Փաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կան ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել


Որոնք են ինքնասպանությունների հիմնական պատճառները. հոգեբան

Հասարակություն

news.am-ը գրում է.

Ինքնասպանություն գործելու փորձերը, որպես կանոն, ցուցադրական են լինում եւ  պատճառները, որոնք մարդկանց դրան են մղում, տարբեր են: Բայց հիմնական պատճառն ինչ-որ մեկին «պատժելու» ցանկությունն է: Ասենք, երեխան փորձել է պատժել ծնողներին, պատանին կամ աղջիկը` սիրելիին: Լինում են նաեւ սոցիալական բնույթի պատճառներ:  Այդ մասին հունիսի 7-ին մամուլի ասուլիսին հայտնել է հոգեբան Սամվել Խուդոյանը:  

Նրա խոսքով, այդ ցուցադրական փորձերի մի մասն ինքնասպանությամբ է ավարտվում այն պատճառով, որ սխալ է հաշվարկված լինում: 

Ինչ վերաբերում է կոնկրետ իրականացված ինքնասպանություններին, ապա դա լիովին այլ կարգ է:  «Այստեղ եւ պատճառները, եւ խնդիրները, եւ մարդկանց հուզական վիճակը լրիվ այլ բնույթի են», - ասել է նա` հավելելով, որ եթե ցուցադրական փորձերի են դիմում հիստերոիդ բնույթի մարդիկ, ապա ինքնասպանություն գործում են ինքնամփոփ մարդիկ` խորը ապրումներով, որոնք լուրջ խնդիրներ ունեն, այդ թվում` հոգեկան», - ասել է նա:

Ինքնասպանությունների հիմնական պատճառը, հոգեբանի խոսքով, դեպրեսիան է, ինչպես նաեւ ցածր ինքնագնահատականը, մեղքի զգացումը: Դրա սոցիալական պատճառները լիովին տարբեր կարող են լինել: Մասնավորապես, ինքնասպանության դիմում են խաղամոլները, լինում են նաեւ ծիսական ինքնասպանություններ, բայց բարեբախտաբար, Հայաստանում դրանք քիչ են տարածված:  

Հոգեբանը դա գնահատում է որպես մտածելակերպի սխալ զարգացման հետեւանք, որպես փախուստ խնդիրների լուծումից: Մասնագետի խոսքով, այդպիսի փախուստ են հանդիսանում նաեւ հարբեցողությունը եւ թմրամոլությունը: 

Սամվել Խուդոյանը հարցում է անցկացրել եւ պարզել է, որ մարդկանց 85-90 տոկոսը բացառում է որեւէ իրավիճակում ինքնասպանության հնարավորությունը: 

Մասնագետի խոսքով, ինքնասպանությունների վիճակագրությունը, հնչեցված թվերը ռեալ ոչինչ չեն տալիս տվյալ երեւույթի ընկալման պատճառների առումով: Հոգեբանության ոլորտում նույնիսկ պայքարում են թվերի հաշվարկի դեմ, որովհետեւ այդ թվերը հաշվի չեն առնում շատ գործոններ, իսկ հոգեբանությունը պատճառային գիտություն է, դա է նրա գործիքը: 

Նրա խոսքով, շատ են ասում, թե ինքնասպանություն գործածը ուժեղ մարդ է, իսկ հետո ասում են, թե թույլ է, բայց աստիճանակարգումները սխալ են: Կամ էլ ասում են, թե ինքնասպանություն են գործում միայն իռացիոնալ մարդիկ, բայց ճշմարտությունն  այն է, որ նույնիսկ շատ ռացիոնալ մարդիկ կարող են դեպրեսիայի վիճակում նման քայլի դիմել, որովհետեւ գերակշռում է հուզական ֆոնը: 

Սամվել Խուդոյանը հավաստիացրել է, որ ինքնասպանությանը պատրաստվող մարդը այս կամ այն կերպ ազդանշաններ է տալիս այն մասին, թե ինչ է պատրաստվում անել:  Պետք է շատ ուշադիր լինել այնպիսի ակնարկների, ինչպիսիք են «ինչ անիմաստ կյանք է», «ապրել չարժե» եւ այլն: Կամ էլ նման մարդիկ օրագիր են պահում, նույնիսկ մանրամասն կտակ են կազմում կամ փող են հավաքում իրենց թաղման համար: Ճիշտ է, պետք է կարողանալ մարդկանց լուրջ մտադրությունները տարբերել սովորական բանահյուսությունից, ինչպես օրինակ`  «կմեռնեմ, կազատվեմ ձեզնից»:

Հոգեբանը նաեւ նշել է, որ կան չգիտակցված ինքնասպանություններ, որոնք չեն գրանցվում. օրինակ, թմրամոլը թմրանյութի մեծ չափաբաժնի ներարկում է անում եւ նա հրաշալի գիտե, որ կարող է ողջ չմնալ:  Կամ էլ հարբեցողը շատ մեծ քանակությամբ խմիչք է խմում: Կամ մարդը դիտավորյալ փողոցն անցնում է այն մասում, որտեղ իրեն հաստատ կխփեն: Եվ միայն շատ մասնագիտական վերլուծությունն է ցույց տալիս, որ դա դժբախտ դեպք չէր:  «Խոսուն օրինակ է լորդ Բայրոնը, որը գնացել է այնտեղ, որտեղ իրեն կարող էին սպանել: Կամ էլ Պուշկինի մենամարտը: Հայտնի է, որ նրան համոզել են հետ կանգնել, բայց նա իրենն է պնդել», - ասել է նա:

Խոսելով այն մասին, որ ինքնասպանություն գործելուց առաջ մարդիկ, որպես կանոն, շատ հանգիստ եւ հավասարակշռված են դառնում, հոգեբանը նշել է, որ այո, նման բան լինում է, այդ մարդիկ շատ լավ ձեւացնում են: Հայտնի են դեպքեր, երբ շիզոֆրենիկները լիովին նորմալ մարդ են ձեւացել, միայն թե դուրս գան հոգեբուժարանի պատերից: Բայց դա չի նշանակում, թե նրանք բուժվել են: Նա նաեւ հավելել է, որ հիմնականում ինքնասպանություն են գործում հենց  շիզոֆրենիայով հիվանդները: Ընդ որում, նրանք  ինքնասպանություն են գործում ոչ թե փսիխոզի ընթացքում, այլ դրանից դուրս գալուց հետո:

Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատԹշնամին Ռուսաստանի դեմ պայքարում ոչ մի միջոցից չի խորշում. ՊուտինՈւ՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՓաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումԱրթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղումՄանկապարտեզի տնօրենին ձերբակալել ենԻսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կանԲեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել
Ամենադիտված