Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով


Ես այդպես էլ չեմ հասկանա մարդկանց, ովքեր պնդում են, թե ծննդաբերությանը մասնակցելը բարդ է. Գոռ Պետրոսյանը ներկա է եղել դստեր ծնունդին

Life.panorama.am-ը գրում է . 

Գոռ Պետրոսյանի եւ Մերի Ներսիսյանի երկրորդ դուստրը ընդամենը օրեր առաջ է լույս աշխարհ եկել: Փոքրիկն ու մայրիկն այսօր արդենը տանը կլինեն, իսկ մինչ այդLife.panorama.am-ը զրուցել է երջանիկ հայրիկի հետ, ով ի դեպ՝ ներկա է գտնվել ծննդաբերությանը:

«Ես այդպես էլ չեմ հասկանա մարդկանց, ովքեր պնդում են, թե ծննդաբերությանը մասնակցելը բարդ է: Այո, հուզվում ես, այո, գուցե մի փոքր էլ վախենում, բայց ես թե Էվայի ժամանակ, թե այսօր պնդում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է ներկա լինի իր երեխաների լույս աշխարհ գալուն: Կինդ անցնում է մի շարք փորձությունների միջով և եթե այդ պահին դու նրա կողքին չես, ապա էլ ե՞րբ ու ինչպիսի՞ իրավիճակում նա պետք է զգա, որ ամուր հենարան ունի, ում հետ կարող է դժվարություններ հաղթահարել: Վստահ եմ՝ այն տղամարդն, ով ներկա է լինում իր երեխայի լույս աշխարհ գալուն, բոլորովին այլ կերպ է ընկալում նոր կյանքի ծնունդը, այլ կերպ է վերաբերվում մոր ու երեխայի խնամքին և վերջապես կարողանում է ըստ արժանվույն գնահատել այն գինը, որը կինը վճարում է ազգանունդ շարունակելու, քեզ սերունդ տալու համար: Բացի այդ՝ ես չեմ պատկերացնում, որ երեխաս կարող է ծնվել, իսկ ես միայն ժամեր անց նրան տեսնելու հնարավորություն կունենամ. ես այդքան համբերատար չեմ»,- կնոջ ծննդաբերությանը ներկա գտնվելու թեմաի շուրջ՝ նշեց Գոռն ու պատմեց դստեր հետ առաջին հանդիպման մասին.

«Առաջին հանդիպումն անմիջապես նրա լույս աշխարհ գալուց էր. տպավորություններն աննկարագրելի են: 3 ու կես կիլոգրամանոց մի հրաշք մեկ վայրկյանում նոր գույն, նոր համ ու հոտ է տալիս կյանքիդ: Բայց ես պետք է խոստովանեմ, որ մինչև այս պահը կարծես հարյուր տոկոսով չեմ գիտակցել մեզ պատահած երջանկությունը: Այսօր էլ գրկել էի աղջկաս, նայում էի նրա քնած դեմքին ու ինքս ինձ հարցնում՝ միթե սա իմ երեխան է»:

Գոռն ու Մերին դստերը Սառա անունն են անվանել: Անվան ընտրությունը երջանիկ ընտանիքում իր նախապատմությունն ունի.

«Սառա անունը հնչել էր մեր քննարկումների ժամանակ դեռևս առաջնեկի ծնունդից առաջ, բայց այն ժամանակ «հաղթեց» Էվա անունը: Երբ իմացանք, որ մեր երկրորդ երեխան էլ է աղջիկ լինելու, շատ արագ հիշեցինք Սառայի մասին: Այդ անունն այնքան դուր եկավ ավագ դստերս, որ անմիջապես սկսեց քրոջն այդպես կոչել: Կարճ ժամանակ անց էլ կասկած չկար, որ մեր երկրորդ աղջիկը հենց այդ անունն է կրելու: Ինչ վերաբերում է նշանակությանը, մեր առաջնեկին կնքեցինք Աստվածաշնչյան անունով, Էվա նշանակում է շնչառություն, կյանք, ուստի երկրորդի անունն էլ պետք է խորիմաստ լիներ. Սառա-ն նույնպես Աստվածաշնչյան անուն է, նշանակում է արքայադուստր, տիրուհի»,- պատմեց նորաթուխ հայրիկը:

Գոռի ու Մերիի ավագ դուստրը եւս անհամբեր սպասել է քույրիկի ծնունդին, այժմ էլ նույն անհամբերության մայրիկի ու քույրիկի տուն գալուն է սպասում.

«Էվան շատ էմոցիոնալ երեխա է. ուրախ է, թե տխուր՝ երևում է միանգամից: Նա շատ երկար էր սպասել քույր կամ եղբայր ունենալուն. նրանց տարիքային տարբերությունը 7 տարի է կազմում: Չենք բացառում, որ խանդի տեսարաններ կլինեն, որ երբեմն-երբեմն դժվար կլինի, բայց առայժմ, այս պահին նա ֆանտաստիկ երջանիկ է: Անդադար քրոջ մասին է խոսում, հիանում նրա նկարներով: Իր կյանքն էլ կարծես սկսել է պտտվել նորեկի շուրջ: Հուսով եմ՝ մենք կկարողանանք այնպես անել, որ ժամանակի հետ նրանց սերն ու մտերմությունը միայն ամրանան»,- նշեց Գոռ Պետրոսյանը:

Այսօր Մերին ու նորածին Սառան տանը կլինեն, հետաքրքրվելով, թե հայրիկը ի՞նչ անակնկալ է պատրաստել նրանց համար, Գոռը նկատեց.

«Մի թեթև անակնկալ նախապատրաստել ենք Մերիի եղբոր կնոջ՝ Անիի հետ, բայց շատ չենք ծանրացրել՝ հաշվի առնելով, որ նրանց տուն դառնալուն պես մեծ խնջույք չենք սարքելու: Ինձ համար հիմա շատ ավելի կարևոր է, որ Մերին հանգիստ միջավայրում լինի, մարմինն ու միտքը մի փոքր հանգստանան, իսկ մեծ ու գունեղ տոնակատարություն դեռ կհասցնենք կազմակերպել, օրինակ՝ Սառայի 40 օրականին, այդ օրն, ի դեպ, նախատեսում ենք նաև մկրտել նրան»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
Ամենադիտված