Մուհամեդ Ալիի պատմական 5 մենամարտերը (տեսանյութ). Մաս 2
TVԼife.panorama.am-ը գրում է .
Մուհամեդ Ալի – Ջորջ Ֆորման: 1974թ. հոկտեմբերի 30
70-ականներին Ֆորմանը աշխարհի չեմպիոնն էր ծանր քաշում: Նրա ռեյտինգը խոսում էր իր փոխարեն՝ 40 հաղթանակ(37-ը նոկաուտով), և ոչ մի պարտություն: Այդ պատճառով Ալիի հաղթանակին կրկին քչերն էին հավատում:
Այս մենամարտը բոքսի պատմության մեջ հայտնի է որպես «Աղմուկ ջունգլիներում» անունով: Այն տեղի էր ունեցել Զաիրում, տեղական բռնապետ Մոբուտայի հովանավորությամբ: Երիտասարդ պրոմոուտեր Դոն Կինգը նրան համոզել էր յուրաքանչյուր մարզիկին հինգ միլիոն դոլար վճարել: Ալիի համար կանխատեսում էին արագ ու անցավ պարտություն: Բայց իզուր չէր նա ասում. «Անհնարինը դա հաստատ չէ: Դա մարտահրավեր է: Անհնարինը հնարավորություն է ինքդ քեզ ցուցադրելու: Ահնարինը ընդմիշտ չէ: Անհնարինը հնարավոր է»: Եվ չդատարկախոսելու պատճառով, Մեծագույնը ութերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Ֆորմանին: Մենամարտը տեղի էր ունենում բարձր խոնավության պայմաններում, և հետևաբար արագությունները իջել էին առավելագույնս: Բայց դա Ալիին չխանգարեց ճիշտ պահին «պայթելու»:
Շարունակությունը` այստեղ :