Հայաստանի եղբայրական «ժեստը»
BlogԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Օրերս Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն: Ջրի հեղեղումների պատճառով Թբիլիսին վերածվել է ավերակների: Կան բազմաթիվ զոհեր, շատերը կորցրել են իրենց բնակավայրերը, իսկ փողոցները դարձել են վտանգավոր, քանի որ գազանանոցի ավերվածության պատճառով, բազմաթիվ կենդանիներ հայտնվել են ազատության մեջ:
Այսօր Վրաստանն իրոք մարդկային, նյութական և բարոյական աջակցության կարքի ունի:
Ինչևէ այս ողբերգությունից հետո, հարևան երկները պատրաստակամություն հայտնեցին աջակցել վրաց ժողովրդին, ինչպես նաև արձագանքներ եղան աշխարհի տարբեր պետությունների կողմից: Վրաստանին ձեռք մեկնող առաջին երկներից մեկը հենց Հայաստանն էր: Եղբայրությունը չի կարող սահմանափակվել միայն տոնակատարությունների կամ պոզիտիվ հավաքների շրջանականերում: Թե դիվանագիտական, և թե մարդկային տեսանկյունից նման քայլը շատ կարևոր է:
Այդ շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և առաջարկել հայկական կողմի աջակցությունը, որին ի պատասխան Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել վարչապետին ցավակցության և աջակցության համար:
Չնայած այն բանին, որ վրացական կողմը հայտնել է, որ այս պահին դեռևս օժանդակության կարիք չի զգացվում, այնուամենայնիվ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին շարունակել համագործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար: