Անհաջող կատակ. խաղարկման ընթացքում վարսահարդարիչը վերածվել է «կրականետի» ու վառել կնոջ մազերը (տեսանյութ)
TVTert.am-ը գրում է .
YouTube տեսածառայությունում հայտնվել է մի տեսագրություն, որում մի կին վարսահարդարիչով պատահաբար այրում է իր մազերը։
Տեսանյութի նկարագրության մեջ նշվում է, որ հեղինակը ցանկացել է համացանցում հայտնի «չար կատակը» կրկնել, ինչի համար անհրաժեշտ է վարսահարդարիչի մեջ գրգռվածության դեմ մանկական փոշի լցնել և ոչինչ չկասկածող «զոհի» համար տեսանելի վայրում թողնել։
Սակայն, ամենայն հավանականությամբ, կատակարարն ալյուր է օգտագործել, որն, ի տարբերություն տալկի, ուժեղ տաքացման դեպքում կարող է բռնկման հանգեցնել, գրում է lenta.ru-ն։