Փաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կան ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել


Դեսպան Միլսն այցելել է Վանաձորի մանկատուն

Հասարակություն

Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ռիչարդ Միլսի ուշադրության կենտրոնում վերջին մեկ ամսվա ընթացքում մարդու իրավունքներին վերաբերող հարցերը էին: Այս հարցերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լուռու մարզ կատարած իր այցի շրջանակում, որտեղ նա հանդիպումներ ունեցավ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կառույցների հետ, դեսպանÕ ¶ այցելեց նաև Վանաձորի մանկատուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Դեսպանը ծանոթացավ մանկատան պայմաններին, զրուցեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ: Նա նաև զրուցեց մանկատան անձնակազմի ու սաների հետ՝ երեխաների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ նրանց մոտեցումներին ծանոթանալու նպատակով: Քննության առնվեցին մանկատների բեռնաթափման և երեխաներին ընտանիք վերադարձնելու հեռանկարները:

«Երեխաները պատշաճ խնամքի, հոգածության, սիրո ու աջակցության իրավունք ունեն: Նման խնամք ու հոգածություն ապահովելու համար խնամատար հաստատությունները, թերևս, լավագույն վայրը չեն: Բացի այդ, դա թանկ տարբերակ է պետության համար և նաև կոռուպցիոն դրսևորումների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսավորումը հատկացվում է հաստատության սաների թվի հիման վրա և ոչ խնամքի որակի հիման վրա»,- ասաց դեսպան Միլսը:

Կյանքի դժվարին պայմաներում հայտնված երեխաների վերաբերյալ ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագրի շրջանակում 2015թ. հոկտեմբերին Հայաստանը ընտրվել էր որպես առաջնային մասնակից, ինչը թույլ է տալիս հետևողականորեն աջակցել երեխաների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներին: ՀՀ կառավարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժըն, Սեյվ դե չիլդրեն, Հույսի կամուրջ կազմակերպությունների հետ միասին աշխատում է ռիսկային խմբերի երեխաների խնամքի բարելավման հարցերի շուրջ:

Նպատակներից մեկը, որի ուղղությամբ համագործակցում են ԱՄՆ և ՀՀ կառավարությունները խնամատար հաստատությունների բեռնաթափումն է: Ըստ  ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանում մոտ 4.500 երեխա կա երկրի 41 խնամատար հաստատություններում՝ մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, հատուկ կրթական հաստատություններ: Այս հաստատություններում տեղավորված երեխաների 97 տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքներից են, ընդ որում երեխաների ծնողներից առնվազն մեկը ողջ է:

«Այլընտրանքային ծառայությունների բացակայության  պատճառով երեխաների պաշտպանության ներկայիս համակարգը նպաստում է, որպեսզի հաշմանդամություն, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների ծնողները և սոցիալապես անապահով ընտանիքները ձգտեն երեխաներին ուղարկել խնամատար հաստատություններ՝ ժամանակավոր կամ մշտական խնամքի համար: Այս երեխաները, ինչպես և ցանկացած այլ երեխա, իրավունք ունի հասակ առնել ընտանիքում կամ ազգականների: Որտեղ հնարավոր է, մենք պետք է համախմբենք մեր ջանքերը պաշտպանելու այս երեխաների իրավունքները և այդ կերպ օժանդակելով, որ պահպանվի ընտանիքը», - ասաց դեսպան Միլսը:

Վանաձորի մանկատուն կատարած այցից զատ դեսպանը Լոռու մարզում հանդիպում ունեցավ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված հարցերով: Դեսպան Միլսը նաև հանդիպում ունեցավ Խաղաղության կորպուսի կամավորներից մեկի հետ, ով աշխատում է ռիսկային խմբերի երիտասարդներին ու տարեցներին սոցիալական ու կրթական ծառայություններ մատուցող  «Օրրան» կենտրոնում: Այստեղ դեսպանը հարցազրույց տվեց «Օրրան» կենտրոնի ծրագրի շրջանակում լրագրողական գործ ուսանող երիÕ երիտասարդներին:

«Խաղաղության կորպուսի մեր կամավորներից շատերն աշխատում են «Օրրանի» նման կենտրոններում՝ օգնելով մշակել ծրագրեր, որոնք կօգնեն համայնքների ու կենսակերպի բարելավմանը: Խաղաղության կորպուսի այս կամավորները մարմնավորում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի շունչն ու ոգին՝ ապահովելով, որ համայնքում բոլորը ստանան կրթություն, սեր ու օժանդակություն, որ անհրաժեշտ է հասարակության ակտիվ ու պահանջատեր անդամ դառնալու համար», - ասաց դեսպանը:

 

Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատԹշնամին Ռուսաստանի դեմ պայքարում ոչ մի միջոցից չի խորշում. ՊուտինՈւ՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՓաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումԱրթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղումՄանկապարտեզի տնօրենին ձերբակալել ենԻսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կանԲեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել
Ամենադիտված