Փաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կան ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել


ՀՀ Շիրակի մարզում քննարկվել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր

Հասարակություն

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովն այցելել է քաղաք Գյումրի եւ քննարկել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: 

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մարզպետներ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներ:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրել է, որ կառավարությունը շարունակում է համայնքների խոշորացման ծրագիրը եւ հերթական նախագծերի փաթեթն է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը: Ստեփան Մարգարյանը հիշեցրել է, որ հանրապետությունում դեռեւս 2014 թվականից սկսվել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, որի արդյունքում Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացվել են «փնջային պիլոտային» ծրագրեր:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է համայնքների խոշորացման անհրաժեշտությունը' կարեւորելով ծրագրի շուրջ համատեղ քննարկումների անցկացումը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վստահեցրել է, որ համայնքների կառուցվածքային փոփոխությունը չի հանգեցնելու համայնքների արհեստական խոշորացման. այն դնելու է համայնքներում լուրջ ներդրումային ծրագրերի իրականացման եւ հետագա զարգացման հիմքը:

Ծրագիրն այնուհետեւ մանրամասն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Փոխնախարարն անդրադարձել է այն համայնքներին, որտեղ իրականացվելու է խոշորացման ծրագիրը: Մասնավորապես, ըստ նրա, համայնքների խոշորացման ծրագրերի իրականացումն օրակարգային է Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում:

Հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը եւս կարեւորել է համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քննարկումը, ինչը, նրա կարծիքով, կնպաստի համայնքների զարգացումն ապահովող լուծումների բացահայտմանը: Ընդգծելով համայնքներում արդյունավետ տեղական ինքնակառավարման կարեւորությունը' Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է համայնքների բնակիչների համար տեսանելի բարեփոխումներն ու արդյունքները: Արաիկ Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող նոր լիազորություններին եւ ավագանու ձեւավորման նոր սկզբունքներին:

Համայնքների ներկայացուցիչները հարցերի միջոցով, ինչպես նաեւ ելույթներով իրենց տեսակետներն են ներկայացրել համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ: Չնայած որոշ մտահոգություններին, այդուհանդերձ նրանք դրական են գնահատել համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնությունը:

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը նշել է, որ խոշորացման գործընթացը պետք է սկսվեր ավելի վաղ: Նրա կարծիքով' խոշորացումը պետք է ինքնանպատակ չլինի. ծառայություններն իրապես պետք է հասանելի դարձնել բնակչությանը:

Տավուշի մարզի Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը եւս սկզբունքորեն դեմ չէ համայնքների խոշարացմանը, սակայն, ըստ նրա, բնակչության շրջանում առկա են որոշ մտահոգություններ:

Բացի համայնքների խոշորացմանը վերաբերող հարցերից, մարզի բնակիչները պատգամավորներին ուղղել են նաեւ բազմաթիվ այլ հարցեր:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը' հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները:

Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատԹշնամին Ռուսաստանի դեմ պայքարում ոչ մի միջոցից չի խորշում. ՊուտինՈւ՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՓաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումԱրթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղումՄանկապարտեզի տնօրենին ձերբակալել ենԻսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կանԲեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել
Ամենադիտված