Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Էրդողանի համար սա Հայաստանի Հանրապետությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ստուգելու փայլուն հնարավորություն է

Ուշադրության կենտրոնում

Եթե Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը ոտք դրեց այստեղ, Թուրքիայում կհասկանան, որ մենք չկանք, մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Այս կարծիքին է հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, ինչպես նախատեսել էր ավելի վաղ, Երևան պետք է գար հունիսի 22-ին, Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթով, որը տևում է 1 ժամ 10 րոպե: Սակայն սա փոխվեց, երբ Հայաստանում սկսվեց գնալով աճող բողոքը նրա դեմ' Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին ուղղած խայտառակ նամակի առնչությամբ:

Facebook-ում հրապարակված Արամ Աթեշյանի բաց նամակում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գրված է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։

Բազմաթիվ երիտասարդներ, հիմնականում ուսանողներ, օրերս կազմել են մի նախաձեռնող խումբ, որը դատապարտելով Աթեշյանի հիշյալ արարքը, արդարացիորեն դեմ լինելով Հայաստանի Հանրապետություն նրա այցելությանը և դա համարելով անթույլատրելի, մտադիր է նրա այցելության օրն ու ժամին օդանավակայանում բողոքի միջոցառում կազմակերպել: Արամ Աթեշյանը հասկանալով, որ կարող է առավել խայտառակվել, եթե օդանավակայանի շենք մտնելիս հազարավոր մարդիկ իրեն դիմավորեն իր և Էրդողանի պատկերները կրող պաստառներով, թուրքական դրոշակներով, պախարակող վանկարկումներով, որոշել է խորամանկել և այլ կերպ այցելել Հայաստան:

«Վախեցավ Արամ Աթեշյանը և փոխեց իր ուղին դեպի Մոսկվա, ինքը հունիսի 16-ին թե 17-ին Ստամբուլից պետք է մեկներ Մոսկվա, գուցե արդեն մեկնել է, որպեսզի Մոսկվայում մի քանի օր մնալուց հետո, կաթողիկոսի հարազատ եղբոր' Եզրաս արքեպիսկոպոսի հետ, որն իր մոտ ընկերն է, նրան համոզելով, գան Հայաստան,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Սարգիս Հացպանյանը:- Հիմա սա կլինի՞, թե՞ չի լինի, այսինքն' Եզրաս սրբազանը կգնա՞ այդ մեղսակցությանը, այդ հանցակցությանը, ես չգիտեմ: Եթե նա Արամ Աթեշյանի հետ միասին եկավ, ուրեմն մեղսակից կհամարեմ Եզրաս արքեպիսկոպոսին: Ով իր հետ եկավ, նա մեղսակից կլինի այդ արարքում, ավելին ասեմ' ով չի դատապարտում նրա այդ բաց նամակը Էրդողանին, նրա խայտառակ արարքը, կարծում եմ, մեղսակից է նրան»:

Ըստ Սարգիս Հացպանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սկսել է մի քիչ զգուշանալ իրավիճակից, օրինակ, հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Քահանա Մելիքյանը եկեղեցու անունից հայտարարել է, որ մարդկանց իրավունքն է փոխանորդի այցի առիթով բողոքի ակցիա նախաձեռնելը, իրենք ոչ կանխարգելելու խնդիր ունեն, ոչ էլ դիմադրություն ցույց տալու, Աթեշյանի ապահովությունն ապահովելու խնդիր էլ չեն տեսնում: Ասել է նաև, որ մեզ մոտ ընդունված չէ եկող հոգևորականի համար հատուկ պահպանություն կազմակերպել, և ինքը չի կարծում, որ այդ առումով որևէ քայլ կձեռնարկվի:

«Այսինքն,- շարունակեց հասարակական գործիչը,- դա Արամին ուղարկված, այսպես ասած, մեսիջ էր, որ լսի, մեզ հետ գործ չունես, դա քո առանձին որոշելիքն է, գալիս ես, գնում ես, ինչ ուզում ես արա, բայց այդ ամենում մենք չկանք… Ֆեյսբուքում երիտասարդները կիսվում, բաժանում, տարածում էին այս տեղեկատվությունը' գրելով, որ Էջմիածինը մի կողմ կանգնեց Աթեշյանից: Չգիտեմ, ես եթե լինեի կաթողիկոսի տեղը, կզանգեի եղբորս, կասեի' լսի, գործ չունես, չխառնվես հանկարծ, սա ուրիշ տեղ է տանում, և մենք պետք է անմասն մնանք այս ամբողջից:

Ընդգծեմ, որ հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշադիր հետևում է, թե Հայաստանն արդյոք թույլ կտա՞ Արամ Աթեշյանի մուտքն այստեղ, ինչպիսին կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Սա նրա համար Հայաստանի Հանրապետությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ստուգելու փայլուն հնարավորություն է, ուզում է իմանալ' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կա՞, թե չկա, այսինքն' կարո՞ղ է միայն անունը կա, ամանումը չկա: Կարծում եմ, Արամ Աթեշյանով հենց սա է փորձելու: Եթե հայ ազգը չդրսևորի այդ զգաստությունը, այդ արժանապատիվ կեցվածքը և թույլ լինի, թույլատրի այդ ստահակին ոտք դնել արյունով ու քրտինքով հեղեղված մեր սուրբ հողի վրա, մեր այս փոքրիկ հայրենիքը պղծի, ուրեմն Թուրքիայի Հանրապետությունում կհասկանան, որ մենք չկանք, մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Կարծում եմ, որ Թուրքիայի իշխանություններն են ուղղորդել Աթեշյանին, որ կատարի այդ այցը Հայաստան: Սա շատ հեռուն տանող բան է, եթե Հայաստանում կա պետություն, կա Ազգային անվտանգության ծառայություն, և եթե կա նաև արժանապատիվ հոգևորականություն, եթե կա ժողովրդի, երիտասարդության դիմադրություն, ապա պետք է ցույց տանք Թուրքիային, որ մենք կանգնած ենք ոտքի (չկարծեն, թե պառկած ենք) ու ցանկացածի պորտը, ինչպես հարկն է, տեղը կդնենք»:

Արթուր Հովհաննիսյան

Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղեն
Ամենադիտված