Հռոմի պապը կատարել է սիրած աղջկան տված խոստումը
TVLragir.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր՝ Հռոմի պապի մասին:
Ֆրանցիսկոս Պապը ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին՝ Բուենոս Այրեսում:Նա առաջին Պապն է, ով Ամերիկա աշխարհամասից է և առաջին ոչ եվրոպացի Պապն է՝ 741թ.-ից սկսած:
Ֆրանցիսկոսը խոսում է իտալերեն, իսպաներեն և լատիներեն, ինչպես նաև հասկանում է գերմաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, անգլերեն և ուկրաիներեն:
Երբ նա Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոսն էր, ապրում էր համեստ բնակարանում և երթևեկում էր ավտոբուսով: Երբ նա ընտրվեց Պապ, Հռոմ ժամանեց էկոնոմ դասի ինքնաթիռով:
Հռոմի Քահանայապետը ունի մեկ գործող թոք: Նրա աջ թոքի մի մասը հեռացրել են երիտասարդ տարիքում՝ վարակիչ հիվանդության պատճառով: Բայց նա 79 տարեկանում իրեն շատ լավ է զգում:
Պապը տանգոյի մեծ սիրահար է:
Ֆրանցիսկոս Պապը խիստ պայքար է մղում Կաթոլիկ Եկեղեցու ներսում սեռական ոտնձգությունների և մանկապղծության դեմ:
12 տարեկան հասակում նա սիրահարվել է մի աղջկա, ում մի քանի անգամ ասել է՝ եթե չամուսնանամ քեզ հետ, դառնալու եմ քահանա: Նա կատարեց է իր խոտումը: