օբյեկտը, անընդհատ ուզում ես ինքնակամ շղթայվել նրան: Տեղդ չես գտնում, չես կարողանում կենտրոնանալ գործերի վրա: Հաղորդագրությունների ծլնգոցն ավելի շատ է հետաքրքրում, քան աշխատանքային հաշվետվությունների վերջնաժամկետը: Ի՞նչ է կատարվում. սիրահարվածության հորմոնը շատ բարձր է, դոպամինն ու ադրենալինը` նույնպես: Հենց ադրենալինն է մեզ անհանգիստ աժիոտաժի, առիթմիկ սրտխփոցների ու հուզական ջղաձգումների մեջ գցում: Իսկ, այ, սերոտոնինն անկում է ապրում՝ նվիրելով սիրային տվայտանքների ողջ գունապնակը: Բանաձեւենք 2-րդ փուլը. ֆենիլէթիլամին՝ 6 բալ, դոպամին՝ 6 բալ, ադրենալին՝ 6 բալ, սերոտոնին՝ 1 բալ:

Ի՞նչը կօգնի. ցեյտնոտը պակասեցնելու համար ցանկալի է ուշադրությունը ցանկալի օբյեկտից տեղափոխել մեկ այլ՝ ոգեշնչող զբաղմունքի վրա՝ ընթերցանություն, դասական համերգ կամ գոնե ֆլիրտ: Կփրկի նաեւ սերոտոնինը:

3-րդ փուլ. Եկա, տեսա, տիրեցի: 
Մտածմունքներն ու սպասումի տառապանքները տեղը զիջում են ունենալու երջանկությանը: Իհարկե, տիրել կարելի է նաեւ ուղղահայաց վիճակում, բայց հորիզոնականում ավելի հարմարավետ է: Վառվռուն, խիտ սեքսն աստիճանաբար կազատի կուտակված սթրեսից ու անորոշության զգացումից, հարաբերությանը նոր երանգներ կտա: Այս ամենը երկուսիդ մեկ ամբողջություն կդարձնի: Ի՞նչ է կատարվում. բնականաբար, նվազել են դոպամինն ու օքսիտոցինը. նրանք իրենց դերը կատարել են: Սերոտոնինը բարձրանում է: Դրան ավելանում են օքսիտոցինն ու վազոպրեսինը` իրենց անսահման երջանկության ու հավատարմության էֆեկտներով: Բանաձեւենք. ֆենիլէթիլամին՝ 4 բալ, դոպամին՝ 3 բալ, ադրենալին՝ 3 բալ, սերոտոնին՝ 5 բալ, օքսիտոցին՝ 6 բալ, վազոպրեսին՝ 6 բալ, էնդորֆին՝ 3 բալ, մելատոնին՝ 1 բալ:

Ի՞նչ անել. զբաղվել սեքսով՝ շատ, բազմապիսի եւ նրբաճաշակ: Հորմոնների խթանման կամ զսպման լրացուցիչ կոկտեյլներ պետք չեն: Պարզապես վայելեք էրեկցիա առաջացնող վազոպրեսինն ու երջանկաբեր օքսիտոցինը: 

4-րդ փուլ. Բարեւ իրականություն: Դու ավելի հանգիստ ես վերաբերվում սիրո օբյեկտին: Սա տխրեցնող փաստ է, բայց դրական կողմեր էլ ունի: Հարաբերությունները մտերիմ են, վստահության դաշտում: Կրքերը հանդարտվել են, ու դու վերջապես ընտրյալի մեջ կարողանում ես տեսնել անձնավորություն կամ հակառակը՝ ի վիճակի ես տեսնելու, որ չկա անձնավորություն, ու կարելի է ցտեսություն ասել նրան: Ի՞նչ է կատարվում. դոպամինն ու ադրենալինը հետ են քաշվում, հետեւաբար վարդագույն ակնոցը փոխարինվում է խոշորացույցով: Եթե այն, ինչ խոշորացույցով երեւում է, գոհացուցիչ է քեզ համար, կտրուկ աճում է էնդորֆինը: Վերջինս խաղաղեցնում ու բարձրացնում է տրամադրությունը: Ձեր սեքսն այժմ ավելի հոգեւոր ու վեհ է, չնայած՝ դեռ կրքոտ, քանզի օքսիտոցինն ու վազոպրեսինը դեռ շատ բարձր են: Եվ այսպես, ֆենիլէթիլամին՝ 3 բալ, դոպամին՝ 3 բալ, ադրենալին՝ 3 բալ, սերոտոնին՝ 6 բալ, օքսիտոցին՝ 6 բալ, վազոպրեսին՝ 6 բալ, էնդորֆին՝ 5 բալ, մելատոնին՝ 1 բալ:

Ի՞նչ անել. որքան հնարավոր է երկար մնալ այս փուլում:Հոգեբանները պնդում են, որ ամենաամուրը հենց այս փուլի ալիքներում նավարկող զույգերն են, նրանք, ովքեր կարողանում են հումորով վերաբերվել հարաբերություններին, կյանքն ընկալում են թեթեւ հեգնանքով ու ավելորդ ոչինչ չեն դրամատիկացնում:

5-րդ փուլ. Սովորական եւ սպասելի: Արեւի վրա սկսում են բծեր երեւալ, այն այլեւս չի կուրացնում: Դեռ մտերիմ եք, բայց էլ չեք գրգռվում մեկ հպումից: Բոլոր սիրային գործողությունները մեխանիկորեն են ու սովորաբար: Սեքսը կազմակերպվում ու պլանավորվում է՝ ինքնաբուխ պատահելու փոխարեն: Շնորհավորում եմ. բարի գալուստ հարաբերությունների վրա աշխատելու շրջան: Բայց ո՞վ ասաց, որ աշխատանքը չի կարող երջանկացնել: Ի՞նչ է կատարվում. ֆենիլէթիլամին՝ 1 բալ, դոպամին՝ 1 բալ, սերոտոնին՝ 6 բալ, օքսիտոցին՝ 3 բալ, վազոպրեսին՝ 3 բալ, էնդորֆին՝ 3 բալ, մելատոնին՝ 3 բալ:

Ի՞նչը կօգնի. ակնհայտորեն ադրենալին է պետք, որի արդյունքում օրգազմատիկ ու էրեկցիաստեղծ հորմոններ օքսիտոցինն ու վազոպրեսինը կաճեն: Այս դեպքում ձեր օգտին կլինեն կենցաղից դուրս կազմակերպված զբաղմունքները: Հոլանդիա՝ իր էկզոտիկ էքսպերիմենտներով, արշավ վրաններով, ծովափ՝ կիսամերկ տեսարաններով, սեքս-շոփ՝ իր զարմանահրաշ աքսեսուարներով. ընտրությունն անհատական է: Կարեւորը` երկուսով անել:

6-րդ փուլ. Տխրամած ձանձրույթ: Դու քեզ բռնացնում ես այն մտքի վրա, որ դու... ձանձրանում ես, գրողը տանի: Քեզ ոչինչ չի զարմացնում, չի շարժում: Նրա սովորությունները, թուլություններն ու տարօրինակություններն էլ չեն հրճվեցնում, նույնիսկ նյարդայնացնում են: Այստեղ ընտրությունը մեծ չէ. եթե դու պատրաստ ես համակերպվել թերությունների հետ, ապա ձանձրալի, բայց հանդարտ ու հավասարաչափ հարաբերություններն ապահովված են: Իսկ եթե քեզ ավելին է պետք, քան այս ամենը, ապա ուրիշ հորմոնալ փոթորիկներ դեռ կհասցնես վայելել. պետք չէ տհաճությամբ պահպանել ձանձրույթը: Ի՞նչ է կատարվում. սերոտոնինն ու մելատոնինը նվազում են, օքսիտոցինն ու վազոպրեսինն՝ առավել եւս: Բանաձեւենք. սերոտոնին՝ 3 բալ, օքսիտոցին՝ 1 բալ, վազոպրեսին՝ 1 բալ, էնդորֆին՝ 1 բալ, մելատոնին՝ 2 բալ: Հորմոնալ պատկերն ընդհանուր առմամբ խունանում է, որի արդյունքում գլուխ են բարձրացնում դյուրագրգիռությունն ու ագրեսիան: Եթե միությունն այս փուլում չի քանդվում, ապա զուգընկերները հորմոնալ պայթյուն են փնտրում ուրիշների հետ կամ կենտրոնանում կյանքի այլ ոլորտների վրա՝ միմյանց հետ ջերմ շփում պահպանելով: 

Ամենագլխավորի մասին. ամուսնանալու ցանկությունն առաջանում է դոպամինի, ֆենիլէթիլամինի եւ օքսիտոցինի միաժամանակյա աճի դեպքում: Դա, որպես կանոն, տեղի է ունենում ծանոթությունից 1-1,5 տարի անց: Հորմոնալ ու գիտակից արկածներ եմ մաղթում բոլորին: 

Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
BRAVO.am

Վթարային ջրանջատումներ 12 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ» Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոններըՏան սառնարանում երեխաների դիակներ են հայտնաբերվել
Ամենադիտված