Սյունիքի մարզում կորած քաղաքացու դին հայտնաբերել են ձորում
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 11-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վանք եւ Կալեր գյուղերի մոտակա ձորում քաղաքացի է կորել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են Մեղրի ՈԲ 6 աշխատակից եւ Վարդանիձոր գյուղի 1 բնակիչ:
Ձորում հայտնաբերվել է Աղիտու գյուղի բնակիչ 75-ամյա Է. Զ.-ի դին:
Փրկարարներն Է. Զ-ի դին ձորից (մոտ 600 մ) դուրս են բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: