Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորների
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի խումբ նախկին պատգամավորների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներհայկական կապերի ամրապնդմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման քննարկումները՝ դրանք համարելով օգտակար եւ պահանջված:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: