Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում դրական ազդակներ կան
BlogԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Թուրքական մամուլը Էրդողանի` Պուտինին գրված նամակի վերաբերյալ կիրառում է առավելապես «ափսոսանք» բառը: Այսօր Թուրքիայում կայացած կառավարության նիստից հետո Թուրքիայի փոխվարչապետ Քուրթուլմուշը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում դրական ազդակներ կան: Ի դեպ, այսօր թուրքական դատարանը որոշում է կայացրել երկրից դուրս գալու արգելանքի կիրառմամբ ազատ արձակել ռուսական ինքնաթիռի օդաչուին սպանած Ալփարսլան Չելիքին: