Իսկ դուք գիտեք , որ մեկ շիշ Կոկա-կոլայում պարունակվող կալորիաներն այրելու համար անհրաժեշտ է վազել 6 կմ
BlogԱշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Սկզբի 10 րոպեն. օրգանիզմը ստանում է 10 թեյի գդալ շաքարվազ (մեկ օրվա թույլատրելի դոզան): Այդ պահին շաքարավազի այդ քանակից դուք չեք վատանում, քանի որ ֆոսֆորական թթուն թույլ է տալիս շաքարավազին ձուլվել ձեր օրգանիզմում:
20 րոպե հետո. արյան մեջ աճում է շաքարավազի քանակությունը, որի արդյունքում ինսուլին է արձակվում: Լյարդը նույնպես արձագանքում է այս ամենին՝ շաքարավազը դառնում է ճարպ:
40 րոպե հետո. կոֆեինի կլանում ավարտվում է: Բարձրանում է ճնշումը, լյարդը սկսում է արյան մեջ ավելի շատ շաքար արտադրել: Կանխվում է քնկոտությունը:
45 րոպե հետո. խթանում է ուղեղում հաճույքի համար պատասխանատու կետը, նույն էֆեկտն է տալիս նաև կոկաինը:
1 ժամ հետո. ֆոսֆորական թթուն աղիքներում իրար է կապում կալցիումը, մագնեզիումը և ցինկը, աճում է նյութափոխանակությունը:
1 ժամ և ավել. տուալետ գնալու ցանկություն է առաջանում:
Օրգանիզմից դուրս են գալիս կալցիումը, մագնեզիումը և ցինկը, որոնք շատ կարևոր են ոսկորների համար, ինչպես նաև նատրիումը, էլեկտրոլիտան և ջուրը: Դուք դառնում եք նյարդային ու անկայուն:
Այս ամենը ընդամենը կես լիտրանոց շշով կոլայի մասին է: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի եթե ամեն օր կոլա խմեք: Օրինակ մեկ շիշ Կոկա-կոլայում պարունակվող կալորիաներն այրելու համար անհրաժեշտ է վազել 6 կմ: