Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Հռոմի Պապը կրկին օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը. արձագանքում են թուրքական ԶԼՄ-ները

Ուշադրության կենտրոնում

Հռոմի Պապը կրկին օգտագործեց ցեղասպանություն եզրույթը. հենց այս գլխագրով թուրքական լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին և նախագահական նստավայրում ունեցած ելույթի ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը:

Թուրքական Hürriyet պարբերականը լուրը հրապարակել է հետևյալ վերնագրով. «Եվս մեկ անգամ կիրառեց այդ բառը»: Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր ելույթում Հռոմի Պապը շեղվել է նախապես պատրաստած տեքստից և 1915 թվականի ողբերգությունն անվանել է ցեղասպանություն: Պարբերականը հիշեցրել է, որ 2015 թվականին Վատիկանում կազմակերպված արարողության ժամանակ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել էր եզրույթը' ասելով. «Հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը հայերի հետ է տեղի ունեցել»: «Հուրիեթ»-ը գրել է, որ այդ դեպքից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով վերադարձել էր պաշտոնին միայն 10 ամիս անց:

Milliyet պարբերականնն ընթերցողներին Հռոմի Պապի այցի մասին լուրը տվել է հետևյալ վերնագրով. «Մեկ տարի անցավ… Պապը նորից նույնն արեց»: Թուրքական այս լրատվամիջոցը ևս արձանագրել է այն փաստը, որ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն անտեսել է նախապես պատրաստված տեքստն ու իր ելույթում կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը:

«Հայաստան այցելած Ֆրանցիսկոս Պապը կրկին 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն է որակել». հենց այս տողերով է լուրը հրապարակել գերմանական Deutsche Welle լրատվականի թուրքական ծառայությունը' հիշեցնելով 2015 թվականին Վատիկանում Պապի ելույթը: Լրատվամիջոցը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ սա Ֆրանցիսկոս Պապի 14-րդ արտերկրյա այցելությունն է, իսկ Հայաստանը դարձել է նրա առաջին կանգառը տարածաշրջանում: Deutsche Welle -ն հիշեցրել է, որ սեպտեմբերին ակնկալվում է Ֆրանցիսկոսի այցը Վրաստան և Ադրբեջան: Լրատվամիջոցը նշել է, թե այցի ընթացքում ամենաուշագրավ հարցերից մեկն այն է, թե արդյոք Ֆրանցիսկոսը կմեղմացնի հայ-ադրբեջանական հարաբերությունները:

«Հռոմի Պապը երրորդ անգամ կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը». այս մասին գրում է թուրքական T24 լրատվամիջոցը' նշելով, որ նախքան այցի մեկնարկը Վատիկանից եկող ազդակները խոսում էին այն մասին, որ այս անգամ Ֆրանցիսկոսը կխուսափի եզրույթի կիրառումից:

Թուրքական մեկ այլ լրատվամիջոց' CNN Turk-ը, մեջ է բերել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի խոսքերը. «Այդ ցեղասպանությունը դարձավ անցյալ դարի անմարդկային աղետների առաջին օղակը»: Լրատվամիջոցը նշել է, որ եզրույթի կիրառումը դեռևս անցյալ տարի լարել էր Թուրքիա-Վատիկան հարաբերությունները: CNN Turk-ը փաստել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Պապի ելույթին պաշտոնական Անկարան դեռևս որևէ արձագանք չի տվել:

Diken լրատվամիջոցը գրում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս Պապը «Մեծ Եղեռն» բառերից հետո կիրառել է «Ցեղասպանություն» եզրույթը: Լրատվականը հիշեցրել է, որ 2015 թվականին Վատիկանում պատարագի ժամանակ եզրույթի կիրառումից հետո Պապի խոսքերի քննադատությամբ էին հանդես եկել ինչպես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Սկանդալային հայտարարություն Պապից… Չնայած տեսքտում չլինելու հանգամանքին, Պապը Հայաստանում էլ ասաց ցեղասպանություն». այսպես է լուրը հաղորդել թուրքական Sabah-ը:

Պապի այցին և Ցեղասպանություն եզրույթի կիրառմանը նմանօրինակ հրապարակումներով են անդրադարձել նաև Haberler-ը, Al Jazeera-ի թուրքական ծառայությունը, BBC Turk-ը, NTV-ն, Yeni Şafak-ը, Aksam-ը և շատ այլ լրատվականներ:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում նա, շեղվելով նախապես պատրաստած և լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել է Ցեղասպանություն եզրույթը:

Մասնավորապես, Պապն իր ելույթում ասել է. «Մեծ Եղեռնը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»:

Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղեն
Ամենադիտված