ՀՀ ժողովրդական արտիստներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու երգչուհի Հասմիկ Պապյանը հանդիպել են Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին:
«Աննկարագրելի զգացողություն է, երբ հայրենի հողի վրա ոտք դնելուց երեք ժամ հետո արժանանում ես այսօրինակ երջանկության:
Աղոթքներդ առ Աստված, ի խաղաղություն և բարօրություն իմ տառապած ժողովրդի, մեծ մարդ և իրական քրիստոնիա...»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Հասմիկ Պապյանը:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը Հայաստան է եկել նախօրեին: Այսօր Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում Պապը մատուցում է Սուրբ Պատարագ:

Լուսանկարը՝ Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան էջից: