Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով


Ինչո՞ւ հայ աղջիկները չեն նիհարում կամ հարցեր, որոնք ցանկանում եք տալ դիետոլոգին, բայց ամաչում եք

Blognews.am-ը գրում է . 

«Խմեք այս հրաշք հեղուկը և կնիհարեք անգամ քնած ժամանակ», «Կերեք միայն այս մթերքը 1 ամիս շարունակ, և արդյունքը կաեցնի ձեզ»...Ֆեյսբուքի և կայքերի լրահոսում ամենից հաճախ հանդիպող գրառումներն ու հոդվածները նիհարելու եղանակների մասին են: Ավելորդ քաշից ազատվելու և սլացիկ կազմվածք ունենալու մոլուցքն արդեն հիվանդության է վերածվում, աղջիկները տառապում են սովամահությունների, հնդկաձավարի դիետայի և իմբրով  թեյերի ձեռքը: Իսկ նիհարելու եղանակների մասին նրանք լսում են հարևանից, բարեկամուհուց կամ իմանաում կայքերի հոդվածների մեկնաբանություններում ծավալվող քննարկումներից:  Մինչդեռ ամբողջ աշխարհում այդ խնդիրը լուծելու համար կան հատուկ մասնագետ սննդաբաններ, ովքեր ամեն մեկի համար իր առողջական և ֆիզիկական վիճակին համապատասխան  սննդակարգ են կազմում:

Հայաստանում սննդաբաններ կան, բայց նրանց ծառայություններից քչերն են օգտվում: Մենք գերադասում ենք այստեղից ու այտեղից լսածը կիրառել:

BlogNews.am-ը որոշել է հավաքել դիետաների ու նիհարելու խնդիրների մասին համացանցում ամենից հաճախ քննարկվող հարցերն ու դրանց վերաբերյալ մասնագետից պատասխաններ ստանալ: Մեր զրուցակիցն է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:

Որքանո՞վ են ճշմարտամոտ «Խմեք այս հեղուկն ու կնիհարեք 4 օրում», «կերեք սա օրը 2 անգամ և կնիհարեք» և սրա նման այլ պնդումները:

Վ.Պ. Երբ մարդիկ դիետաներ են պահում, միանգամից նիհարում են  երկու շաբաթում 7 կգ, դա նշանակում է, որ նրանք կորցրել են 3-4 կգ ճարպ, մնացածը հեղուկի և մկանային զանգվածի կորուստ է։ Հետագայում այդ ծավալը կարող է արագ վերադառնալ և փոխարինվել նախկինից էլ ավել ճարպով։ Ուստի խորհուրդ չի տրվում նիհարել ամսական 3-5 կգ–ից ավելի։ Դա «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» սահմանումն է: Եվ օրգանիզմը դրանից ավել ճարպ քայքայել պարզապես ի վիճակի չէ: Բացի դա քաշի շատ արագ իջեցումը անվտանգ լինել չի կարող լինել: Այն ուժեղ սթրես է օրգանիզմի համար, և հետևանքները կարող են շատ ծանր լինել: Կնոջ մոտ քաշի արագ կորստից կարող է նույնիսկ  դաշտանային ցիկլը վերանալ: Քաշի արագ կորուստ ապահովող դիետաները հյուծող են: Մարդը օրվա մեջ սննդի միջոցով պետք է ստանա իր օրգանիզմին անհրաշեշտ բոլոր վիտամինները, սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը:

Ասում են  «մեկ մթերքի» դիետան ամենաարդյունավետն է: Օրինակ, կարելի՞ է մեկ շաբաթ միայն հնդկաձավար և մածուն ուտել, որքանո՞վ է դա անվտանգ:

Վ.Պ. Մարդը պետք է իր քաշին տարին 365 օր,  ոչ թե մեկ շաբաթ հնդկաձավար ուտելով: Պետք է փոխել կենսաձևը, ճիշտ սնվել, անպայման նախաճաշել, լավ քնել և կառավարել սթրեսները: Դա իհարկե միանգամից կախարդական փայտիկով չի արվում, պետք է աստիճանաբար հասնել դրան: Եվ հնդկաձավարն ամենևին էլ կապ չունի այս ամենի հետ:

Օրվա մեջ կա՞ն հատուկ ժամեր, երբ կարելի է քաղցրավենիք և միրգ ուտել, որ դա չվերածվի ավելորդ կիլոգրամների:

Վ.Պ. Քաղցրավենիքը օրվա օր ժամին էլ ուտես, վնաս է առողջությանը: Շաքարը ուտելու ժամ գոյություն չունի, այն պետք է բացառել: Իսկ միրգը կամ ընդհանրապես հում ամեն բան ցանկալի է ուտել օրվա առաջին կեսին: Դա քաշի հետ այնքան էլ կապ չունի, որքան առողջության և նյութափոխանակության:

Դաշտանային ցիկլից առաջ 1-2 կգ քաշի ավելացում է նկատվում, ինչի՞ հետ է դա  կապված:

Վ.Պ. Նախադաշտանային սինդրոմի կամ ուղղակի դաշտանի ժամանակ բնականաբար նկատվում է քաշի ավելացում: Դա տեղի է ունենում ջրի և գազի կուտակման հետևանքով և դա բնական երևույթ է, ահնանգստանալ պետք չէ:Այդ օրերին  ցանկալի է սնվել ածխաջրերով հարուստ(մեղր, խաղող, խնձոր, բրինձ և այլն) սննդով:

Ասում են`նիհարելն ավելի հեշտ է, քան քաշը բարձրացնելը: Ճի՞ շտ է, որ քաշի ավելացմանն ուղված դիետաներն ավելի բարդ են:

Վ.Պ. Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց քաշը և իջացնելու, և բարձրացնելու դեպքում էլ նույն խորհուրդներն են: Ինչպես քաշն իջեցնելու համար ենք խորհուրդ տալիս ռեժիմով սնվել, անպայման նախաճաշել, հետևել քնի ժամերին, դանդաղ, երկար ծամել, շաքարը բացառել և այլն, նույնն էլ խորհուրդ ենք տալիս մարդկանց, ովքեր քաշի ավելացման խնդիր ունեն:

Կարելի՞  է ամբողջությամբ հրաժարվել հացամթերքից:

Վ.Պ. Հացահատիկների խումբը սննդային անհրաժեշտ խմբերից մեկն է, որը օրվա ընթացքում պետք է անպայման օգտագործել: Խոսքը վերաբերվում է ամբողջական հացահատիկին, այսինքն թեփով այլյուրց հացին, բրնձի տեսակներին, հնդկաձավարին և այլն: Հացահատիկների խումբը բացառելը սննդակարգը դարձնում է ոչ բալանսավորված և օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ սննդամթերքների մի խումբը: Պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարել: Հացահատիկների անհրաժեշտ քանակը պետք չէ ստանալ սպիտակ հացից և կասկածելի ներկանյութերով ներկված հացերից:

Ի՞նչ արժե Հայաստանում սննդաբանի ծառայություններից օգտվելը:

Նախ պետք է ճշտել սննդաբանը բժիշկ է, ինչ մասնագիտական և աշխատանքային  փորձ ունի: Մարդու համար սննդակարգ մշակելը բավականին բարդ և պատասխանատու գործ է: Որովհետև ընդամենը մեկ բաղադրիչի սխալը նտրությունը կամ ոչ ճիշտ չափաբաժինը կարող է օգուտի փոխարեն վնասել մարդուն: Դժբախտաբար Բժշկական համալսարանը չունի բժիշկ-սննդաբանի մասնագիտացում:Սննդակարգի ընտրությունն ու կազմումը կարող է արժենալ 30-50.000 դրամ: Բայց սննդաբանը չի կարող հարյուր տոկոսանոց արդյունք երաշխավորել, եթե մարդը չփոխի իր ապրելակերպը և չհրաժարվի վնասակար սովորություններից:

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
Ամենադիտված