Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


Ալիևի ընտանիքը մանաթի արժեզրկումից միլիոնավոր դոլարներ է աշխատել. OCCRP

Ուշադրության կենտրոնում

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP) պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը 2015 թվականին մանաթի արժեզրկումից տասնյակ միլիոնավոր դոլարներ է աշխատել: Այս մասին հայտնում է BBC-ն:

OCCRP-ի հրապարակման մեջ նշված է, որ Ալիևի ընտանիքը, ինչպես նաև նրան մոտ կանգնած գործարարը ստացել են առնվազն 64 միլիոն դոլարի շահույթ այն գործարքներից, որոնք իրականացվել են 2015 թվականին մանաթի արժեզրկումից առաջ՝ մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում:

2015 թվականի փետրվարին Ադրբեջանի Կենտրոնական բանկն ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկել է մոտ մեկ երրորդով, իսկ 2015 թվականի դեկտեմբերին այն անցել է լողացող փոխարժեքի, ինչի հետևանքով մանաթը 1 օրում արժեզրկվել է ևս 50 տոկոսով: OCCRP-ը գրում է, որ առաջին արժեզրկումից մի քանի օր առաջ Ալիևը, ինչպես նաև ԿԲ-ի ներկայացուցիչները բնակչությանը վստահեցնում էին, որ մանաթի փոխարժեքը կայուն է մնալու:

Հետաքննող լրագրողները հարց են տալիս, թե կարո՞ղ էր արդյոք Ալիևն իմանալ կայանալիք արժեզրկման մասին ու կարո՞ղ էր արդյոք այդ մասին հայտնել իր ազգականներին կամ բիզնես-գործընկերոջը, որպեսզի նրանք պաշտպանեին իրենց ակտիվներն ու անգամ գումար վաստակեին ճգնաժամի պայմաններում:

Լրագրողների ուշադրությունը գրավել են գործարքները, որոնք կատարվել են երեք բանկի՝ Caspian Development Bank-ի, AtaBank-ի և Pasha Bank-ի միջոցով: Այդ բանկերի սեփականատերը, ըստ OCCRP-ի, Իլհամ Ալիևի ընտանիքի հետ մտերիմ գործարար Աշրաֆ Քամիլովը կամ հենց Ալիևների ընտանիքն է:

Caspian Development Bank-ն ու AtaBank-ը կապված են Synergy Group կոնգլոմերատի հետ, որի 99%-ը պատկանում է Քամիլովին, Pasha Ban-ը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի դուստրերի կողմից:

OCCRP-ի տեղեկություններով՝ 2015 թվականի հունվարի վերջին Caspian Development Bank-ը, որը մինչ այդ անցել էր Synergy Group-ին, Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությանը տրամադրել է 52 միլիոն դոլարի փոխառություն: Այն տրամադրվել է հինգ տարով՝ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով: OCCRP-ն պնդում է, որ վարկի տրամադրման նման պայմանները հարցեր են առաջացնում: Օրինակ՝ փոխառության գումարը գերազանցել է բանկի կանոնադրական կապիտալի 80 տոկոսը, ինչը OCCRP-ն անվանում է՝ «Ադրբեջանի բանկային նորմատիվների ապշեցուցիչ խախտում»: Միայն այդ գործարքը, շնորհիվ մանաթի արժեզրկման, Caspian Development Bank-ին 13 միլիոն մանաթի (12,5 միլիոն դոլար) շահույթ է բերել: Իսկ այն բանից հետո, երբ 2015 թվականի վերջին մանաթն արժեզրկվեց 1 տարում արդեն երկրորդ անգամ, վարկից ստացված շահույթն աճեց՝ հասնելով 39,2 միլիոն մանաթի (25,4 միլիոն դոլարի):

Ըստ OCCRP-ի՝ մեկ այլ կասկածելի գործարք է տեղի ունեցել մանաթի արժեզրկումից մի քանի օր առաջ: Synergy Group-ի մեջ մտնող AAC LLC ընկերությունը, որը զբաղվում է շինարարական նյութերի արտադրությամբ, վերադարձրել է 60 միլիոն մանաթ (76,5 մլն դոլար), որ պարտք էր AtaBank-ին, ու միանգամից բանկից վերցրել է դոլարային պարտք՝ ավելի մեծ գումարի չափով:

AtaBank-ի սեփականատերերը 2014թ. վերջին Քամիլովն ու Իլհամ Ալիևն էին: Գործարքը մանաթի արժեզրկումից հետո AAC-ին բերեց մոտ 20 միլիոն մանաթ (19,3 մլն դոլար): Իր հերթին՝ AtaBank-ն իր հաշվին այդ սխեմայից վաստակել է 61 մլն մանաթ, պնդում է OCCRP-ն:

Ինչպես նշում է OCCRP-ը, Ադրբեջանի ողջ բանկային համակարգը մանաթի արժեզրկումից ու փոխարժեքի լողացող կուրսից կորցրել է «ավելի քան 1 մլրդ դոլար»:

 

Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը»
Ամենադիտված