«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Վթարային ջրանջատումներ 12 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքին


Հետաքրքիր բացահայտումներ Մկոյի ընտանիքի մասին

Life

Blognews.am-ը գրում է .

Exclusive

BlogNews-ն օրերս հյուրընկալել էր դերասան Մկրտիչ Արզումանյանին: Նրա հետ հետաքրքիր, անկեղծ զրույց ենք ունեցել ընտանիքի, երեխաների մասին։ Դերասանն առանձնակի քնքշությամբ է խոսում ընտանիքի մասին. տունն այն անկյունն է, որտեղ նա լիարժեք հանգստություն է գտնում։ 

  

-Մկո, վերջին շրջանում անընդհատ խոսվում է Ձեր չփոխվելու ֆենոմենի մասին։ Իսկապես, շոու բիզնես այն եզակի մարդկանցից եք, ով չմեծամտացավ՝ չնայած մեծ հաջողություններին, բայց վստահաբար փոխվել եք. տարիները յուրաքանչյուրին են փոխում։ Ի՞նչ հատկանիշներ եք կորցրել, ի՞նչ եք ձեռք բերել։

-Այո, իհարկե։ Իմ մեջ ստիպված զարգացրի կազմակերպչական ջիղը, նաև՝ ավելի դիմացկուն եմ դարձել, ավելի արագ եմ կողմնորոշվում։ Առաջ կարող էի օրերով մտածել մի խնդրի մասին, հիմա կարող է 5 րոպե մտածեմ ու վերջնական որոշում  կայացնեմ։

Կորցրել եմ ամաչկոտությունս։ Ես չափազանց ամաչկոտ էի, ինձ չէի պատկերացնում ոչ բեմում, ոչ էլ առավել ևս ֆիլմերում։ Հիմա էլ նույն հուզմունքով եմ բարձրանում բեմ, ոտքերս անջատվում են մարմնիցս, բայց դա երևի լավ է։

-Էմոցիոնա՞լ եք։

-Ավելի շատ զգացմունքներս ներս գցող եմ։ Պահեր կան, երբ էմոցիոնալ եմ, պահեր կան, երբ ուզում եմ մենակ մնալ ու լիցքաթափվել։ Միայնակ ժամանակ կարող եմ բարձր խոսել, գոռալ, որ միջիցս դուրս գա բացասական էներգիան։

-Հատկապես, երբ գործունեությանդ դաշտն անընդհատ առնչվում է մարդկանց հետ, մենակ մնալու ցանկությունն առաջնային պահանջմունք է դառնում։ Հաճա՞խ եք մենակ մնալու կարիք ունենում։ Սիրո՞ւմ եք մենակությունը։

-Ոչ հաճախ. պահեր կան, երբ պետք է շփվես մարդկանց հետ, որպեսզի ինչ-որ խնդրի լուծում ստանաս, պահեր էլ կան, երբ խնդրի լուծումը քո մեջ է և այն կարող ես գտնել միայն քեզ հետ մենակ մնալով։

Սիրում եմ մենակ մնալ։ Երբ պարապում կամ կարդում եմ, այդպես ավելի եմ կենտրոնանում, ոչինչ չի շեղում ինձ։

-Ընտանիքում է՞լ եք փակ այդ առումով։

-Այո, իհարկե։ Չեմ ցանկանում ուրիշներին վնասել իմ բացասական էմոցիոներով։ Հնարավոր է՝ ես շատ հոգնած լինեմ և չհասկանամ՝ այդ պահին որքան ջղայնացած եմ, սակայն  ո՛չ կինս, ո՛չ երեխաներս մեղավոր չեն, որ ես այդպիսի գրաֆիկ ունեմ։ Պահ է գալիս, երբ ես փորձում եմ ինձ միայնակ թողնել, որ վերադառնամ իմ նորմային։

-Կատակն աշխատանք է. քանիցս նշել եք։ Հայտնիների կյանքը ցույց է տալիս, որ կատակերգուների մեծ մասն իրականում տխուր մարդիկ են լինում, քանի որ երբ անընդհատ ծիծաղ ես պարգևում մյուսներին, այդ ֆոնին ավելի սուր ես զգում քո խնդիրները։

-Ես չէի ասեի՝ տխրություն, ավելի շատ լրջություն կա իմ մեջ։ Ես այդ ամենին վերաբերում եմ իբրև իմ աշխատանքի։ Որոշ մարդիկ, ելնելով իրենց խառնվածքից, անընդհատ փորձում են կատակներ անել, չեմ ասում՝ դա վատ է, բայց կարծես ապացուցես, որ դու կատակերգու ես։ Կարծում եմ՝ դա նաև բարդույթների հետ է կապված, թե տեսեք՝ ես հումորի ներկայացուցիչ եմ։ Չէ, ես աշխատանքից հետո հանգստանում եմ։ Այնպես չէ, որ հատուկ փորձում եմ լուրջ երևալ, որ մարդիկ չմտածեն՝ հումորի ասպարեզում եմ, ուրեմն անլուրջ եմ, ուղղակի ես հանգստանում եմ աշխատանքից հետո։ Խնջույքների հաճախ չեմ գնում, բայց երբ գնում եմ, մարդիկ ինձանից ինչ-որ բան են սպասում, բայց ես ուղղակի չգիտեմ այդ պահին ինչ ասել։ Նույնիսկ կենացներն ինձ մոտ լավ չեն ստացվում։ Ես գերասդասում եմ այդ ամենը վայելել՝ կողքից տեսնել, լսել ու, ամենակարևորը, հանգստանալ։

-Ձեր ընտանեկան հանգիստն ինչպե՞ս եք կազամկերպում։

-Երբ մենք միասին ենք, դա արդեն հանգիստ է՝ անկախ նրանից՝ կլինենք տա՞նը, թե՞  կորոշենք ինչ-որ տեղ գալ։ Շատ ենք սիրում Սաղմոսավանքն ու հաճախ ենք լինում այնտեղ։ Սիրում ենք ճանապարհորդել, հաճախ ուղղակի նստում ենք մեքենան ու մի տեղ գնում՝ ճաշելու, սակայն նույնիսկ երբ ուղղակի բոլորս այդ պահին տանն ենք, իրարից բավականություն ենք ստանում, արդեն հանգստանում ենք։

-Մկո, հայրեր և որդիներ կոնֆլիկտը միշտ կա։ Մեր օրերում դա ավելի սրված է, քանի որ մեծ փոփոխությունների ժամանակշրջանում ենք։ Հայր լինելը լուրջ պատասխանատվություն է. Ձեր դուստրը 15 տարեկան է՝ դեռահասության ամենաբարդ շրջանում, որդին արդեն 8 տարեկան է։ Այս փուլերում շատ կարևոր է ծնողի ազդեցությունը։ Որպես հայր՝ ի՞նչն է Ձեզ համար ամենաբարդը։

-Ավելի շատ կինս փորձում է ընկերություն անել աղջկաս հետ, ես՝ որդուս, բայց այնպես չէ, որ մասնակից չենք յուրաքանաչյուր իրադարձության, ուղղակի այդպես է ձևավորվել։

Բացասական երևույթներ միշտ լինում են թե՛ դպրոցում, թե՛ կյանքում, սակայն շատ կարևոր է ծնողի արագ կողմնորոշվելն ու արձագանքելը, որպեսզի երեխան չպարփակվի իր մեջ։ Որպեսզի երեխայիդ արագ դուրս բերես այդ իրավիճակից, պետք է լինես նրա ընկերը, որ վստահի քեզ։

-Բոլորն են ասում, որ պետք է ընկերներ լինել, բայց ոչ բոլորին է դա հաջողվում։ Կարողանո՞ւմ եք ընկերներ լինել։

-Որոշ դեպքերում այո, որոշ դեպքերում խնդիրներ են առաջանում։ Յուրաքանչյուր տարիք իր դժվարություններն ունի։ Երբեմն ծնողներն ասում են՝ երբ պիտի մեծանաք, խնդիրները վերջանան, իրականում երբ երեխաները մեծանում են, այլ խնդիրներ են առաջանում, բայց մինչ օրս կարողացել ենք ճիշտ կողմնորոշվել։

-Ստացվո՞ւմ է իրենց հավասար քայլել, ի վերջո, սերունդների տարբերություն կա։

-Իհարկե, դա շատ բարդ է, որովհետև իրենց ու քո ինֆորմացիաները տարբեր են։ Որոշ բաներ կան, որ ինձ համար անընդունելի են, իրենց համար՝ սովորական։ Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ դու երեխայիդ վստահես, երեխադ էլ՝ քեզ։

-Խի՞ստ եք։

-Չէի ասի. ոչ կինս, ոչ էլ ես խիստ չենք, ուղղակի փորձում ենք շատ նուրբ վերաբերմունքով պահել այդ բալանսը։ Կարծում եմ՝ խստությունն էլ իր բացասական հետևանքներն ունի. եթե մարդը ներքուստ սիրում է ազատություն, կապ չունի՝ 8 տարեկան է, թե՞ 14, պիտի փորձի ազատ լինել, իսկ խստությունը կարող է շատ ավելի լուրջ հետևանքների բերել։

- Ձեր երեխաներին իրենց էներգետիկայով ավելի շատ Ձե՞զ են նման, թե Ձեր կնոջը։

-Երկուսն էլ շատ նման են և՛ ինձ, և՛ Աննային, կարելի է ասել՝ հավասարապես նման են մեզ, դա անբացատրելի բան է։

Վստահ կարող եմ ասել, որ տղաս ապրում է այն ամենով, ինչով ես զբաղվում եմ։ Ամեն ինչ կլանում է ու փորձում ինքն իր հումորը կառուցել, տեսնում եմ, որ շատ լավ մտածողություն, երևակայություն  ունի։ Ինքն իր մասին դեռ կասի, վստահ եմ։ Աղջիկս էլ է ստեղծագործ. սիրում է նկարել, երգել, խորացված զբաղվում է այդ ամենով։

Ես շատ ուրախ եմ, որ իրենք ուղղակի խելագարվում են իրար համար։ Ես շատ բան եմ սովորում երեխաներիցս, շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեմ։ Առհասարակ, շատ բան պետք սովորել երեխաներից, իրենց անմեղ վիճակից, ուղղակի նայես, տեսնես իրենք ոնց են անում, ու դու էլ նույնն անես՝ բնականաբար, խորհուրդ տալով ու ուշադիր լինելով իրենց  քայլերին։

-Մկո, 17 տարի է՝ ամուսնացած եք։ Մի կողմից համատեղ կյանքը շատ հեշտ է դառնում, որովհետև կես խոսք, կես հայացք, կես ակնկարկ ու իրար հասկանում եք, մյուս կողմից՝ ընտանիքը շատ բարդ ինստիտուտ է և այն պահպանելու համար ամուր հիմքեր են պետք։ Ձեր ընտանիքի կայունության գրավականը ո՞րն եք համարում։

-Իսկապես, դա բարդ բան է։ Սխալ կլինի, եթե ասեմ՝ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է։ Բոլորս էլ ունենում ենք լարված պահեր, երբ ինչ-որ բանի հետ մեկս համաձայն է, մյուսս՝ ոչ, սակայն դերերի ինչ-որ վերաբաշխում է եղել, որը մեզ օգնում է։ Մենք հատուկ չենք որոշել՝ սա ես եմ անում, սա քեզ վրա է, ուղղակի կինս ապահովում է թիկունքը, և ես հանգիստ եմ, որ տանն ամեն ինչ լավ է։ Ես զբաղվում եմ իմ աշխատանքով, որը կարող է տևել 24 ժամ։

Ժամանակներ են լինում, երբ միշտ քնած եմ տեսնում բոլոր հարազատներիս, որովհետև այդքան ուշ եմ տուն գնում։ Առավոտյան այդ 15 րոպե տևող շփումն ինձ այնքան էներգիա է տալիս, որ ես մինչև մյուս օրը դիմանում եմ։

Մի տան մեջ ենք, սակայն կարոտում ենք իրար, բոլորն արդեն համակերպվել են, բայց դա շատ բարդ է, դու էլ ես ուզում երկար ժամանակ անցկացնել հարազատներիդ հետ։ Նույն «Պլուս մինուսի» ժամանակ կարիք ունեի անընդհատ ընտանիքիս հետ շփվելու, խոսելու, խորհորդ հարցնելու, որովհետև դա ինձ էներգիա է տալիս։

-Աննայի համար բարդ չէ՞ր սովորել այս տեմպին ու գրաֆիկին։

-Մենք հաճախ ենք խոսում այդ թեմայով՝ էլի գնալու ես, ուշ գաս, բայց երկուսս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ ստեղծագործ մարդու աշխատանքն այլ կերպ լինի ու հաջողությունը դրանում է։ Բարդ էր, բայց վաղուց սովորել է, որ չես կարող պլանավորել, որ ժամը 6-ից հետո անցկացնելու ես ընտանիքիդ, ընկերներիդ հետ։ Ես կարող է տարիներով չտեսնեմ ընկերներիս, բայց մի բառով, նախադասությամբ իրարից տեղեկացված լինենք։ Կոպիտ ասած՝ բոլորն ինձնից ձեռ են քաշել։

-Ծնողները միշտ փորձում են երեխաներին տալ այն, ինչ չեն ունեցել։ Ի՞նչ եք փորձում տալ Ձեր երեխաներին։

-Եթե խաղալիքների տեսքով խոսենք, եթե հնարավորություն ունես, պիտի երեխայիդ համար ապահովես ամեն բան, բայց այնպես, որ նա գնահատի այն, ինչ ունի։ Մենք հաճախ ենք խոսում այդ մասին, ես մի քիչ երես եմ տալիս երեխաներին, կինս ասում ՝ չէ, թող իմանան, որ դժվար է հասնել դրան։ Ես էլ եմ համաձայն, որ երեխայի մեջ պետք է սերմանել, թե ինչպես կարելի է աշխատել, հասնել մի բանի, բայց որոշ դեպքերում մի քիչ «թուլանում» եմ, որոշ դեպքերում՝ խիստ եմ լինում։

Ես փոքր տարիքում գնացք ունենալու մասին էի երազում, հայրս իրականացրեց երազանքս. ունեցա գեղեցիկ գնացք, հետո՝ գնացքներ, դրանցով ապրում էի։ Մեքենաների կոլեկցիա էի հավաքում, ամեն անգամ գործուղման գնալիս հայրս մի նոր մեքենա էր բերում։ Այն մինչև հիմա պահպանվել է, երբ Ալիկը գնում է Գյումրի, բացում է այդ հավաքածուն, ուսումնասիրում, խաղում։

-Մկո, հասցնո՞ւմ եք գնալ Գյումրի։

-Չէ, ավելի շատ հարազատներս են գալիս, բայց շատ եմ կարոտում ամեն ինչը՝  օդը, արևը, որոշ տեղերում պահպանվել են Գյումրվա հին թաղամասերը, քայլում ես, սրտիդ հոգուդ մեջ երաժշտություն է սկսվում։ Իմ հարազատ քաղաքն է, անբացատրելի է, թե ինչ եմ ստանում այդ քաղաքից։

Գյումրիում ֆիլմի պրեմիերեայի ժամանակ էլ էմոցիաներս այնքան շատ էին, որ բեմ դուրս եկա  ու չակարողացա 2 բառ իրար կապել, բայց հանդիսատեսը հասկացավ ինձ։ 20 տարի առաջ ես հենց այդ բեմից էի սկսել, իսկ այսօր մեր ֆիլմի պրեմիերան էր, ինչի համար շատ ուրախ ու հպարտ եմ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Վթարային ջրանջատումներ 12 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ» Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոնները
Ամենադիտված