Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով


Անունների TOP 10 կամ «սերիալային նորաձևություն»

Յուրաքանչյուր մարդու ծնունդ, ամեն սկիզբ կապված է անուն հասկացության հետ: Անունը մարդուն ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում, ըստ հոգեբանների` նույնիսկ որոշակի հավաքական կերպար պարունակում իր մեջ, որն ակամա արտացոլվում է այն կրող անձի մեջ: 

Անունների TOP 10 կամ «սերիալային նորաձևություն»


Երևի նկատած կլինենք, որ բոլոր կարենները կամ արմենները ինչ-որ ընդհանուր գծեր պարտադիր ունենում են, որոշակիորեն նման են  լինում իրար:  Մյուս կողմից դժվար թե բնավորություններով ու շրջապատող աշխարհի հետ շփումներում իրար նման լինեն  տարածված Արամ և անսովոր Արքմենիկ անունները կրող անձինք: Ասում են` հազվադեպ հանդիպող անունները մարդուն կամ օգնում, կամ խանգարում  են կենսական խաչմերուկներում: 

Հենց Արքմենիկ անունով մի ընկեր ունեմ, ու նա մի անգամ անկեղծացավ, որ իր անունն իր թալիսմանն է. նոր միջավայրում ծանոթանալիս անմիջապես ուշադրության կենտրոնում է հայտնվում, բոլորն սկսում են հետաքրքրվել անվան ծագումից ու նա չի անտեսվում, շուտ մերվում է նոր ծանոթների հետ: Մեկ ուրիշ անսովոր անուն ունեցող ընկերս էլ խոստովանում էր, որ իր իսկ անունը բազմիցս օգնել է քննություններ հանձնել, անգամ լիովին չպատրաստված լինելու դեպքում… Ինչպե՞ս… Ուշագրավ անվան շնորհիվ անմիջապես հնարավորություն է ստեղծվում դասախոսի հետ  «կոնտակտի» մեջ մտնել, և պաշտոնական պատնեշը որոշակիորեն հաղթահարվում է.: Մնացածը «տեխնիկայի հարց է»:   Ի դեպ երբ նույն ընկերս քեռի դարձավ , քրոջ որդու անունն էլ դրեց բավականին քիչ գործածական աստվածաշնչյան մի անուն` Ամրամ: Երևի իր կենսափորձի՞ց ելնելով, ո՞վ գիտե:
   
Մի անգամ ընկերներով կիսակատակ մի փորձարկում էինք կատարում. զբոսայգում, պարզապես ըստ դիմագծերի փորձում էինք գուշակել մեր դիմացի մարդկանց անունները. ամեն մեկս ասում էինք մեր տարբերակները և ապա մոտենում ճշտելու… արդյունքները զարմանալի էին, որովհետև բավականին դեպքերում «խփել էինք ուղիղ նշանակետին»:

Ըստ էության զարմանալի չէ, որ ընդհանրություն կա նույն անունը կրողների մեջ, չէ՞ որ յուրաքանչյուր անուն որևէ իմաստ է պարունակում, ինչն էլ, ինչպես նշեցինք ենթագիտակցորեն ազդում է մարդու վրա:  Որքան էլ զարմանալի է, շատ հնում հատուկ անուններ ընդհանրապես գոյություն չեն ունեցել: Ժամանակի հետ են մարդիկ զգացել անհրաժեշտությունը որոշակի «վերնագիր» դնելու ամեն մարդու առանձին-առանձին և ընտրել են տվյալ անձին բնորոշ որևէ հատկանիշի անուն, ասենք` գեղեցկատեսիլ, սիրեցյալ, որ նույն Դավիթ հրեական անվան իմաստն է, խաբող, որ Հակոբն է, թանկագին (Էմմա), նրբիրան (Սոնա),Խաչատուր` խաչի տված, Հայկ` հսկա և այլն:

Անունների TOP 10 կամ «սերիալային նորաձևություն»


Ցավոք անխառն ծագումով հայկական անուններից այսօր փշրանքներ են հասել, եղածներն էլ լայն կիրառում չունեն, քանի որ հայերիս ամենաբնորոշ հատկանիշներից է  օտարամոլությունն: Եվ այսօր մեզանում տարածված անունների մեծամասնությունն ունի օտար ծագում: Նորություն չէ, որ անուններ դնելու հարցում ազդեցիկ է նորաձևության գործոնը, և եթե 30-50-ականներին հայ ընտանիքներ մուտք գործեցին Արթուր, Թիմուր, Ջուլիետա, Էսմերալդա, Էվելինա, Վոլոդյա անունները, ապա 60-ականներից հետո գործածական դարձան համեմատաբար կարճ անուններ` Կարինե, Նարինե, Նաիրա, Արտակ, Հասմիկ, Նունե, Արսեն և այլն: Ի դեպ այս օրինաչափությունից երբեմն օգտվում են, այսպես ասած, գուշակները, որոնք նայելով մարդու տեսքին ու մոտավորապես որոշելով տարիքը` անմիջապես գործի են դնում հիշողությունը մտաբերելու, թե ինչ անուններ էին տարածված տվյալ ժամանակաշրջանում… մեկ էլ «ներքին տեսողությամբ», խիստ խորհրդավոր գուշակում են այցելուի անունը:
 
Բնականաբար «նոր ժամանակներում», երբ սերիալները դարձան մեր իրականության անբաժանելի մասը, իսկ դրանց հերոսները բազմաթիվ ընտանիքների սիրելին, նկատվեց նոր միտում. նորածիններն սկսեցին կրել Կասանդրա, Մարիա, Լիզա, Էմիլիա, Ալեն և այլ «սերիալային» անուններ:
 
Այսօր երիտասարդության համար նախընտրելի անունները պարզելու համար որոշեցի զրուցել մի քանի անծանոթների ու անծանոթուհիների հետ: Ուղղած հարցս հետևյալն էր. «Եթե որդի կամ դուստր ունենայիք, նրան ի՞նչ անուն կդնեիք»: Անունների այս «հիթ շքերթում» առաջատարներ դարձան` արականի դեպքում` Նարեկ, Հայկ, Դավիթ, Էրիկ, Արամ /նույնիսկ` Արամե/  անունները (բացի Էրիկից, բոլորը հայկական/ Մի աղջիկ  ցանկություն ուներ որդի ունենալ Ջոն անունով, իսկ ակնհայտ երաժշտասեր մի ուսանողուհի էլ` Անդրե , ոչ Անդրեյ, այլ հենց Անդրե: Իգական անունների դեպքում նախընտրելիները մեծ մասամբ ոչ հայկական էին` Միլենա, Էլեն, Մոնիկա, Արիանա, Դիանա … Զարմացա, որ նշվեց նաև Բյուրակն հայկական անունը:
 

Անունների TOP 10 կամ «սերիալային նորաձևություն»


Ինչևէ ընտրություն կատարելու մեջ ազատ է յուրաքանչյուրը, պարզապես հիշենք, որ յուրաքանչյուր անուն նաև ազգային մտածողության, հոգեբանության ու արժանապատվության վկայություն է: Առավել ևս, որ ծնված զավակին պապի կամ տատի անունով պատվելու գեղեցիկ ավանդույթը խիստ գործուն է մեզանում, և երեխայիդ Մայքլ  կամ Ստե‎ֆանի կոչելով, միգուցե օտարահունչ այդ անունները «փաթաթես» հետագայում ծնվող քո ցեղի բալիկների վզին:
Նոր ծնունդներ բոլորիս:

ՀԻՆԳ ՓԱՍՏ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1.    Ըստ վիճակագրությունների հայկական ամենասիրված իգական և արական  անունների 10-նյակը հետևյալն է.

* Անահիտ, Կարինե, Աստղիկ, Գայանե, Լուսինե,
* Հայկ, Տիգրան, Հրաչ, Արամ, Վարդան

2.    Հուլիսը ամիսը կոչվել է ի պատիվ հռոմեական նշանավոր զորավար Հուլիոս   Կեսարի: Օգոստոսը եղել է Հին հռոմի նշանավոր միապետներից մեկը, ում անունով էլ կոչվում է ամիսը: Մյուս ամսանունների մեծամասնությունը կապված է հռոմեկան աստվածների հետ, բայց Օգոստոսն ու Կեսարը արժանացել են նման փառքի փաստորեն սովորական հողեղեն լինելով:

3.    «Րա‎ֆֆի» նշանակաում է «վսեմ», «ականավոր»: Բառն արաբական ծագում ունի:

4.    Հայկական ազգանունների ամենատարածված վերջավորությունը յան ածանցն է, պատահում են նաև ենց /Չարենց/, ունց /Բակունց/, ունի /Արծրունի/: Պարզվում է, որ ազգանվանը բնորոշ վերջնամասնիկները հիմնականում ծագել են սեռական հոլովի վերջավորություններից և, ասենք, Վարդանյան Երվանդ նշանակել է Վարդանի /Վարդանենց/ Երվանդ: Նման ձևեր մինչև օրս էլ գործածում է մեր ժողովուրդը, հատկապես գյուղերում` Սարգսի Սիմոն, Արտաշի Հովսեփ, Մինասենց Հակոբ և այլն:

5.    Ձեր անունների ծագումը և  նախնական իմաստն իմանալու համար /եթե դրանք հայկական են/ կարող եք օգտվել Հր. Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան» 5 հատորանոց գրքից  կամ Կ.Դուրգարյանի կազմած «Անվանագրքից»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
Ամենադիտված