90-ամյա գերմանուհին Էլիզաբեթ 2-րդի պատվին թռել է պարաշյուտով (տեսանյութ)
TVTert.am-ը գրում է .
Գերմանիայի 90-ամյա բնակչուհի Յոհանա Կյասը, ով փորձառու մարմնամարզուհի է, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծննդյան 90-ամյակի առթիվ որոշել է թռչել պարաշյուտով:
Ինչպես նշում է The Telegraph-ը, կինը պատմել է, որ նման բան անելու համար իրեն ոգևորել է 2012թ. Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ բրիտանացի «միապետի» հանրահայտ պարաշյուտով թռիչքը:
«Ուզում եմ` մարդիկ տեսնեն, որ 90 տարեկանում էլ է կարելի սուր զգացողություններ ապրել ու թռչել պարաշյուտով»,-ասել է համարձակ գերմանուհին:
Աղբյուրը հավելում է, որ 2012թ. Յոհանա Կյասը ճանաչվել է աշխարհի ամենատարեց ակտիվ մարմնամարզուհին: