Սելենա Գոմեսը փոխել է սանրվածքը (տեսանյութ)
TVStyle.news.am-ը գրում է .
Մայիսի վերջին Սելենա Գոմեսը մեզ ուրախացրեց Vogue-ում իր նկարահանումներով , իսկ հիմա 23-ամյա հանրահայտ երգչուհին փոխել է իր իմիջը: Հնարավոր է , որ սա պայմանավորված է Սելենա Գոմեսի ու Louis Vuitton նորաձեւության տան գալիք համագործակցությամբ:
Սելենան հիմա ճակատին մազափունձ ունի, որն ի դեպ շատ սազում է երգչուհուն: Երգչուհին արդեն հասցրել է պարծենալ իր նոր սանրվածքով Instagram-ում եւ Snapchat-ում ու նույնիսկ ցուցադրել այն բեմի վրա՝ մեզ նույնպես փոխանցելով իր տրամադրությունը:
Հիշեցնենք, որ Սելենան հիմա զբաղված է իր Revival համաշխարհային շրջագայությամբ: