Փաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կան ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել


Կենսաչափական անձնագրեր դեռևս չեն տրվում, սովորական անձնագրերի տրման ժամկետներն էլ շատ դեպքերում ողջամիտ չեն

Հասարակություն

Blognews.am-ը գրում է  .

Մի քանի օր առաջ հայկական հատուկենտ լրատվամիջոցներում,այդ թվում նաև BlogNews-ում անդրադարձ եղավ ՀՀ ում այս օրերին կենսաչափական անձնագրեր ստանալու հետ կապված խնդրին: Խնդիրը հետևյալն էր. քաղաքացիները, ովքեր արդեն իսկ սովորական անձնագրերը փոխարինել են ID, այսինքն  նույնականացման քարտով`  դիմում են ներկայացնում կենսաչափական անձնագիր ստանալու համար, բայց քաղաքացիների դիմումները մերժվում են: Չնայած հասարակության դժգոհությանն ու անհանգստությանը`պատկան մարմինները հավաստիացրեցին, որ խնդիրը զուտ տեխնիկական է ու ոչ մի բարդություն իրենից չի ներկայացնում, քանի որ քաղաքացու կենսաչափական անձնագիր չունենալու փաստը խոչընդոտ չի կարող լինել նրա երկրից մեկնելու համար, որովհետև ՀՀ անձնագիրը տալիս է ՀՀ քաղաքացուն այդ հնարավորությունը: Նաև նշվեց, որ միայն այն դեպքում են առաջանում բարդություններ, երբ քաղաքացու անձնագրի հիմնական ժամկետը լրացած է և այն երկարացված է հինգ տարով: Բայց այս դեպքում էլ ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի` «Որպեսզի քաղաքացին երկրից դուրս գալու իրավունքն իրացնի`  մենք դիմում ենք ընդունում և սովորական անձնագիր ենք տալիս: Սովորական անձնագրով մարդիկ հանգիստ ճամփորդում են, խնդիրներ չունեն նաև այն մարդիկ, ում անձնագրերը դեռևս ժամկետի մեջ են»:

Իսկ հիմա կխնդրեի այս պահից ավելի մանրամասն. ո՛չ Բիչախչյանը և ո՛չ էլ այլ պատկան այլ մարմիններ չեն նշում, որ սովորական անձնագիր ստանալու համար ոչ մի արագացված կարգ չի գործում, այսինքն քաղաքացին նոր անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրից ոչ շուտ միայն կարող է ստանալ այդ անձնագիրը: Սակայն այս ժամկետը ողջամիտ չէ այն մարդկանց համար, ովքեր դեռ ամիսներ առաջ են պլանավորել իրենց հանգիստը արտասահմանում, գնել տոմսերը կամ վճարել տուրի համար, կամ էլ պետք է արտասահման մեկնեն պլանային վիրահատության կամ բուժման կուրս ստանալու նպատակով: Այդ մարդիկ ունեին ID նույնականացման քարտ և նրանք համոզված են եղել, որ կարող են ձեռք բերել իրենց կենսաչափական անձնագիրը ընդամենը 5 օրում` վճարելով 5000 դրամ, կամ մեկ օրում` վճարելով 30 000 դրամ: Այդ մարդիկ չգիտեին և չէին էլ կարող իմանալ, որ իրենց անձնագրերի հետ կապված խնդիրների առաջ են կանգնելու, որովհետև ոչ մի պաշտոնական հայտարարություն կամ զգուշացում նախապես չի արվել պատկան մարմինների կողմից: Անձնագիրը հատկացնելու 10  աշխատանքային օրվա ժամանակահատվածը  ողջամիտ ժամկետ չէ նաև այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն մեկնել արտասահման չնախատեսված հանգամանքներից ելնելով, օրինակ  հարազատի թաղմանը  մասնակցելու համար:  

 Փաստորեն ստացվում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրենց իսկ նշած «տեխնիկական խնդիրների» պատճառով տուժում եմ ՀՀ քաղաքացիների իրավունքները: Անելանելի թվացող այս իրավիճակից որևէ ելք գտնելու ակնկալիքով մենք որոշեցինք հարցախույզ կատարել մայրաքաղաքի անձնագրային ու վիզաների բաժիններում: Մասնավորապես` Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների  անձնագրային և վիզաների բաժիններում անձնագիրը արագացված կարգով ստանալու միայն մի նախապայման են առաջարկում` ներկայացնել երկրից մեկնելու անհետաձգելիությունը հաստատող փաստաթուղթ կամ դիմում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին կամ նրա տեղակալին: Իսկ սա իրենից ենթադրում է լրացուցիչ քաշքշուկ, ժամանակի ու նյարդերի վատնում:

Եվս մեկ դիլեմա` քաղաքացին դեռ հունվարից է աշխատավայրում պայմանավորվել իր արձակուդի ժամկետների համար, այդ ժամանակ էլ նախապես գնել է ամառային հանգստի ուղեգրերը ու հիմա այդ անձնագիրը պետք է փոխվի: Այս դեպքու՞մ ինչպես է լուծվում հարցը` նորից անպատասխան: Անհարմարություններ է ստեղծում նաև այն հանգամանքը, որ քաղաքացին, որը նպատակ ունի մոտ ապագայում անձնագիրը փոխարինել ID, այսինքն նույնականացման քարտով, այժմ ստիպված է կատարել լրացուցիչ ու ըստ երևույթին անտեղի նյութական ծախս, այն է` վճարել 6400  դրամ (1000դրամ անձնագրի համար, 5000 դրամ վիզայի և 400 դրամ միջնորդավճարի համար)  միայն նրա համար, որ տեխնիկական խնդիրների պատճառով նա չի կարող միանգամից ստանալ կենսաչափական անձնագիր: Ստեղծված իրավիճակում մնում է միայն մեկ ելք. ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը պետք է հետամուտ լինի այդ «տեխնիկական խնդրի» հրանավորինս արագ վերացմանը, որը արդեն մեկ ամիս է կաթվածահար է արել երկրից մեկնելու ՀՀ քաղաքացու տարրական իրավունքը:

Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատԹշնամին Ռուսաստանի դեմ պայքարում ոչ մի միջոցից չի խորշում. ՊուտինՈւ՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՓաշինյանը «պատմական» խնդիր է լուծել. ինչի՞ մասին է խոսքը Մեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումԱրթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղումՄանկապարտեզի տնօրենին ձերբակալել ենԻսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հшրվածներ կհասցնի, եթե Հեզբոլլшհը ներքաշվի ԱՄՆ-Իրան հնարավոր պшտերազմի մեջ. Ռոյթերս Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Վթար Սևան-Մարտունի ճանապարհին, «ՎԱԶ 2107»-ը բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին, վիրավnրներ կանԲեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում ԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. Զելենսկի Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ 4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». Զելենսկի (տեսանյութ) ՈՒղղաթիռ է կործանվել
Ամենադիտված