Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով


Հայուհիների բացահայտումները. ամուսնացած եմ համասեռամոլի հետ

«Սերը դաժան է, նաեւ միասեռականի կսիրես…»,- այսպես է սկսում իր առաջին անհաջող ամուսնության պատմությունը 35-ամյա Անուշը:

«Ես, իհարկե, չգիտեի, որ նա համասեռամոլ է: Հետագայում պարզվեց, որ բոլորն այդ մասին տեղյակ էին, բացի հիմարիկ հարսնացուից: Այն ժամանակ 23 տարեկան էի, նրա հետ ծանոթացա ընդհանուր ընկերների մոտ: Արտաքինից նորմալ տղա էր, առանց կանացի շարժուձեւի: Անկեղծ ասած՝ այն ժամանակ շատ էի ցանկանում ամուսնանալ: Չեմ կարող ասել, որ խենթի նման սիրահարվել էի, բայց որոշակի համակրանք մեր միջեւ կար, եւ երբ կես տարի հանդիպելուց հետո նա ինձ ամուսնության առաջարկ արեց, ես, առանց երկար մտածելու, համաձայնեցի»,- հիշում է Անուշը:

Խնդիրները սկսվեցին ամուսնական առաջին իսկ գիշերը, երբ տանջալից մերձեցման ակտից հետո նորաթուխ ամուսինը սկսեց պահանջներ ներկայացնել կուսություն ապացուցող արյան բացակայության կապակցությամբ:

«Փոքր-ինչ հանգստացավ միայն այն ժամանակ, երբ տեսավ արյան բծերը: Հիշելն անգամ զզվելի է: Ամբողջ մեղրամիսը մղձավանջ էր: Առաջին գիշերվանից հետո մենք սեքսով զբաղվեցինք, հավանաբար, եւս մեկ կամ երկու անգամ: Այն ժամանակ չէի հասկանում, թե խնդիրն ինչ է: Նաեւ այն, թե ինչու նա հանկարծ այդպես սառն ու կոպիտ դարձավ: Սկանդալներ լինում էին ցանկացած առիթով, իսկ երբ երկու ամիս անց ես դեռ հղի չէի, ավելի դժվար դարձավ:

Կարճ ասած՝ այս ամենը շուրջ կես տարի տեւեց, եւ ես հեռացա»,- հիշում է Անուշը:

«Երբ ինձ ասացին, որ նա համասեռամոլ է, ես, բնականաբար, սկզբում չհավատացի: Բայց երբ գտնվեցին, այսպես կոչված, «վկաներ», սկսեցի կասկածել: Պարզվեց, որ իմ նախկինը նույնիսկ ապրել է տղամարդու հետ, իհարկե՝ Հայաստանից դուրս, իսկ նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին գրեթե ամբողջ քաղաքը գիտեր: Վիրավորված էի, իսկ հետո նույնիսկ սկսեցի խղճալ: Նրա ընտանիքը շատ պահպանողական է, եւ երբեք նրան չէր ընդունի այդպիսին: Ընտանիքը, իբր, մինչեւ հիմա տեղյակ չէ այդ մասին: Ի դեպ, հետո նա ամուսնացավ, երեխաներ ունի, բայց ես նրան մի քանի անգամ տեսել եմ որոշակի սեռական կողմնորոշմամբ տղամարդկանց շրջապատում: Հայաստանում նման թաքնված միասեռականները քիչ չեն: Արտաքինից պատկառելի տղամարդ է, ընտանիքի տեր եւ ամեն ինչ նրա մոտ, կարծես, կարգին է, բայց մեկ այլ՝ գաղտնի կյանքում նրան կանացի անունով են դիմում, եւ ուժեղ սեռի ներկայացուցիչներին է նախընտրում: Խղճում եմ այդպիսի մարդկանց, չէ՞ որ ամբողջ կյանքում կեղծիքի մեջ են ապրում»,- ասում է մեր հերոսուհին:

Ի տարբերություն Անուշի, 27-ամյա Գայանեն մինչեւ հիմա ամուսնացած է… համասեռամոլի հետ:

«Ես նրան մինչեւ ականջներս սիրահարվեցի մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ: Ինձ ասում էին, որ նա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, բայց այն ժամանակ ինձ համար միեւնույն էր: Արմենն ինձ դուր էր գալիս ինտելեկտով, հումորի զգացումով, խելքով: Նա հրաշալի զրուցակից է: Նրա հետ ես կարող էի ամեն ինչի մասին խոսել: Բնականաբար՝ սկզբում պարզապես ընկերներ էինք, ամեն դեպքում՝ նրա կողմից: Հետո նրա սիրտը կոտրեցին, եւ ես մխիթարում էի նրան: Մենք շատ մտերմացանք, եւ ես խոստովանեցի զգացմունքներս: Միամտորեն կարծում էի, որ մեծ եւ լուսավոր սերը կարող է սարեր շրջել, նույնիսկ միասեռականին նորմալ կողմնորոշման վերադարձնել: Նա վստահեցնում էր, որ սիրում է ինձ, եւ ես որոշել էր «փրկել» նրան եւ ճիշտ ուղու վրա դնել: Որոշեցինք ամուսնանալ: Մեկ տարի անց դուստր ունեցանք: Արմենը երջանիկ էր: Նա հիասքանչ հայր է. զգայուն, ուշադիր, հոգատար,- ժպտալով պատմում է Գայանեն:- Մեր աղջկա ծննդից մեկուկես տարի անց իմացա, որ նա սիրեկան ունի: Նա ինքը խոստովանեց, չնայած ես գուշակում էի…

Մեր փոքրիկի ծննդից հետո մեր ինտիմ կյանքը վերացավ, չնայած դրանից առաջ էլ այն չէր կարելի շատ կրքոտ անվանել»:

Գայանեի խոսքով, որոշ ժամանակ դեռեւս փորձում էր ամուսնուն ավանդական կողմնորոշման վերադարձնել, տանում էր հոգեբանների, սեքսոլոգների եւ սեքսոպաթոլոգների մոտ, բայց հետո հասկացավ, որ բոլոր ջանքերն իզուր են:

«Ինչո՞ւ չհեռացա նրանից… Մենք մտածում էինք ամուսնալուծության մասին, եւ նույնիսկ փաստաթղթերը ներկայացրեցինք: Բայց հետո նստեցինք, խոսեցինք եւ որոշեցինք միասին մնալ: Հանուն մեր դստեր, հանուն ընտանիքի: Անկախ ամեն ինչից՝ մենք սիրում եւ հարգում ենք միմյանց: Թող որ այդ տղամարդու եւ կնոջ սեր չէ, բայց ինձ համար այդ նույնիսկ ավելին է…»:

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
Ամենադիտված