«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղել Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Նույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ


Տիգրանը զոհվեց հանուն խաղաղության, որ Տիգրաններ ծնվեն ու ապրեն խաղաղություն սիրող մեր հողում

Ուշադրության կենտրոնում

blognews.am-ը գրում է.

Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանը Ջաբրայիլի հատվածում միայնակ պայքար է մղել թշնամու 8 տանկերի դեմ: Անակնկալի գալով թշնամու հարձակումից՝  մղվել է առաջնագիծ, մտել թշնամու տանկերի մեջ, անողոք կռիվ է մղել, իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է:


Գյումրիում տանկիստ Տիգրանենց  տանն ենք: Տունը լի է մարդկանցով: ԱՄՆ-ից մեր հայրենակիցները եկել են Հայաստան և հատուկ այցելել  Տիգրանի ծնողներին՝  իրենց հերոս զավակի արարքի համար շնորհակալություն հայտնելու: Եղբայրը՝ Ժորան, հյուրերին հավաքել է համակարգչի մոտ և հպարտորեն ցույց է տալիս տեսնյութերը, որտեղ Տիգրանն իր  տանկով ընդառաջ է գնում թշնամու տանկին ու ոչնչացնելով՝ հետ է գալիս: Հպարտությունը կրկնապատկվում է, երբ հյուրերն ասում են, որ Հայաստանից դուրս հայերը լսել են Տիգրանի արարքի մասին ու ճանաչում են հերոս տանկիստին:

«Այս համակարգիչն էլ է ինքը գնել, 11 տարեկանում գիշերները գնում էր հացի փուռ, ընտանիքին օգնում հաց թխել և գումար էր վաստակում»,-ասում է նա:

Տիգրանը բանակ էր զորակոչվել 2014 թվականին: Հայրը  բանակում տանկիստ էր եղել: Տիգրանն էլ անընդհատ նայելով հոր լուսանկարները, ոգեշնչվել ու շարունակել էր հոր գործը՝ ընտրելով մեխանիկ վարորդի մասնագիտությունը:  Պարոն Արամի խոսքերով նա 6 ամսում ավելի շատ բան էր սովորել ու կարողանում, քան ինքն իր ողջ ծառայության ընթացքում:

«Մեզ մոտ տանկային բիաթլոնում առաջին տեղը գրավեց, իսկ Ռուսաստանում մերոնք գնացին երկրորդ տեղը գրավեցին, ինքն էլ պիտի մասնակցեր հաջորդ բիաթլոնին: Մասնակցությունը երազանքի նման մի բան էր դարձել իր համար, պատրաստվում դրան, ասում էր, որ այդ մրցույթից T 90-ով է վերադառնալու, բայց իր բիաթլոնը եղավ մարտի դաշտում, ինքն էլ այնտեղ հաղթեց…»:

Տիգրանի մայրն հիշում է.

«Տիգրանին շատ դժվարությամբ ենք մեծացրել, մութ ու ցուրտ տարիներն էր: Բայց դա չխանգարեց նրա մարդ տեսակի ձևավորմանը: Աշխույժ էր, ուրախ ու աշխատասեր: Անհնար էր չնկատել նրա ներս մտնելը: Այնքան մեծ աղմուկով էր տուն գալիս, որ թվում էր մի քանի հոգով են:  Երբ մյուս որդիս էր ծառայում, Տիգրանին ասում էի՝ տես ինչ լավ է ծառայում եղբայրդ, փայլուն: Ասում էր՝ մամ, կտեսնես ես ավելի լավ եմ ծառայելու, իրենից էլ շնորհակալագիր ու պատվոգիր եմ ունենալու: Ու այդպես էլ արեց, կարճ ծառայության ընթացքում կրծքանշաններ, պատվորգրեր ու խրախուսական արձակուրդներ ստացավ: Ծառայությունից երբեք  չբողոքեց: Իրեն իսկական տղամարդու նման էր պահում: Մեզ ոչ մի հարցով չէր անհանգստացնում: Երբ իմանում էինք սահմանին անհանգիստ վիճակ է, այստեղից անհանգստացած զանգում էինք իրեն, ամեն կերպ հանգստացնում էր մեզ, ասում, որ տղերքը սահմանին ամուր կանգնած են, հանգիստ ապրեք, մամ ջան»:

Վերջին անգամ Տիգրանի հետ ապրիլի 2-ին խոսել: Ընտանիքի անհանգիստ հարցերին պատասխանել է ծիծաղելով, թե  իրենց մոտ այնքան հանգիստ է, որ անգամ կրակոցների ձայներ չեն լսվում:

Գումարտակի հրամանատարը պատմել է, որ նրանք ապշել են Տիգրանի մարտավարական հմտություններից: Այն, ինչ նրանք մեկ տանկով են արել, մի քանի տանկի գործ էր:  Տ72-ով T90-ի դեմ են կռվել: Նրանք այնքան պրոֆեսիոնալ են եղել, որ ոչ մի տանկ չի կարողացել նրանց հարվածել: Տիգրանի տանկը խոցվել է  SPIKE հակատանկային հրթիռի հարվածից: Ադրբեջանն իրավունք չուներ այդ հրթիռը կիրառել, եթե չկիրառեր, մեր տանկային գումարտակը այդ մարտում կհաղթեր: 

Եղբայրը  պատմում է, որ Տիգրանը  դպրոցական տարիներից սիրում էր սպորտը և զբաղվում կենպոյով, սիրում էր նաև մեքենա վարել և արագություն: Տանկի մաքսիմալ արագությունը 65 կմժ է, իսկ Տիգրանը 75-80 կմժ արագությամբ է վարում: Բանակից առաջ «Բրաբուս» ունենալու մասին էր երազում, իսկ երբ բանակ գնաց ու դարձավ տանկիստ, իր համար տանկն ավելի լավը դարձավ: Բակում մեքենա ունեն, որը Տիգրանը երազում էր «թյունինգ» անել և ձևափոխել՝ արտաքնապես տանկի նմանեցնելով: Տիգրանի հայրն ու եղբայրը անպայման պետք է իրականացնեն որդու այդ երազանքը:

Տիգրանի հայրն ուզում է, որ մենք շենացնենք մեր երկիրը, զոհված տղաների կյանքերին արժանի կյանքով ապրենք:

«Թշնամին միշտ էլ զավթողական քաղաքականություն է վարելու, մեր տղաները պետք է զգոն լինեն ու մեր հողերի հանդեպ ոտնձգություններ թույլ չտան: Մենք պայքարել ենք ու պետք է պայքարենք՝ թե արյունով, թե զենքով: Տիգրանս  զոհվեց հանուն խաղաղության, որ  Տիգրաններ ծնվեն ու ապրեն խաղաղություն սիրող մեր հողում»:

«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան
Ամենադիտված