Փաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կան ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել


3 նիհարավուն երիտասարդ արագ քայլելով գնում էին, մեկը` թրաշով էր.«Երրորդմասցի Լյովիկի» գործով վկա

Հասարակություն

News.am-ը գրում է .

«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով վկա Կորյուն Հակոբյանը սպանության օրը ավտովերանորոգման կետի մոտ նկատել է«արագ անցնող երեք երիտասարդի»:

«Ես դիմացն էի կանգնած, հեռախոսով էի խոսում, նկատեցի, որ երեք երիտասարդ արագ քայլելով գնում էին, էդ պահին ուշադրությունս գրավեցին, հետո տեսա, որ տաքսի են նստում, ես էլ հետո մտա ավտովերանորոգման կետ: Էդ ժամանակ ես լսեցի, որ ինչ որ մեկը մոտեցավ Վահագնին, խնդրեց արագ հիվանդանոց հասցնել, որովհետեւ ամեն րոպեն թանկ ա: Երբ ես դուրս եկա այնտեղից, հետաքրքրվեցի` ովքեր են, հարեւաններից են, էդքան բան»,- այս մասին այսօր` հունիսի յոթին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց գործով վկան:

Հիշեցնենք, որ նրա նշած Վահանգը գործով վկաներից է, սպանության օրը իր մեքենայով ամբաստանյալներին տեղափոխել է Նոր Նորք:

Երիտասարդների արտաքինն այսօր Կորյուն Հակոբյանը չի հիշում. իր խոսքով,«հիշողության խնդիրներ ունի»:

«Ինձ հետո կանչել են ոստիկանություն, լիքը նկարներ են ցույց են տվել, մեկին նմանեցրել եմ»:

Ամբաստանյալների փաստաբաններից Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց, թե ինչ տիպի լուսանկարներ էին, վկան պատասխանեց, որ ընդհանուր դրված էին դրանք, իրեն ցույց են տվել:

Մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ բավականին հակասություններ կան:

Ըստ նախաքննական ցուցմունքի` Կորյուն Հակոբյանը դեպքի օրը ժամը 13:30-14:00-ի սահմաններում նկատել է, թե ինչպես երեք երիտասարդ` մեկն առջեւից, մյուս երկուսը` հետեւից, արագ քայլելով, գրեթե վազելով գնում են, բավականին հոգնած տեսք ունեին: Վկայի խոսքով, երիտասարդներից մեկի մազերը բաց էին, մյուս երկուսինը` շագանակագույն.«Նրանք նիհարավուն էին, մոտ 20-25 տարեկան, մեկը թրաշով էր»:

Կորյուն Հակոբյանը նշել է նաեւ, որ ինքը մինչ երիտասարդներին նկատելը կրակոցի ձայներ է լսել, սակայն ուշադրություն չի դարձրել, քանի որ մոտակայքում հրաձգարան կար:

Վկայի լրացուցիչ ցուցմունքի համաձայն, Կորյուն Հակոբյանը նշել է, որ ինքը կարող է ճանաչել միայն սեւ մազերով երիտասարդին, երկրորդին նույնպես հնարավոր է ճանաչի, սակայն երրորդին չի ճանաչի: Նշենք, որ մինչ այդ վկան հայտարարել էր, թե կարող է ճանաչել երկու երիտասարդներին:

«Տեսախցիկներից նեղվում էի, այդ պատճառով եմ ասել, որ հեռվից եմ տեսել եւ դժվար ճանաչեմ»,- ասել է նա:

Կորյուն Հակոբյանը դրանից հետո կրկին է հարցաքննվել` պարզելու համար, թե ինքը կարող է ճանաչել այդ երիտասարդների լուսանկարները: Ըստ այդ ցուցմունքի, Կորյուն Հակոբյանը հիշում էր միայն, որ երիտասարդներից մեկը «սեւ մազերով էր, թեթեւ թրաշով, իսկ մյուսը` բաց գույնի մազերով, երեւի թե շագանակագույն մազերով էր»:

Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Կորյուն Հակոբյանին ցուցադրել են Նոր Զովք սուպերմարկետի տեսախցիկների տեսաձայնագրությունները, որոնցում երեւում են երեք երիտասարդներ: Վկան կրկնել է իր ցուցմունքը` նշելով, որ տեսաձայնագրություններում առկա երիտասարդների քայլվածքը նման է իր տեսած երիտասարդներին, սակայն դեմքերի մասին ոչինչ ասել չի կարող:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Կորյուն Հակոբյանը որոշ դրվագներ վերհիշեց: Ամբաստանյալների փաստաբաններից Երվանդ Վարոսյանը հարցրեց, թե երբ են իրեն կանչել ոստիկանություն:

«Հետո կանչեցին ոստիկանություն, ամբողջ գիշեր մնացինք` ես էի, Վահագն ու Ալեքսանը, հերթով բոլորիս ցույց էին տալիս: Մոտ հարյուր հոգու են ցույց տվել, ռայոններից էին բերել, բերման էին հա ենթարկում»,- ասաց Կորյուն Հակոբյանը:

Նշենք, որ իր նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ այդ հարցաքննության օրն ինքը հաբեր էր ընդունել «դեպրեսիայի դեմ»: Դատարանում նա պատմեց, որ դեղի կարիքն ինքն ունեցել է ոստիկանության բաժնում, որից հետո իր համար աշխատակիցները դեղ են գնել, որն ընդունելուց հետո իրեն բավականին լավ է զգացել: Հարցին` դեղն ընդունելուց առաջ է ճանաչել լուսանկարները, թե դրանից հետո, Կորյուն Հակոբյանը չկարողացավ հստակ պատասխանել: Լուսինե Սահակյանի հարցին, թե ինչ դեղ է ինքը խմել այդ օրը, վկան չկարողացավ պատասխանել:

Նշենք, որ Կորյուն Հակոբյանը նախկինում աշխատել է Ներքին գործերի նախարարությունում եւ 1996թ.-ին անցել է թոշակի:

Այսօրվա դատական նիստին դատակոչված մյուս վկաները չէին ներկայացել: Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 14-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատԹշնամին Ռուսաստանի դեմ պայքարում ոչ մի միջոցից չի խորշում. ՊուտինՈւ՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՓաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումԱրթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղումՄանկապարտեզի տնօրենին ձերբակալել ենԻսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կանԲեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել
Ամենադիտված