Վերջ տվեք «ճիշտ արեցին գնացին, թե՞ լավ կլիներ չգնային» անիմաստ քննարկմանը
BlogԳևորգ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Show them - You know them
... Մեր մարզիկների Բաքու գնալուց առաջ մի շարք կարկառուն ՖԲ-յան "ջենեռալներ" իրենց հեղինակավոր վերդիկտով դատապարտում էին մեկնելու որոշում կայացնողներին, դա գրեթե նույնացնելով Վասակ Սյունու` թշնամու հետ բանակցություններ վարելու գործընթացի հետ, դրանից բխող տգեղ և պսեվդովերլուծական մենկաբանություններով........
Հաճելի է, գովելի է և հուսադրող, որ "վիրտուալ սալդածիկներից" բացի, ՖԲ-ում դեռ մնացել են իրականությունն իրենց դատողությամբ և հասկացողությամբ վերլուծող մարդիկ, առավել ևս իրենց նախկին կարծիքից առանց քաշվելու հրաժարվողներ....
....Այս օրերին Եռագույնը Բաքվում է, մեր ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏԸ հակառակորդի հենց սրտում է, ուստի անտեղի և անպտուղ բառախաղերով շահարկելը` ճիշտ արեցին գնացին, թե լավ կլիներ, որ չգնային, եկեք ԹԱՐԳԵՔ, հետո ձեր թոռներին կպատմեք, ԹԵ ԻՆՉ ԷԻՔ ԱՆՈւՄ ԴՈւՔ, ԵՐԲ ՄԵՐՈՆՔ ԲԱՔՎՈւՄ ՀԱՅԻ ԴԵՄՔՆ Ու ՏԵՍԱԿՆ էին ՊԱՐՏԱԴՐՈՒՄ` թուրքին, ադրբեջանցուն ու ՀԱՅ-ի երբևէ չհանդիպած լիքը հանդիսատես երիտասարդների...